Կարտոֆիլը կառավարությունը չի թանկացրել, գյուղացին է թանկացրել. Աղվան Վարդանյան

«Լավ կլիներ մեր գործընկերներն ավելի կրեատիվ մտածողություն ունենային, կանաչ «Ջորի» բրդելը ամենակրեատիվ մտածողությունը չէր»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով ԵԼՔ-ի՝ ընդդեմ թանկացումների անցկացրած երթի մասին կարծիք հայտնելու լրագրողի խնդրանքին:

Լրագրողի հաջորդ  հարցին, թե վերջին երկու օրվա ընթացքում դարձյալ բենզինի գինը բարձրացել է, սա չի փաստում, որ գործող իշխանությունն ու իր կառավարությունը ձախողվել են եւ պետք է հեռանան: Աղվան Վարդանյանը կրկնեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը, թե Հայաստանում սարսափելի գնաճ չկա:

«Մենք սարսափելի գնաճ չունենք, ունենք գների դեմ պայքար, որը արտահայտվեց ԵԼՔ դաշինքի կազմակերպած երթով։ Տեսանք հասարակության մասնակցությունը, աջակցության չափն ու ծավալները»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով, եթե  ԵԼՔ-ը պահանջում է հարկային դրույքաչափերի իջեցում, ապա նաեւ պիտի ասեն՝ ինչպես են պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը։

«Կառավարության 2017 թվականի գործունեությունը ձեր աչքի առաջ էր ու նման արդյունավետ գործունեություն բոլոր ցուցանշների առումով վերջին տասնամյակում մենք չենք ունեցել»,- ասաց նա եւ նշեց, որ կարտոֆիլն էլ, որ թանկացել է, դա կառավարությունը չի թանկացրել, այլ գյուղացին է թանկացրել:

«Սեղմված գազի հետ կապված որակի եւ չափի վերաբերյալ խնդիր կա, եւ պետական մարմինները պարտավոր են այս մասին մտածել»,- ասաց Վարդանյանը:

Տպել
2259 դիտում

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության վարչության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ