Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

«Արսենալ» տեղափոխվելը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի երազանքն է եղել: Պայմանագիրը կնքելուց հետո նա այդ մասին ասել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին: Կիսապաշտպանը «Մանչեստեր Յունայթեդից» հեռանալուց եւ «Զինագորրծների» շարքերը համալրելուց հետո իր առաջին հարցազրույցում նշել է, որ ամեն ինչ անելու է թիմի հետ պատմություն կերտելու համար:

-Շնորհավոր, Հենրի՛խ: Ի՞նչ զգացողություններ ունես որպես «Արսենալի» խաղացող:

-Շատ ուրախ եմ, որ ավարտին հասցրինք այս գործարքը, եւ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Սա երազանք էր, որն իրականություն դարձավ. միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Հիմա, երբ ասյտեղ եմ, իմ լավագույնը կանեմ ակումբի համար, որ պատմություն կերտեմ:

-Ուզում եմ հետ գնանք 2009 թ.: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տվածդ հարցազրույցում ասել էիր, ոզում ես խաղալ «Արսենալում»: Հիմա այստեղ ես: Ակումբի հետ կապված ի՞նչն էր քեզ հիացնում այն ժամանակ:

-Միշտ սիրել եմ «Արսենալի» խաղաոճը եւ այն, թե ինչպես է Արսեն Վենգերը ղեկավարում թիմը: Թիմում միշտ բազմաթիվ երիտասարդ խաղացողներ են եղել, նա մարզել է նրանց, եւ նրանք էլ միշտ լավ են կատարելլ իրենց աշխատանքը: Իհարկե, սիրահարված եմ եղել Թիերի Անրիի խաղին: Սիրում էի նրա խաղոճը, եւ գուցե դա էր պատճառը, որ երկրպագում էին «Արսենալին»:

-Անրիի խաղի հետ կապված կոնկրետ ի՞նչն էիր ամենից շատ սիրում:

-Այն, որ շատ գոլեր էր խփում, որ խաղում էր թիմի համար: Նա հերոս էր:

-Ի՞նչ կարող ես պատմել քո խաղաոճի մասին «Արսենալի» այն երկրպագուներին, որոնք քեզ այնքան էլ լավ չեն ճանաչում:

-Ի՞նչ կարող եմ ասել: Ավելի լավ է՝ ոչինչ չասեմ, եւ նրանք ամեն ինչ տեսնեն, երբ խաղամ:

-Դու հարձակվողական ոճի ունիվերսալ խաղացող ես, բայց ո՞րն է քո ամենասիրելի խաղային դիրքը:

-Բոլոր դիրքերը: Կարեւոր չէ՝ կոնկրետ որ դիրքում եմ խաղում: Ես չեմ մնում նույն դիրքում, միշտ փորձում եմ տեղաշարժվել եւ ազատ տարածություններ ստեղծել թիմակիցներիս համար: Ես ամենուր եմ:

-Որո՞նք են քո ուժեղ կողմերը:

-Չգիտեմ, ավելի լավ է այդ հարցն ուղղել մարզչին, ոչ թե ինձ:

-Այս թիմի ո՞ր խաղացողն է, որի կողքին խաղալուն ամենից շատն ես սպասում:

-Բոլորը: Բացառություններ չկան: Բոլորի հետ էլ ուզում եմ խաղալ, ուզում եմ շուտ սկսել մարզվել:

Տպել
3295 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի