Ով ասում է՝ աղքատը միս չի ուտում, դեգեներատ է. Նապոլեոն Ազիզյան

«Պաշտոնական տվյալներով 30 տոկոս է, բայց ես կասեի ավելի շատ է աղքատությունը: Ես մարդկանց հետ շատ եմ շփվում եւ գիտեմ այդ մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ մտահոգվա՞ծ է գնաճով, աղքատությամբ, թե՞ ոչ, այսպես պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

- Պարոն Ազիզյան, առաջիկայում գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ եւ երթ է տեղի ունենալու: Ըստ Ձեզ՝ ո՞րն արդյունք կտա:

- Ճիշտը, որ ասեմ երկուսն էլ լուրջ արդյունք չեն տա: Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է արվի, որ այս գնաճը կանխվի, խեղդվի, թե չէ ահավոր վատ վիճակ է ժողովրդի մոտ:

- Պարոն Ազիզյան, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա գնաճը եղել էր 2,6 տոկոս, իսկ Հայաստանում գնաճի թույլատրելի սահմանն, ըստ պետբյուջեի՝ 4 տոկոսն է: Այսինքն՝ ստացվում է, որ երկրում գնաճը նորմայի սահմաններում է: Այդ դեպքում ի՞նչ եք կարծում Սերժ Սարգսյանն ինչու՞ է խուճապահար խորհրդակցություններ հրավիրում, հատկապես որ դեկտեմբերի իր հարցազրույցում նշել էր, թե շոշափելի գնաճ չունենք:

Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ է պաշտոնապես 30 տոկոս ասվում, երբ ես ասեցի, որ ավելի շատ է աղքատությունը: Հիմա այստեղ էլ բոլոր տեղերի նման արդար չէ, որ այս մի տեղի վրա զարմանում եք:

- Ասում եք՝ աղքատությունն ավելի շատ է, քան պաշտոնական տվյալներում է հրապարակված: Իսկ փողոց դուրս գալու ե՞ք՝ հանուն աղքատության վերացման:

-Ո՛չ:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ բան չի տալու:

- Լսումներին մասնակցելո՞ւ եք:

- Այո:

- Բայց ասացիք՝ դրանից էլ ակնկալիքներ չունեք:

- Լսումներին ավելի շատ բան կարելի է անել: Մենք արդեն քանի տարի է, որ այդ երթերը տեսնում ենք: Մինչեւ մեկ միլիոն մարդ էլ է հավաքվել, արդյու՞նքը: Երթերին մարդիկ ենք կալանավորվում, մարդիկ են մեռնում, ի՞նչ տվեցին այդ երթերը:

- Պարոն Ազիզյան, իսկ գնաճը Ձեզ, Ձեր ընտանիքին անհանգստացնու՞մ է:

- Կարո՞ղ ա ես լուսնից եմ իջել: Ոնց չի անհանգստացնում:

- Կա ինչ-որ ապրանքատեսակ, որոնցից հրաժարվել եք:

Հիմա գազը պետք է անջատենք, մեքենայով քիչ գնանք, որովհետեւ սեղմված գազը թանկացել է: Գումարը քիչ է, չի բավարարում: Գազի գինը շղթայական ռեակցիայի նման ամեն ինչի վրա ազդում է, թանկանում է ամեն ինչ:

- Այսինքն՝ պատգամավորների գրպանին էլ է ազդու՞մ գնաճը:

- Կարո՞ղ ա գիտես, ես եսիմ ով եմ: Իմ վրա ազդում է: Էդ ովքեր, որ չեն հասկանում, ասում են՝ 3 հազարը ինչ փող ա, որ ասում են՝ միս մեկ ա աղքատները չեն առնում: Ես այդ մարդկանցից չեմ, ես դրանց դեգեներատներ եմ համարում:

Հիշեցնենք, որ նմանատիպ արտահայտություն արել էր ՀՀԿ-ական մեկ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, ով ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միեւնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր. «30 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացու վրա գազի գնի բարձրացման հետեւանքով ավելացած 2000 դրամ ծախսը չի ազդի»: 

Տպել
2885 դիտում

Ունենալով բավական փորձառություն, քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ է փախել. ՔԿԾ-ն փնտրում է

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 18.7 հա տարածք