Երևան
16 °C
Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում այսօր մի քանի երթուղային գծերի վարորդներ գործադուլ են հայտարարել: 20-ից ավելի երթուղային մեքենաները նրանք կանգնեցրել են Անդրանիկի փողոցի վրա եւ հավաքվել են դիսպետչերական կետի մոտ: Գործադուլի պատճառը գազի գնի թանկացումն է:
Բողոքող վարորդները թիվ «37», «21» եւ «75 ա» երթուղային գծերը սպասարկող վարորդներն էին: Բայց այնպես չէր, որ բոլորը համատարած գործադուլ էին հայտարարել, մի մասը շարունակում էր սպասարկել երթուղին:
Տեղում գծատերերի հետ բանակցելու էր եկել Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, որը խուսափում էր վարորդների հետ կոնտակտի դուրս գալուց: Լրագրողների հետ զրույցում Նավասարդյանն ասաց. «Քննարկվում է, ԱԺ-ում այդ հարցը կլուծեն, կվերանայեն, կտեսնենք՝ ինչ է արդյունքերը, իսկ այսպես, ամեն գծից մի երկու երեք հոգու կանգնեցել եւ ասել, որ դժգոհություն կա՝ ես գտնում եմ, որ այդքան էլ ճիշտ չի»: Հենրիկ Նավասարդյանը կվերանայեն ասելով նկատի ուներ ակցիզային հարկի դրույքաչափը, որի համաձայն հունավրի 1-ից գազի եւ դիզելայնի վառելիքի գինը բարձրացել էր լիցավորման կետերում:
Տրանսպորտի վարչության պետը վստահեցրեց, որ բոլոր երթուղիներն աշխատում են, ընդամենը ամեն երթուղուց մի քանի մեքենա է գործադուլ անում: «Դժգոհություններ կան, թանկացումներ կան, բայց այսօրվա վիճակով մեր երթուղիները սպասարկվում են»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:
Մեր հարցին՝ ակցիազային հարկի դրույքաչափը վերանայելու կարիք կա՞, թե՞ տրանսպորտի սակագինը պետք է փոխվի, տրանսպորտի վարչության պետը պատասխանեց. «Սակագնի մասին ընդհանրապես խոսք այսօրվա վիճակով չկա, կարծում եմ, որ կվերանայեն(ակցիզային հարկի դրույքաչափը, խմբ. հեղ): Տեսեք, վարորդներն էլ են ասում, որ պետք էլ չի որ փախվի սակագինը»: Վարորդներից մեկը տեղից բասականչեց. «Թող գազն էժանացնեն, մենք մեր 100 դրամով էլի աշխատում ենք»:
Հենրիկ Նավասարդյանը հորդորեց հավաքված վարորդներին, որպեսզի վերադառնան երթուղի, քանի որ խնդիրը կարգավորվելու է: Գիծը նայող ոմն Արայիկ բղավում էր վարորդների վրա, որպեսզի դադարեցնեն գործադուլը, ընթացքում նաեւ հայհոյանք օգտագերծելով: Մոտ 15 րոպե բանակցություններից հետո վարորդները դադարեցրեցին գործադուլը:
102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
© 2024 Հայկական ժամանակ