Իրանում դժվար էր ստեղծագործել. Ժարլինը որպես զբոսաշրջիկ եկել է ՀՀ եւ այլեւս չի գնացել

Ժարլին Բաղիմյանը արդեն վեց տարի է Իրանից տեղափոխվել է Հայաստան: Այստեղ լեզուներ է ուսումնասիրում, դիզայներությամբ զբաղվում: Ժարլինը նկարել սկսել է տասնհինգ տարեկանից, այդ ժամանակ դեռ ապրում էր Իրանում, արվեստ շատ է սիրում եւ ասում է, որ իր արվեստը հիմնականում կապված է կանանց խնդիրների հետ:

Արվեստագետ աղջկա համար Իրանում դժվար էր ազատ ստեղծագործել, քանի որ իր թեմաները հիմնականում կապված են կանանց խնդիրների եւ նրանց հուզող հարցերի հետ: Երբ աղջիկը քսանմեկ տարեկան է եղել ծնողները որոշել են որպես զբոսաշրջիկ նրա հետ գալ Հայաստան:

Այդ ուղեւորությունից հետո Ժարլինի ծնողները վերադարձել են Իրան, իսկ արվեստագետ աղջիկը մնացել է Հայաստանում՝ մշտական բնակության: Հայաստանում հանգստությունը, ընկերական հարաբերությունները Ժարլինի շատ դուր են եկել, բացի այդ այստեղ նկարելու մի նոր փուլ է բացվել:

Ժարլինը ինքնուս է: Սկզբում արտանկարել է ուրիշների նկարները, հետո հասկացել, որ իր սեփական միտքն ու երեւակայություններն է ուզում հանձնել թղթին, սկսել է իր նկարներն անել:

Նրա հին ստեղծագործությունները շատ ավելի բարդ են, հասկանալու համար պետք է երկար մտածել, իսկ նորերն ավելի պարզ են, ուրախ ու գունեղ: «Իմ նոր նկարները նայելիս մարդ ավելի շատ կարող է ժպտալ, ես զգում եմ, որ դա իմ հոգեվիճակն է, այժմյան իմ նկարներում արտացոլված է այն, ինչ ես հիմա եմ, այն ինչ զգում եմ»,- ասում է Ժարլինը:

Հայաստանում արված նկարներն ավելի փոքր են, քանի որ տեղի խնդիր ունի, իսկ Իրանում դրանք շատ ավելի մեծ մասշտաբների են հասնում: «Սկզբում ով նայում էր իմ ցուցադրությունները, զարմանում էր, որ իմ նման  փոքր-մոքր աղջիկը կարող է նման նկարներ նկարել»,- ասում է նա:

Ժարլինը նախապես չի պլանավորում, թե ինչ է նկարելու, նախ նայում է սպիտակ կտավին, խորհում մի թեմայի շուրջ եւ հետո ծնվում են գունավոր պատկերներ: Նրա կտավները կարելի է տարբերել այնտեղ պատկերված մարդկանց աչքերից: «Իմ կտավներում աչքերն ավելի շատ անտարբեր են, երբ նայում ես չես հասկանում այնտեղ պատկերված մարդն ուրա՞խ է, տխո՞ւր, թե՞ ջղայնացած»:

«Նկարներում լարերը եւ կլոր շարժումը կյանքի շարունակություն է նշանակում, դրա համար փորձում եմ, որ նկարներիս մեջ դա լինի»- ասում է Ժարլինը:

Նախկինում դպրոցի կողմից Ժարլինի նկարներն ուղարկվել են Լիբանան, իսկ 2015 թվին Իրանում ունեցել է իր ցուցահանդեսը: Ամենամեծ ցանկությունն է ավարտին հասցնել հայաստանյան գործերն ու այստեղ  ցուցահանդես ունենալ:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
1667 դիտում

Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը

Եղել է՝ տներին մոտ գերեզմանները տեղումների պատճառով քայքայվել են, զանգվածները դուրս եկել. Թորոսյանը՝ դիակիզարանի մասին

Դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշի Բարսեղին»

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին

Կրթահամալիր ընդունվելուց 3 օր անց թողել է ուսումը. հաստատությունը դատարանով պահանջում է վճարել չարված դասերի համար

Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

Այս պարագայում պետք է շատ արագ ազատ արձակենք այն մորը, ով կալանավորված է 3-4 անգամ գողություն անելու համար. Թանդիլյան

Ոստիկանները գրպանահատության 2 դեպք են բացահայտել. գրպանահատները բերման են ենթարկվել

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնասի դեպք. հարուցվել է քրեական գործ

Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում. պրեմիերան կլինի Լոս Անջելեսում

Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով

Դեկտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի-Երևան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ

Նորածիններին կորցրած 500 մայրերի բողոք-դիմումները հանձնվեցին Առողջապահության նախարարություն եւ Գլխավոր դատախազություն

Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում (տեսանյութ)

Երևանում Նիդերլանդների դեսպանություն կբացվի. Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը

Դպրոց կառուցելը առաջնահերթ է, բայց չի նշանակում, որ ձեր առաջարկածը պետք է լինի առաջնահերթ. Ջանջուղազյանը՝ Սամսոնյանին

ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը