Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես չի բնակվել. ով է նախագահի աթոռի հավակնորդը

Երեկ իր նստավայրում մտավորականների հետ հանդիպման ժամանակ հարցին՝ ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, որը անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, և մեծ հեղինակություն վայելի, և ամենակարևոր պայմանը՝ նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Այս օրերին ակտիվորեն խոսվում է, որ նախագահի ամենահավանական թեկնածուն, որին ավելի վաղ բնութագրել էր նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:

Դեռևս 2013 թվականին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչ նպատակով եւ ում համար են Սահմանադրության մեջ մի քանի կոնկրետ փոփոխություններ արվում՝ երկրի նախագահի մասով: Գրել էինք, որ ամեն ինչ արվում է Արմեն Սարգսյանի համար դեպի նախագահական նստավայր ուղի բացելու նպատակով: Հիշեցնենք, հին Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Դեռ 2013 թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ուղարկել էր առաջարկ, ըստ որի այս շեմը պետք է իջեցվի: Հենց այդ նույն շրջանում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ( սույն պաշտոնում 2013-ին նա նշանակվեց երրորդ անգամ):

Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն, միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետևաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում: 

ՀՀ նոր Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: 

Պարզ թվաբանությամբ, Արմեն Սարգսյանը չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ նրա 6 տարին լրանում է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին միայն:

Իրականում, սակայն, գոյություն ունի հաշվարկման մեխանիզմ եւ ամենայն հավանականությամբ, իշխանությունը այդ 6 տարվա հարցը կկարգավորի, եթե միանշանակ որոշվի, որ հենց Արմեն Սարգյանը պիտի իշխող մեծամասնության կողմից առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու:

Ո՞վ է ՀՀ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին, ՀՀ-ում: ԵՊՀ Տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտությունների թեկնածու է, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության անդամ:

1993-94 թվականներին եղել է ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում և ՀՀ դեսպան Եվրամիությունում:

1992-96թթ եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

1996 թվականից 1997-ը՝ ընդամենը մի քանի ամիս, Արմեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը:

2001-ից մինչև 2011-ը Քեմբրիջի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է «Եվրասիա» կենտրոնը:

1998-2000թթ կրկին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Արմեն Սարգսյանը եղել է նաև Lidian International ltd ընկերության նախագահը: Lidian International ltd-ը «Գեոթիմ» ընկերության հիմնադիրն է, որը տարիներ շարունակ մտադիր է իրականացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, որի դեմ բնապահպանները մինչ օրս պայքարում են: Սակայն 2013 թվականին Սարգսյանը Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում վերանշանակվելու առիթով հրաժարական է տվել Lidian International ltd ընկերության նախագահի պաշտոնից:

Բացի այս, Արմեն Սարգսյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ, բիզնեսով է զբաղվում Թուրքմենստանում և Ուզբեկստանում:

Արմեն Սարգսյանը Հայաստանի ամենափակ գործիչներից է:

                                                                       ՀայԱրփի Բաղդասարյան 

Տպել
7964 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված