Երթից հետո լուրջ զարգացումներ՝ նստացույց, շարունակական ակցիաներ, չեն բացառվում.Ա. Սարգսյան

ԵԼՔ դաշինքի՝ հունվարի 19-ին նախատեսվող երթի ընթացքում հնարավոր նստացույցի, երթի ընթացքի ու քաղաքացիների տրամադրությունների վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հունվարի 19-ին կայանալիք երթն ինչպիսի՞ ընթացք կստանա, ի՞նչ զարգացումներ կլինեն, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ որեւէ բան չի բացառվում. 

«Երթը ունի կոնկրետ նպատակ, որը ակցիզային հարկի բարձրացման եւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների չեղարկման խնդիրը լուծելն է: Ու շատ կարեւոր է մարդկանց մասնակցությունը, որից էլ կախված կլինի՝ հետագայում երթն ինչպիսի բովանդակություն կստանա, նորից կկրկնվի՞, նստացույցի՞ կվերածվի, ճանապարհ փակելու՞ն կհասնի: Դա ընթացքում կերեւա՝ երթին մասնակցող հանրության պահանջով: Այսինքն՝ երթը, որը կազմակերպում ենք, ոչ թե մեզ համար է կազմակերպվում կամ ԵԼՔ-ի անդամների երթն է, այլ երթի համար դիմել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բոլոր նրանց, ովքեր համարում են, որ անարդար է նման օրենքների կիրառումը, իսկ թանկացումներն այս օրենքների արդյունքն են: Դիմել ենք տվյալ քայլին, որովհետեւ 9 պատգամավոր ենք այստեղ՝ տնտեսական հարցերի հանձնաժողովում, ԱԺ նիստերում, իսկ հանրապետականը հստակ ասում է՝ մենք մեծամասնություն ենք, մեզ շատ ավելի մեծ քանակի մարդ է քվե տվել, մեզ լիազորել են երկիրը ղեկավարել, մենք էլ այսպես ենք ղեկավարում: Մեզ էլ ասում են՝ դուք ձեր լիազորությունների շրջանակում գործեք: Հիմա մենք մարդկանց կոչ ենք արել գալ այդ երթին, որ հանրապետականին ասենք՝ մենք ոչ թե այդ 9 պատգամավորն ենք, այլ մեզ հետ շատ մեծ հանրություն կա, որը համաձայն չէ ձեր այս մոտեցմանը: Եթե մարդիկ ձեզ ինչ-որ ժամանակ փողով կամ առանց փողի, քվե են տվել, այդ հանրությունն այսօր չի կիսում թանկացումների մոտեցումը: Ուրեմն, եթե շատ մարդ հավաքվի ու պահանջի, որ, գիտե՞ք ինչ՝ թանկացում անողները փոփոխություն անող չեն, ու դրա համար պետք է նստացույց անել, կամ պետք է հանրահավաք անել, պահել մի քանի օրով, դա արդեն կերեւա ընթացքում: Ոչինչ չի բացառվում»,- ասաց Արամ Սարգսյանը:

Մարդկանց տրամադրվածության, պատրաստակամության եւ երթի մասնակիցների հնարավոր քանակի մասին Արամ Սարգսյանը պատասխանեց, որ կանխատեսումներ անելը հիմա բարդ է, սակայն ովքեր այս ընթացքում իրազեկում են արել, բաժանել են թռուցիկները, ասում են, որ մարդկանց մոտեցումները դրական են.

«Հանրությունը լավ է ընկալում: Շատ ավելի լավ, քան Երեւանի քաղաքապետի քարոզարշավի ժամանակ էր: Տեսականորեն, հասարակությունը ԵԼՔ-ին սկսել է ընդունել որպես բարեկամի: Համենայնդեպս, մեր հանդեպ թշնամանք չկա: Ինչ վերաբերում է մարդկանց քանակին. մենք շատ ենք ուզում, որ շատ մարդ գա, որովհետեւ շատի մասնակցության դեպքում մենք վստահաբար խոստանում ենք, որ ԵԼՔ-ն օրենսդրական նախաձեռնություն առաջ կքաշի, որով ուղղակի հետ կմղի այդ երկու օրենքները: Մենք վստահ ենք, որ դա կարող ենք, բայց մեզ պետք է ցույց տալ, որ մենակ չենք, որ մեզ հետ կա հանրություն: Հանրային մեծ զանգվածներ փողոց են դուրս եկել միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Կան խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, բայց դրանք մարդկային լայնազանգված միջոցառումերի պատճառ չեն դարձել: Սակայն նախկին փորձը ցույց է տվել, որ «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ, տրանսպորտի թանկացման ժամանակ մարդիկ ոտքի կանգնեցին: Այսօրվա իրավիճակը տարբեր է: Խնդիրը վերաբերում է մանր ու միջին առեւտրի կողմնակիցներից մինչեւ ՏՏ ոլորտ, որտեղ մարդիկ քիչ թե շատ անկախ են եւ սեփական ուղեղով են իրենց գումարը վաստակում: Խնդիր կա նաեւ հասույթի մասով. մարդիկ բոլոր հարկերը մուծելուց հետո, ով ինչ բաժնեմաս ունի, արդեն հարկ է մուծելու, այնինչ այդ փողը պիտի ստանար, տուն տաներ: Այսինքն՝ ՀՀ-ում այս նոր օրենսդրության պատճառով տուժողների քանակը շատ ավելի մեծ է լինելու: Եվ ես տեսել եմ, որ երբ խնդիրը հասել է մարդու գրպանին, նա փողոց է դուրս եկել: Չեմ կարող ասել՝ ամսի 19-ին ինքն իր վրա զգալու է թանկացումերը, թե ոչ, բայց ես վստահաբար ասում եմ, որ եթե 19-ին չզգա, հինգ օր հետո է զգալու: Այսպես թե այնպես՝ մարդիկ փողոց են դուրս գալու, որովհետեւ նույն այս ԵԱՏՄ կոնտեքստում մենք էլի ասում էինք, որ հունվարի մեկից թանկացումներ են սկսելու՝ վերջացրած Հարկային օրենսգրքի փոփոխություններով: Սա մի շղթա է, որն ամբողջ տարի ապահովելու է թանկացման ցիկլը: Մարդիկ զգալու են, որ իրենց վիճակը ոչ միայն չի ստաբիլանում, այլ ընդհակառակը՝ ավելի է վատանում: Ոչ թե վատանում է ու այդպես մնում, այլ անընդհատ շարունակում է վատանալ: Իսկ այս պարագայում անհնար է, որ փողոց դուրս չգան»:

«Ամեն դեպքում մենք հակված ենք, որ մի քանի օրից բավարար քանակությամբ մարդ է դուրս գալու՝ լուրջ, երկարաժամկետ գործողություններ ծավալելու հնարավորություն է տալու մեզ: Եվ մենք միայն ամսի 19-ին չէ, որ քայլ ենք անելու, հետո ասենք՝ ստացվեց՝ ստացվեց, չէ՝ չէ: Մենք ուզում ենք արդյունք ունենալ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ այս օրենքները մեր երկրում բարձրացնելու են հուսահատության ցուցանիշը, ինչն էլ դառնալու է արտագաղթի առիթ, իսկ դա մեր երկրի համար մեկ դժբախտությունն է, ինչի դեմ մենք փորձում ենք պայքարել: Սա շատ լուրջ խնդիր է եւ ինքնանպատակ չէ»,-եզրափակեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

                                                                                   ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
3071 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում