Ադրբեջանցի գնդապետն առաջնագծում էր եւ վտանգ էր ներկայացնում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած հանդիպումից առաջ եւ հետո իրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին կրկին լարվել է: Առաջին անգամը չէ, որ նման հանդիպումներից առաջ եւ հետո  Ադրբեջանը փորձում է սահմանին սադրանքների դիմել:

 Այս անգամ էլ, ինչպես փոխանցում է Արցախի ՊԲ-ն, հանդիպումից երկու օր հետո Ադրբեջանը հաշվի չառնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:

 Հանդիպումից մի քանի օր առաջ էլ հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Իսկ ահա հանդիպումից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշում ինժեներական աշխատանքներ կատարող պայմանագրային զինծառայող Ադիբեկ Միկոյանի ուղղությամբ: Կրակոցի հետեւանքով զինծառայողը աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել:

 Երեկ էլ հայտնի դարձավ, որ հունվարի 20-ին «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիեւ Ռահիմ Ահմադ օղլուն: Սպանված գնդապետը եղել է 2016 թ․Ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն: Նրա մահվան հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում:

 Սահմանային այս իրադարձությունների եւ ներկա իրավիճակի վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

 - Պարոն Աբրահամյան, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ եւ հետո արցախաադրբեջանական, հայադրբեջանական սահմանին իրավիճակի սրացում է նկատվում: Այս պահին իրավիճակը ինչպե՞ս է գնահատվում, լարվածություն, սրացում կա՞, թե՞ ոչ:

 - Նախ պետք է նշեմ, որ մինչեւ Կրակովում տեղի ունեցած հանդիպումն էլ իրավիճակն իրականում այդքան էլ հանգիստ չէր, որովհետեւ մինչեւ այդ ադրբեջանական դիպուկահար խմբերն առաջնագծի տարբեր ուղղություններով, բավականին ակտիվ գործում էին եւ փորձում էին անընդհատ լարվածություն մտցնել առաջնագծում: Կրակովյան հանդիպումից հետո հետեւեց անօդաչու սարքի գործածումը, ինչը սադրանքի մեկ այլ ձեւ էր առաջնագծում: Իրավիճակը դրանով չեմ կարող մեկնաբանել որպես բավականին ակտիվ: Համեմատաբար ակտիվություն կա, սակայն այս պահին էսկալացիայի կամ կտրուկ ակտիվության վերաճելու միտումներ դեռեւս տեսանելի չեն:

- Նշեցիք ադրբեջանական դիպուկահար խմբեր են առաջնագծում գործել, հայկական կողմը պատասխան գործողությունների դիմե՞լ է, վնասազերծե՞լ է նրանց:

 - Հայկական կողմի գործողություններ են ադրբեջանական կողմին ստիպել, որպեսզի ադրբեջանական կողմն իր դիպուկահարների մասով պասիվանա, որովհետեւ այն խնդիրը, ինչ դրվել էր դիպուկահարների միջոցով իրականացնելու համար՝ այն է իրավիճակը սրել, Ադրբեջանին չի հաջողվել:

- Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակի գնադապետ է մահացել: Ձեզ այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

- Ավելի շատ նրա մահը ներկայացվել է որպես ականի պայթյուն, համենայնդեպս, ադրբեջանական սոցիալական ցանցերն այդպես են ներկայացնում, թե իրականում ինչն է եղել պատճառը, մի փոքր դժվարանում եմ ասել: Սակայն հայկական կողմը, ըստ անհրաժեշտության, առաջնագծի տարբեր ուղղություններով համապատասխան գործողություններ է իրականցնում՝ թույլ չտալու իրավիճակի հետագա լարում:

- Նույն սոցցանցերում շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ գնդապետը մահացել է ինժեներական աշխատանքներ կատարելիս կամ ղեկավարելիս: Այդ մասով տեղեկություն ունե՞ք, մասավորապես, եթե այդպես է, ապա ո՞ր հատվածում է ինժեներական աշխատանքներ ղեկավարել: Եվ որքանո՞վ է հավանական, որ հայկական կողմն է նկատել եւ վնասազերծել նրան:

- Նշյալ գնդապետն ադրբեջանական կորպուսներից մեկի ինժեներական ծառայության պետն էր, գործել է հարավային ուղղությամբ, այդ ժամանակ գտնվել է առաջնագծում, ենթադրում եմ մարտական խնդիր լուծելիս: Նաեւ տեղեկություն եղավ, որ նա բավական ակտիվ  է եղել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել, ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել: Այս պահին դժվար է ասել, մարտական խնդիր լուծել է նոր հարձակվողական հնարավարություններ ստեղծելո՞ւ նպատակով, թե՞ օրինակ հետախուզական դիվերսիոն խմբերի համար, ամեն դեպքում գտնվել է առաջնագծում, եւ ամեն դեպքում իր գործողություններով վտանգ է ներկայացրել:

- Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ նախօրեին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչութռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: Սա ի՞նչ է նշանակում, ապրիլյան պատերազմից հետո նման բան առաջին անգա՞մ է կիրառվում:

- Վերջին տարիներին ադրբեջանական կողմն անօդաչու սարքեր միշտ էլ օգտագործել է՝ հատկապես ակտիվ էին ապրիլյան մարտական գործողությունների օրերին: Ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության, անօդաչու ինքնաթիռները մի քանի տեսակ են լինում՝ զուտ հետախուզություն իրականացնելու, որոնց մենք ավելի հստակ տեսանք ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, եւ անօդաչու սարքեր, որոնք արկեր են արձակում: Ինչ-որ առանձնահատուկ նշանակություն չեմ ուզում սրանց տալ, տարբեր տեսակի անօդաչու սարքեր միշտ էլ կիրառվել են ու սա ինչ-որ առանձնահատուկ նշանակություն չուներ:

- Պարոն Աբրահամյան, անցած շաբաթվա վերջին տեղեկություններ տարածվեցին, նաեւ ռուսական կողմը հաստատեց, որ Բաքվի նավահանգիստ Ռուսաստանից հասցվել է ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Տեղյա՞կ եք սա հին գնում է, որը նոր է մատակարարվում, թե՞ նոր գնումների մասին է խոսքը:

- Որքանով ես հետեւում էի այդ մասին տեղեկատվությանը, դա, թերեւս, մի քանի տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություն է: Հատկապես նման քանակությամբ ռազմական տեխնիկան, մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում տեղափոխել հնարավոր չէ: Եթե ես չեմ սխալվում, այդ գործարքը եղել է 3-4 տարի առաջ եւ սա այդ գործարքի մի հատվածն է: Ամեն դեպքում, տարածքաշրջանի լրացուցիչ ռազմականացումը լրացուցիչ լարվածություն ստեղծելու հիմքեր է ստեղծում, անկախ նրանից, թե այդ մատակարարողները որ երկրից են՝ Թուրքիայի՞ց, թե՞ Ռուսաստանից: Այս իրավիճակում այդ մատակարարումները ցանկալի չէին՝ հատկապես Ադրբեջանի նման անկանխատեսելի երկրին:

- Զինտեխնիկայի խոշոր խմբաքանակի ձեռքբերումը, ի՞նչ եք կարծում, նոր զարգացումների կբերի:

- Չեմ կարծում, որ այս մատակարարումները ուժերի հավասարակշռությունում այնպիսի փոփոխություններիեն բերելու, որոնց արդյունքում առաջնագծում մեզ նոր զարգացումներ կսպասվեն: Սա հերթական խմբաքանակ էր, ինչը չեմ կարծում, թե կտրուկ սրելու է իրավիճակը առաջնագծում:

Տպել
11287 դիտում

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ