Ձկնորս Ռոբո. այսպես են դիմում գեղանկարիչ Ռոբերտ Մանուկյանին իր մտերիմներն ու ընկերները

03/02/2018 schedule12:25

Հունվարի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գեղանկարիչ Ռոբերտ Մանուկյանի՝ «Արարատ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Ռոբերտ Մանուկյանը նկարներում ներկայացնում է Արարատը' տարբեր տրամադրություններով, տարբեր եղանակներին և տարբեր հոգեվիճակներով, ինչի համար էլ նրան «Արարատի դիմանկարի» հեղինակ են կոչել:

«Ոչ մի նկար չի ընդօրինակված Արարատից, ջրերի գաղափարի շուրջ երկար մտորում էի, մինչև որ կտավին տեղափոխեցի պատկերը»,- ասում է գեղանկարիչը: Ձկնորս Ռոբո, այսպես են դիմում Ռոբերտ Մանուկյանին իր մտերիմներն ու ընկերները: Քանի որ բացի արվեստագետ լինելուց նա նաև հմուտ ձկնորս է:

«Ես չեմ զարմանում, որ մարդկանց հիշողությունը կորել է և մոռացել են ինձ, իմն էլ է կորել, բայց ես նկարչությունը հիշում եմ»,- ասում է նա: Ռուբերտ Մանուկյանը հայտնի է որպես շարժի մեծ վարպետ և ինչպես ինքն է ասում, նկարչության մեջ շարժ անելը շատ դժվար է, որովհետև կա մի նուրբ սահման, որը պետք է կարողանաս չանցնել, որպեսզի շարժը չվերածվի ծաղրանկարի:

Ցուցահանդեսին ներկայացված նկարները տարբեր ժամանակների են, կան նկարներ, որ տասը տարի առաջ են նկարված, կան, որ տասնհինգ և ավելի շուտ: «Երկար տարիներ ակնոցով էի, հետո զգացի, որ առանց ակնոց ավելի լավ եմ տեսնում», - ասում է 89-ամյա վարպետը, որը մոտ տասը տարի է' ակնոցի կարիք չի զգում և նկարում է մինչ օրս:

«Ռոբերտ Մանուկյանի ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարը առաջացել է բոլորովին պատահական»,- պատմում է Նարեկացի արվեստի կենտրոնի ցուցահանդեսների պատասխանատու Լիլիթ Վարդումյանը: «Ես հյուր էի, այնտեղ ծանոթացա վարպետի գործերին և ցանկություն հայտնեցի ծանոթանալ նրա հետ և իր գործերը ցուցադրել արվեստի կենտրոնում», -ասում է ցուցահանդեսի պատասխանատուն:

«Նարեկացի» արվեստի կենտրոնն ունի մի առաքելություն՝ ցույց տալ «մոռացության» մատնված արվեստագետներին, հիշել, ներկայացնել հանրությանը, ցույց տալ, թե ինչ ժառանգություն են թողնում: «Արարատ» խորագիրը կրող Ռոբերտ Մանուկյանի ցուցահանդեսը տևելու է երկու շաբաթ:

«Մարդ պիտի իմանա, թե ինչի է ծնվել, ես գիտեմ, որ ծնվել եմ նկարելու համար, նկարում եմ ծնված օրից»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Ռոբերտ Մանուկյանը: Նա ունեցել է երկար ստեղծագործական կյանք, բազմաթիվ ցուցահանդեսներ: Նրա աշխատանքները պահվում են Երևանի Ազգային պատկերասրահում, Մերձբալթյան երկրներում, Ռուսաստանում:

Գործունեության տարիներին նկարիչների միությունում մոտ 15 տարի ղեկավարել է գրաֆիկայի բաժինը:

Ինչպես վարպետն ինքն է ասում' գրաֆիկան շատ խորը արմատներ ունի, ամբողջ միջնադարյան գրքարվեստը հենց գրաֆիկա է: Գեղանկարիչը ծնվել է 1929թ.-ին Երևանում: Ստեղծագործել է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում: Ռուբեն Մանուկյանի գործերից են` «Ապագա ձկնորսները», «Նախօրեին», «Նավզիկե», «Մեսրոպ Մաշտոց» (2004թ., բոլորը` կոմպոզիցիա), «Իսկրա» (եռապատկեր, 1971թ.), «Հայկական պար» (թերթեր, երկուսն էլ` գրաֆիկա), 1988թ. Սպիտակի երկրաշարժին նվիրված եռապատկեր (1990թ., լիտոգրաֆիա) և այլն: 

                                                                              Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
2155 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան