Սուպեր Սաքոյից ոչ ոք չի կարող խլել «Մի գնա» երգի հեղինակային իրավունքը. երգի հեղինակ

Սուպեր Սաքոն եւ ֆրանսիացի հայտնի ռեփեր Maître Gims-օրերս տեսահոլովակ ներկայացրեցին «Մի գնա» երգի հիման վրա, ինչը զայրացրեց Սպիտակցի Հայկոյին։ Երգիչը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշեց, որ բարկացած է Սուպեր Սաքոյի վրա, իրենց հարաբերությունները գնալով լարվում են: Երգիչը հայտնել էր, որ պատրաստվում է իր անունով գրանցել երգի հեղինակային իրավունքը: Սուպեր Սաքոն էլ իր հերթին հայտարարեց, որ «Մի գնա» երգը իրենն է, եւ ինքը պարզապես հրավիրել է Հայկոյին, որ միասին կատարեն, որի համար եւ վճարել է:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցել է երգի հեղինակ Արտակ Արամյանի հետ, ով նշել է, որ երգը ամբողջովին նվիրել է Սուպեր Սաքոյին, հետեւաբար` որեւէ մեկը իրավունք չունի պահանջներ ներկայացնել:

- Արտակ, Սպիտակցի Հայկոն ու Սուպեր Սաքոն միմյանց մեղադրում են երգի հեղինակային իրավունքների ոտնահարման մեջ: Դուք, որպես երգի հեղինակ, ի՞նչ եք մտածում:

- Ես կարդացել եմ Սպիտակցի Հայկոյի հարցազրույցը, ու անկեղծ ասած, չգիտեմ, դրանք բոլորը իր բառերն են, թե լրագրողն է խեղաթյուրել մտքերը… Ոչ մեկ չի կարող հեղինակային իրավունքից զրկի ինչ-որ մեկին այս երգի հետ կապված: Այդ երգի հեղինակային իրավունքն ամբողջովին պատկանում է ինձ, եւ ես այն ամբողջովին նվիրել եմ Սուպեր Սաքոյին, նա ինչ ուզի եւ ում հետ ուզի կարող է անել այդ երգի հետ կապված: Ես դա նվիրել եմ ամբողջությամբ: Այնպես չի, որ Սպիտակցի Հայկոն տեղյակ չի եղել ֆրանսիացու հետ նկարվելիք կլիպի մասին, կամ որ ինքը հոնորար չի ստացել իր ձայնը օգտագործելու համար, այդ ամենը վճարվել է Սուպեր Սաքոյի կողմից:

- Այս դեպքում ինչո՞ւ է Սպիտակցի Հայկոն հայտարարել, որ պատրաստվում է  իր անունով գրանցել երգի հեղինակային իրավունքը:

- «Մի գնա» երգի հեղինակային իրավունքներից ոչ ոք Սուպեր Սաքոյից չի կարող զրկել, քանի որ այն ամբողջովին Սուպեր Սաքոյին է պատկանում: Եթե այստեղ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան խլել կամ պահանջել, ապա դա ես եմ, բայց ես պայմանագրով նվիրել եմ իրեն, անգամ ես իրավունք չունեմ այս դեպքում խլելու կամ այդ մասին խոսելու, ինքը ոնց կուզի կտնօրինի:

- Ֆրանսիացի ռեփերի հետ սպասվող տեսահոլովակի մասին Ձեզ նախապես տեղեկացրե՞լ են, թե՞ դրա կարիքը չկար:

- Միանշանակ իմացել եմ, Սաքոն ում հետ ինչ պայմանագիր կնքում է այս երգի հետ կապված, ես դրա մասին իմանում եմ, եւ այնպես չէ, որ Սպիտակցի Հայկոն այդ մասին չգիտեր… Սպիտակցի Հայկոյին վճարել են ձայնը օգտագործելու համար:

- Եթե ամեն ինչ Ձեր նկարագրածի նման է, ապա ինչի՞ արդյունք է այս ամենը:

- Սա, ինձ թվում է, հայկական նախանձի հետեւանք է, շատերին թվում է, թե Սուպեր Սաքոն մեծ գումարներ է վաստակում, բայց դա այդքան էլ այդպես չէ: Իսկ այս ցայտնոտը երգի համաշխարհային հիթ դառնալու պատճառով էր, որի նմանը մենք երբեք չէինք ունեցել: Սուպեր Սաքոն պարտավորություն չունի ոչ ինձ հոնորար վճարելու, ոչ էլ Հայկ Ղեւոնդյանին, քանի որ ժամանակին արդեն բավականաչափ վճարել է, իսկ այսօր ինչ անում է, դա իր մարդկային քայլն է, ուղղակի ինքը մենակ ուտել չի սիրում:

- Արտակ, առաջիկա ծրագրերից, եթե խոսենք, կա՞ նոր համագործակցություն Սուպեր Սաքոյի հետ:

- Արդեն իսկ կա գրված նոր երգ, որը շուտով կլինի, այն կլինի Սուպեր Սաքոյի կատարմամբ, որը դուետ է լինելու, բայց երկրորդ երգչի անունը, թույլ տվեք, հիմա չասեմ:

- Նույն սպասելիքնե՞րն ունեք այդ երգից:

- Ես իմ բոլոր երեխաներից էլ սպասելիքներ ունեմ:

Տպել
7038 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում