Առաջինն ԱՊՀ-ում. Ղազախստանն ու ԱՄՆ-ն այլեւս ռազմավարական դաշնակից են

17/01/2018 schedule13:19

Ղազախներն ու ԱՄՆ-ն այլեւս ռազմավարական դաշնակից են: Նման կարծիք Facebook-ի իր էջում՝ վերլուծելով Վաշինգտոնում կայացած Նազարբաեւ-Թրամփ հանդիպման մանրամասները, հայտնել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ երկու պետությունների նախագահները ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։ «Ի դեպ, Նազարբաեւն էլ առաջին ԱՊՀ առաջնորդն է, ում ընդունեցին Օվալաձեւ աշխատասենյակում։ Ղազախստանը դարձավ այն բացառիկ պետությունը, որը ռազմավարական նշանակություն ունի եւ՛ ԱՄՆ-ի, եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Չինաստանի համար։ Կարծում եմ ԱՊՀ որեւէ այլ՝ այն էլ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ պետություն իր արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացիայի նման մակարդակի չի հասել եւ հավանաբար չի էլ հասնի։ Իսկ Նազարբաեւը ԱՊՀ միակ խորհրդային առաջնորդն է։ Նենց որ, հետո էլ չասեք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը պայմանավորված է ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ԱՊՀ գործոններով կամ ռուսական ուժեղ ազդեցությամբ», - ասել է նա։

Սուրեն Սարգսյանի գրառման տակ Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը մեկնաբանության տեսքով հիշեցրել է, որ ղազախները նաեւ ռազմավարական կարեւոր գործընկեր են Պակիստանի համար. բալիստիկ հրթիռների կոմպոնենտների համատեղ արտադրություն ունեն, որով, ի դեպ հետաքրքրված է Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ քննարկել երկու պետությունների միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր: Նազարբաեւը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել իր երկիր: Հանդիպման արդյունքում Ղազախստան ու ԱՄՆ-ի ընկերությունները ստորագրել են 2,5 մլրդ դոլարի հասնող առեւտրա-տնտեսական բնույթի պայմանագրեր:

«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հյուրընկալել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ԱՄՆ-ի եւ Ղազախստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը քննարկելու համար: Նախագահ Նազարբաեւը շնորհակալություն է հայտնել Նախագահ Թրամփին հյուրընկալության համար եւ նրան հրավիրել ապագայում այցելել Ղազախստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
2034 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին