Ինձ քննադատողը նախկին կլյուչնիկ է. Հուսիկ Արայի մեկնաբանությունը սկանդալային գործի մասին

23/01/2018 schedule18:42

Արդեն մի քանի օր է, բուռն բանավեճեր են ծավալվում բանաստեղծ Հուսիկ Արայի վերջերս հրապարակած բանաստեղծության շուրջ: Բանաստեղծությունը հետեւյալն է.

Apocalypto

Իմ երկիրը՝ արեւելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,
կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:
Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝
թեւերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.
մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլեւս, ոչ թե հեգնանք:

Բանաստեղծությունը հրապարակելուց հետո ֆեսբուքյան տիրույթում հայտնվեցին Հուսիկ Արային հազարավոր մեղադրողներ ու դատապարտողներ, որոնց թիվը գնալով ավելանում է: Որոշները բանաստեղծին անվանեցին թուրք, անհայրենիք, ճիվաղ «արա Հուսիկ»: Հայհոյախառն ու բազում այլ որակումներ տվեցին, ասելով, որ նա կույր է եւ չի տեսնում ոչ մի լավ բան, իսկ  փոքրիկ «դրախտիկը» այսինքն՝ Հայաստանը վերածել է դժոխքի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններում գրել են նաեւ. «Ազգն ու հայրենիքը մեղավոր չեն, որ Հուսիկ Արան հուսալքված է, կամ արաղի փող չունի», «Ազգն ու հայրենիքը ունի վարդագույն տուֆից պատեր, որոնցից ցանկացածին կարող է խփել իր գլուխը հուսախաբ Հուսիկը»:

Չնայած պաթոսախառը, գռեհիկ ու անհարկի համեմատությունների տարափին, տարատեսակ վիրավորանքներին, քիչ չէին մարդիկ, ովքեր պաշտպանում ու կիսում են գրողի կարծիքը, մտավախություններն ու ապրումները, ովքեր նշում են, որ վերջապես հայ մտավորականության մեջ կա մեկը, որը բացահայտ խոսում ու իրականության արտացոլանքն է ներկայացնում:

Բանաստեղծության շուրջ առաջացած քննարկումների եւ քննադատությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հուսիկ Արայի հետ: Մեզ հետ զրույցում գրողը տող առ տող ներկայացրեց իր ստեղծագործության իմաստը, անդրադարձավ նաեւ քննադատողներին:

- Հուսիկ, մի անգամ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ օրվա իրադարձությունները կարող են ձեզ համար գրելու նյութ դառնալ:

- Վաղուց այդ մտորումները կային, այդ խմորումները կային ու մի օր պիտի գրվեր, ուղղակի եղավ այդ օրը: Այս մի քանի տողում Հայաստանի ամբողջ մշակութային, սոցիալական, հասարակական, քաղաքական, իրավիճակն է արտացոլված: Անընդհատ քննադատում ենք բոլորին, հարեւան երկրներին, մի հատ եկեք մեզ նայենք: Ինչու՞ ենք մենք մեզ խաբում: Ընտանիքներ կային, որոնք հերթ էին կանգնել, կռիվ էին անում ընտրություններին, որ իրենց 10 հազարը ստանան:

- Ձեր բանաստեղծությունների շուրջ ծավալվող բանավեճերին եւ քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Քննադատողները հիմնականում գրողների ավագ սերնդի մի խումբ են, որոնցինց մեկը նախկին «կլյուչնիկ» է՝ ուսադիրներով աստղերով նախկին ոստիկան, նախկին «պառտնո», նախկին «չենջ է» եւ ինչ-որ գրականագետ, որ նախկին գյուղապետ է, սա է մակարդակը:

- Ձեր ֆեյսբուքյան էջում մի քանիսը գրել են, որ երբ քննադատում են ձեր գրածները, դուք հանում եք նրանց ձեր ընկերների ցանկից:

Դրանք քննադատություններ չեն, այլ անմակարդակ հայհոյանքներ են, բայց ես չեմ իջել ոչ մեկի մակարդակին: Եթե ունեն առողջ քննադատություն, թող ասեն, բայց չվիրավորեն ոչ ինձ, ոչ էլ իմ ազգային պատկանելությունը: Ինձ թուրք ասողներն ավելի՞ շատ հայ են, ավելի՞ նվիրված են, քան ե՞ս: Ախր, լավ գիտեմ տեղները, հարկ եղած դեպքում 10 դրամով ամեն ինչ կվաճառեն:

Ստորեւ ներկայացնում ենք Հուսիկ Արայի՝ իր բանաստեղծության տող առ տող վերլուծությունը.

Իմ երկիրը՝ արեւելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,

Առաջին երկու տողերում բանաստեղծն արտացոլում է այն, ինչ կա այսօր Հայաստանում, իսկ Արեւելքում նախկինում է եղել. «Նրանք առաջ գնացին, մենք մնացինք այդ  թերմացքի մեջ: «Արեւելքում գոնե ցմահ չեն իշխում, մեր երկրում կա այդ միտումը»,- ասում է Հուսիկ Արան: Գրողն օրինակ է բերում Արեւելքը, որտեղ ընտրությունները, ըստ նրա, անցկացվում են արդար եւ թափանցիկ: «Մեզանում մենք լավ համոզվեցինք, թե ինչ է կատարվում՝ կեղծված ընտրություններ, իշխանությունը վերարտադրվում է»:

կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:

Անդրադառնալով երրորդ եւ չորորդ տողերին՝ ասում է, որ հասարակությունը եւ մեր երկիրը հասել է այն վիճակին, որ մեզնից յուրաքանչյուրը, եթե դուրս գա փողոց, պարզ կտեսնի, թե ինչ է այստեղ կատարվում: Հիմնականում բարոյալքված, խաբեբա, ստորադաս եւ ստորացնող հասարակությունն է գերիշխում: «Իրականությունը սա է, պարզապես մենք պետք է ուժ ունենանք բարձրաձայնելու, խնդիրների մասին խոսելու, խոստովանելու իրականությունը, քանի այդպես չէ, մենք նեխելու ենք կեղծիքի ու ստի մեջ»,- ասում է Հուսիկ Արան:

Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝
թեւերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.

Այս տողերում, ըստ Հուսիկ Արայի, ասվում է, որ մեզ ստիպում են ասել, թե իբր, մեղրի կարասի մեջ ենք, իսկ ապագայից էլ «ֆուռերով» մեղր է գալիս: Եվ եթե այսօր այսպիսի վիճակ է, սա չի կարող ներշնչել լավ ապագա:

«Հայաստանում անհույս վիճակ է, այսօր այստեղ տեսլական չկա: Խոսեք ցանկացած քաղաքացու հետ, տեսեք՝ տեսլական ունի՞: Խնդրեմ, արի իմ գյուղ, ամբողջ բնակչությունը ծեր է, երիտասարդություն չկա: Եթե իմ տղաներն էլ վաղը ուզեցին գնալ, ես չեմ կարող արգելել, չեմ կարող բռնել, չափահաս մարդիկ են»: Հուսիկ Արայի տղաներն արդեն չափահաս են, որդիներից մեկը քառօրյա պատերազմի մասնակից է, ասում է՝ եթե իր տղաներն էլ գնան, ինքը կվերջանա: 

մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլեւս, ոչ թե հեգնանք:

Նախավերջին եւ վերջին տողերում, ըստ բանաստեղծի, արտացոլված է հայ հասարակության՝ իրականությունից փախչելու եւ սեփական սխալները զգալու անկարողությունը: Արտագաղթ, սոցիալաական ծայրահեղ վատ վիճակ եւ փախուստ: «Այն, որ պիտի ներս գնանք՝ մեզ քննելու, մեր սխալները քննելու, մեզ հասկանալու, փոխարենը գերադասում ենք փախուստն աշխարհում, իսկ սա արդեն ճակատագիր է, ոչ թե հեգնանք»,- ասում է Հուսիկ Արան:

                                                                                  Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
6983 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում