Սերժ Սարգսյանը մինչեւ 2022-ի մասին խոսելու լեգիտիմ իրավունք ունի. Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ-ականներին դեռ հաջողվում է գաղտնի պահել 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի թեկնածուի  անունը: Մի քանի ամիս է՝ ակտիվ խոսվում եւ քննարկվում է, որ վարչապետ ընտրվելու է Սերժ Սարգսյանը: Եթե ուշադիր հետեւում ենք Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բացառիկ հարցազրույցներին կամ նախագահականում տեղի ունեցող հանդիպում-խորհրդակցություններին, ապա լսում ենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ինչ-որ ոլորտում իրականացվելիք փոփոխությունները կապում իր անձի հետ: Այսինքն՝ նա առաջիկայում էլ իրեն տեսնում է իշխանական բուրգի գագաթին:

Մասնավորապես, տնտեսական բլոկի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մի այսպիսի միտք էր արտահայտել, որտեղ նկարագրվում է ապագայում կատարվելիք բարեփոխումները եւ դրանցում՝ անձամբ իր ներկայությունը. «...Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,- ասել էր նա: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը չի թաքցնում կառավարության ղեկին մնալու իր նպատակներն ու առիթը բաց չի թողնում այդ մասին թափանցիկ ակնարկներ անելու համար:

«Հայկական ժամանակ»-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ եթե որոշված չէ, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, ապա ինչո՞ւ է ապագայում կատարվելիք իրադարձությունները, բարեփոխումները կապում իր անձի հետ:

«Շատ տրամաբանական է, որ քաղաքական իշխող ուժի ղեկավարը կարող է խոսել տարվա երկրորդ կեսի քաղաքական եւ տնտեսական զարգացումների մասին: 2017 թվականին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ եւ մինչեւ 2022 թվականը Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն է քաղաքական պատասխանատուն: Ուստի, պարոն նախագահը մինչեւ 2022 թվականն, անկախ իր պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, ունի լեգիտիմ իրավունք, որպես քաղաքական իշխանություն հանդիսացող կուսակցության ղեկավար նման ակնկալիքներ ունենալ»,- մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը:

Տպել
3627 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել