Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Մոտ 2 ամիս է՝ հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում աշխատում է ֆիզպատրաստության իտալացի մասնագետ: Ակումբի փարձառու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն անցած տարվա նոյեմբերին վերապատրաստում է անցել արտասահմանում, որից հետո հայրենիք է վերադարձել Իտալիայի երիտասարդական հավաքականի ֆիզպատրաստության մարզչի հետ: Վերջինս ծանոթացել է իրավիճակին եւ մասնագետի խորհուրդ տվել, որն առաջիկա ամիսներին լինելու է թիմում:

«Մնալու է մեզ հետ մինչեւ տարեվերջ: Տեսնենք՝ ինչ կստացվի այս համագործակցությունից: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հայաստանում, իմ կարծիքով, թիմերին պակասում է հենց ֆիզպատրաստության մարզիչը, սա նեղ մասնագիտական է, շատ կարեւոր է»,- ասաց նա:

Հունվարի 8-ից թիմն սկսել է նախապատրաստվել 2017-18 մրցաշրջանի գարնանային հատվածին: Ձմեռային դադարի ընթացքում 2 արտասահմանյան ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Գավաթի խաղարկությունում «Փյունիկն» այլեւս չի պայքարում: Առաջնությունում հիմնական նպատակը լինելու է մրցանակային տեղ զբաղեցնելն ու եվրագավաթների ուղեգիր նվաճելը, սակայն չեն անտեսելու խաղի որակը եւ միայն արդյունքի համար չէ, որ խաղալու են:

«Իհարկե, 6 թիմ է, եթե դրա համար չես պայքարելու, նույնիսկ ամոթ է, բայց հիմա չէի ցանկանա կենտրոնանալ դրա վրա: Այո՛, այդպես է լինելու, բայց ես ուզում եմ, որ ամեն մի ֆուտբոլիստ եւ ընդհանուր թիմը բարելավի իր խաղային որակները, հոգեբանական առաջընթաց գրանցի: Եթե կենտրոնանանք դրա վրա, արդյունքներն ինքնաբերաբար կլինեն: Եթե կենտրոնանանք եվրագավաթների վրա, իսկ այդ կարեւոր բաները թողնենք մի կողմ... որակն է արդյունք բերում, արդյունքը որակ չի բերում»,- ասաց նա:

Հունվարի 15-ից «Փյունիկն» ուսումնամարզական հավաք է անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը մեկնում են Անթալիա, որտեղ մարզվելու են մինչեւ փետրվարի 4-ը: Թիմը 3 խաղ է անցկացնելու՝ հունվարի 25-ին ուկրաինական «Ալեքսանդրիայի», 29-ին՝ բուլղարական «Չեռնոմորեց Վառնայի», փետրվարի 2-ին՝ բուլղարական «Պլովդիվ Բոտեւի» հետ:

«Փյունիկը» փետրվարի 2-ից 5 օր կմարզվի Երեւանում, 1 ընկերական խաղ կունենա, որից հետո՝ հունվարի 12-ից, արտասահմանյան հավաք կանցկացնի Կիպրոսում: 3 ստուգողական հանդիպում կունենա: Փետրվարի 23-ին կվերադառնա ու մինչեւ առաջնության վերսկսումը կմարզվի Երեւանում:

Ձմեռային դադարի ընթացքում թիմը նաեւ համալրվելու է նորեկներով: 3 լեգեոներ է ձեռք բերելու՝ պաշտպան, կիսապաշտպան եւ հարձակվող: Մարզիչը դեռ չի նշում նրանց անուններն ու ազգային պատկանելությունը, քանի որ դեռ թղթաբանության հետ կապված հարցերն են լուծում: Հույս ունի, որ նրանք թիմին կմիանան արդեն Թուրքիայի հավաքի ընթացքում:

«Երբ հետ ենք նայում անցած տարվան... այս տղաները շատ երիտասրդ էին, փորձառությունը չէր հերիքում, հասկացանք, որ եթե 2-3 լավ լեգեոներներ լինեն, նրանց հետ մարզվեն, ավելի արագ աճ կգրանցեն բոլոր առումներով՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես, թե՛ տեխնիկապես, ինչո՞ւ ոչ նաեւ հոգեբանական առումով. եթե անընդհատ խաղան ու պարտվեն, հաղթողի հոգեբանությունը կկորչի»,- ասաց Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Փյունիկը» 5-րդ տեղում է: Ունի 17 միավոր: 3-րդ տեղում ընթացող «Բանանցին» զիջում է 5, 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանին» 7 միավորով: Միանձնյա առաջատար «Ալաշկերտից» հետ է մնում 13 միավորով: Առաջնության գարնանային հատվածի 1-ին խաղն անցկացնելու է մարտի 3-ին: 16-րդ տուրի շրջանակներում հյուրընկալելու է «Բանանցին»:

Տպել
2367 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին