Ոստիկանության մասին նոր օրենքը սահմանափակում է մարդու իրավունքները. Հայկ Ալումյան

ԱԺ անցած քառօրյայում բուռն քննարկումների առիթ դարձած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 57 կողմ 31 դեմ ձայներով։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ օրենքը, եւ որքանո՞վ են խախտվում մարդու իրավունքները, մեր հարցերին պատասխանեց փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

- Պարոն Ալումյան, անցած քառօրյայում ԱԺ-ն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ընդունել, որը բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը տեսանկարահանող սարքեր տեղադրել ցանկացած տեղ։ Արդյո՞ք դա մարդու իրավունքների խախտում չէ։

- Գիտեք, մարդու իրավունքների խախտումը եւ մարդու իրավունքների սահմանափակումը տարբեր բաներ են, մարդու իրավունքների սահմանափակում, միանշանակ, հանդիսանում է։

- Իսկ խախտում չի՞ հանդիսանում։

- Մարդու իրավունքների խախտում հանդիսանում է, թե՝ չէ, միանշանակ դժվար է ասել, ցանկացած պետության մեջ երկու իրար հակադրվող մոտեցումներ գոյություն ունեն, մի կողմից հասարակական կարգը, յուրաքանչյուր անձի անվտանգությունը ապահովելու շահից ելնելով, պետությունը ձգտում է ամեն ինչ վերահսկել։ Մյուս կողմից մարդու իրավունքները, որը ձգտում է հակառակի՝ լինել հսկողությունից դուրս, ազատ, անվերահսկելի։ Եվ այս երկուսն էլ իրենցից ներկայացնում են բավականին բարձր արժեք, մի կողմից պետության եւ հասարակության անվտանգությունը, մյուս կողմից՝ անձի ազատությունը։ Պետությունը պետք է ճիշտ բալանսը գտնի այս երկուսի միջեւ, ոչ դարձնի բացարձակ անվերահսկելի, որպեսզի բոլոր մարդիկ ունենան ցանկացած իրավունք եւ ամեն ինչ դառնա անվերահսկելի, բայց ոչ էլ մարդկանց ամեն քայլը դառնա վերահսկելի։ Ես կարծում եմ, որ այս դեպքում բալանսը շեղվել է ի վնաս մարդու իրավունքների։

- Իսկ ի՞նչ է պետք անել այս դեպքում։

- Կոպիտ ասած, պետությունը, որը բացարձակ առավելություն է տալիս անվտանգության հարցերին, ինքը կարող է եւ ասել, որ արգելում եմ 22։00-ից հետո որեւէ մեկը դուրս գա փողոց: Այս դեպքում երեւի իդեալական կարգ կարելի է ապահովել, բայց դա կլինի մարդու իրավունքների շատ կոպիտ խախտում։ Բալանսը ամբողջությամբ կշեղվի։ Այս միջոցը, որ իրենք փորձում են իրականացնել, այստեղ կա խելամիտ բալանսի խախտում, պետությունը այստեղ կարող է ցանկացած մարդու ցանկացած տեղաշարժ, անձնական կյանքի ցանկացած դրսեւորում վերահսկել։

- Այսինքն՝ դա կարո՞ղ է լինել նաեւ առանց հիմքի։

- Հիմքը չի հարցը, հիմք կարող է լինել, հիմքը սա է՝ իրենք ուզում են անվտանգությունը ապահովել հասարակական վայրերում. սա կարող է համարվել հիմք։ Բայց հավասարակշռությունն է խախտում, այսինքն՝ հիմքը կարող է շատ վեհ գաղափարներով իրենք փորձեն ներկայացնել։ Հետապնդվող նպատակը եւ ձեռնարկվող միջոցները պիտի գտնվեն հավասարակշռվածության մեջ, որը այս դեպքում խախտված է։ Այս ձեւով է ցանկացած պետություն կամաց-կամաց դառնում ոստիկանական պետություն։

- Իսկ, երբ շեշտվում է, որ անվտանգության համար է, այդ անվտանգությունը ունե՞նք մեր երկրում։

- Սխալ կլինի մտածել, թե մեր երկիրը գտնվում է վատ վիճակում՝ կրիմինալ առումով։ Բոլոր մարդիկ կարողանում են ազատ դուրս գալ, ուշ ժամի գալ տուն եւ քիչ թե շատ վստահ ենք, որ ոչ մեկիս հետ ոչ մի բան չի պատահի։ Այդ առումով, իհարկե, անվտանգության հարցը վատ չի կազմակերպված։ Բայց մարդու իրավունքները ոչ պակաս կարեւոր արժեք են, ցանկացած երկրում կարելի է անվտանգությունը դարձնել բացարձակ արժեք, բացարձակ անվտանգություն ապահովել բոլորի համար՝ բացարձակապես մարդկանց զրկելով իրենց իրավունքներից։ Ամեն մեկի վրա մի հատ չիպ դնել, ամեն տեղ դնել տեսախցիկներ, կլինի բացարձակ անվտանգություն, բայց միաժամանակ էդ մարդկանց կյանքը կդառնա անհետաքրքիր։

- Իսկ ԵՄ անդամ երկրներում կա՞ն այդպիսի երկրներ, որտեղ գործում է այս օրենքը։

- Ես նման տվյալներ չունեմ, ես Եվրոպայում եղած ժամանակ տեսել եմ հասարակական վայրերում տեսախցիկներ, բայց միգուցե այնտեղ դա ավելի ճիշտ ձեւով է կանոնակարգված։ Այստեղի պաշտոնյաներն են սիրում տարբեր երկրների օրենքներից խոսել, երբ անգամ սեփական երկրի օրենքները լավ չգիտեն։

- Պարոն Ալումյան, ՄԻՊ-ն այստեղ գործառույթ ունի՞։

- Պետք է ճշգրիտ գնահատել, հավասարակշռությունը պահպանված է այդ երկու արժեքների միջեւ, սա իրականում բավականին բարդ խնդիր է։ Բացարձակ ասել, որ սա մարդու իրավունքների խախտում է եւ վերջ, դժվար է, մարդու իրավունքների սահմանափակում է, ես դրա հետ համամիտ եմ, բայց այդ սահմանափակումը հանգեցնում է մարդու իրավունքների խախտման միայն այն դեպքում, եթե հավասարակշռությունը խախտված է։

- Իսկ եթե մի բանը սահմանափակվում է, դա արդեն խախտում չի՞։

- Շատ պարզունակ միգուցե թվա, բայց ասեմ, եթե ինձ արգելում են ինչ-որ տեղով փողոցը անցնել, դա իմ իրավունքի սահմանափակում է, բայց դա իմ իրավունքի խախտում չի, որովհետեւ հետապնդվող նպատակը իմ կյանքը ապահովելն է, վարորդների երթեւեկությունը ապահովելը։ Այդ նպատակը արդարացնում է այդ միջոցը։ Այսինքն՝ մենք այսօր գտնվում ենք սահմանափակումների աշխարհում, բայց սահմանափակում կա, որը հետապնդում է խելամիտ նպատակ եւ համաչափ է այդ նպատակին, եւ կա սահմանափակում, որը խելամիտ նպատակ է հետապնդում, բայց անհամաչափ մեծ սահմանափակում է, այսինքն, այդ նույն նպատակին կարելի է հասնել ավելի մեղմ միջոցով։

- Փաստորեն, ինչպես ԱԺ-ում օրինակ է բերվել, կարող են մեկի դիմացի հարեւանի տնից այդ մեկի տունը նկարահանել, այդպես է ստացվո՞ւմ։

- Գիտեք, այ հենց այդ ծայրահեղություններն է պետք բացառել։ Պետք է բացառել տոտալ վերահսկումը, որովհետեւ տոտալ վերահսկման ժամանակ հնարավոր է ապահովել մարդկանց բացարձակ անվտանգություն, բայց դրա հետ միաժամանակ մարդկանց կյանքը կկորցնի իր իմաստը։

                                                                                                         Նիկոլայ Ավետիսյան

Տպել
4749 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված