Դեմ չեմ բացասական կարծիքներին. Տյոմը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու մասին

Երգիչ Տյոմը հանգիստ է վերաբերվում «Դեպի Եվրատեսիլ»-ի իր երգի վերաբերյալ հնչած բացասական կարծիքներին: Հունվարի 16-ին նախագծի ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտնվեց նրա «Follow the Ocean» երգը, որով պայքարելու է «Եվրատեսիլ 2018»-ին մասնակցելու համար: Մի շարք երաժշտասերներ քննադատեցին նրա ստեղծագործությունը, նշեցին, որ այն թույլ է: Armtimes.com-ի հետ զրույցում երգիչը խոսեց այդ մեկնաբանությունների մասին:

«Դեմ չեմ բացասական վերաբերմունքին: Լավն անես, թե՝ վատը, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք բացասական կարծիք կարտահայտեն: Կտեսնեք՝ երբ հանրության sms քվեարկության արդյունքում ընտրվի Հայաստանը ներկայացնող արտիստին, նրա մասին նույնպես բացասական են գրելու, եւ դա այն դեպքում, երբ հենց իրենք են ընտրելու հաղթողին»,- ասաց նա:

Տյոմը «Դեպի Եվրատեսիլ»-ին որոշել է մասնակցել իր լսարանի խնդրանքով: Բազմաթիվ նամակներ է ստացել, որոնցում մարդիկ նշել են, որ ցանկանում են նրան տեսնել մրցույթում: Երգիչը կարծում է, որ հաղթելու հնարավորություններ ունի:

«Շանսերս գնահատում եմ լավ: Կանեմ այն ամենը, ինչ կախված է ինձնից: Մնացածը կլինի մեր շատ սիրելի հանդիսատեսի ընտրությունը, եւ հիշեցնեմ, որ սա արտիստի մրցույթ չէ, երգի մրցույթ է: Հուսով եմ՝ այս տարի «Եվրատեսիլ»-ում կունենանք լավ, ակտիվ երգ»,- ասաց նա:

Երգիչն ընդգծում է, որ անկախ նրանից կհաղթի, թե՝ ոչ, մրցույթը շատ օգտակար կլինի իր համար: Նրա երգը ճանաչելի կդառնա, կզգա մրցակցության ոգին ու կավելացնի փորձը: Եթե կարողանա հաղթել «Դեպի Եվրատեսիլ»-ում, նույն արդյունքի համար է պայքարելու նաեւ մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ում:

«Եթե մասնակցում ես, ուրեմն ցանկություն կա նաեւ հաղթելու, քանի որ երկիր ես ներկայացնում: Իմ կարծիքով՝ բոլորն էլ գնում են հաղթանակի հույսով: Հուսով եմ՝ այս տարի հաջողություն կունենանք, եւ Հայաստանը, վերջապես կհաղթի այս հեղինակավոր մրցույթում»,- ասաց նա:

«Դեպի Եվրատեսիլ»-ն արդեն հրապարակել է մասնակիցներից 15-ի երգերը: Տյոմը բոլորն էլ լսել է: Նշում է, որ իրեն հատկապես դուր է գալիս Սեւակ Խանաղյանի «Քամի»-ն:

«Իհարկե, կան լավ երգեր: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին: Որպես ընկեր եւ երգիչ կառանձնացնեմ Սեւակ Խանաղյանին»,- ասաց նա:

Տյոմը խոսեց նաեւ քննարկումների տեղիք տված Կամիլի (Արսեն Գրիգորյան) կերպարի մասին: Նա ընդգծում է՝ կերպարն ինքն իրենով շոու է, այդ պատճառով էլ ուշադրություն է գրավել իր վրա:

«Կամիլը՝ մեր Արսեն Գրիգորյանը, դրանով ամեն ինչ ասված է. շոու, որին պետք է թեթեւ վերաբերվել: Հաջողություն եմ մաղթում Կամիլին»,- ասաց նա:

Բացի «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելուց՝ Տյոմը նաեւ այլ նպատակներ ունի: Նախատեսում է մոտ ժամանակներս տեսահոլովակ նկարահանել: Թե որ երգի հիման վրա, դեռ մանրամասներ չի հայտնում:

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը կայանալու է այս տարվա փետրվարին: Հանրայինի նախագծին մասնակցում է 20 երգիչ:

Տպել
2556 դիտում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից