Սոչիում դրամ շորթելու գործով ձերբակալվել է «Ռոբսոն»-ից հարցազրույց վերցրած բլոգերը

22/01/2018 schedule14:19

Սոչիում ձերբակալվել է «ԲլոգՍոչի» կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալովը, ով վերջերս իր կայքում ծավալուն հարցազրույց հրապարակեց «Ռոբսոն» մականունով հայտնի հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ:

Սոչիի Կենտրոնական շրջանի դատարանի որոշմամբ՝ Վալովի խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը: Իրավապահների պնդմամբ՝ Վալովը փորձել է դրամ շորթել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Յուրի Նապսոյից:

Հայ հանրությանը բլոգերի անունը հայտնի դարձավ հունվարի սկզբին, երբ նա իր կայքում ծավալուն հարցազրույց հրապարակեց «Ռոբսոն» մականունով հայտնի գործարար, Հայաստանի արտգործնախարարի նախկին արտահաստիքային խորհրդական Ռուբեն Թաթուլյանի հետ:

Վալովին ձերբակալել էին հունվարի 20-ին: Իրավապահներն առգրավել էին նրան փաստաթղթերը, համակարգիչը եւ ֆոտոխցիկը:

Սոչիի դատարանը անցյալ տարվա դեկտեմբերին պարտավորեցրել էր նրան Յուրի Նապսոյին վճարել 1,5 մլն ռուբլի: Անցյալ տարվա ամռանը պաշտոնյան դիմել էր դատարան իր արժանապատվության ու պատվի պաշտպանության պահանջով:

Դատական քաշքշուկների առիթ էր դարձել «ԲլոգՍոչի» կայքում տեղ գտած հրապարակումները, որոնցում ասվում էր, որ Նապսոն ցանկապատել է քաղաքային լողափի մի մասը եւ լողավազան է կառուցել Սոչիի Լոո միկրոթաղամասում:

Տպել
1531 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը