Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը, 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստին

Սպասվում է, որ 2018 թվականից սկսած, երբ Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին, կտրուկ բարձրանալու է Ազգային ժողովի դերը: Կառավարությունն էլ ավելի հաշվետու է դառնալու, ԱԺ-ի լիազորություններն են ընդլայնվելու՝ կառավարության աշխատանքները վերահսկելիս եւ նման այլ բաներ: Թե որքանո՞վ 2018 թվականի վարչապետը հաշվի կնստի ԱԺ-ի հետ, դժվար է ասել, քանի որ նախ պարզ չէ, թե ով է լինելու այդ պաշտոնում, եւ հետո մեկ այլ կարծիքի համաձայն՝ այժմ էլ ԱԺ քաղաքական մեծամասնությունը կառավարության «ստեպլերն է եւ դակում է բոլոր այն նախագծերը, որոնք գալիս են Հանրապետության հրապարակից»:

2015 թվականին ընդունված Սահմանադրության 4-րդ գլխի 112 հոդվածում կա մի հետաքրքիր նախադասություն, որը կասկածի տակ է դնում այն, որ նորընտիր վարչապետը հեզ ու խոնարհ հաշվետու կլինի խորհրդարանին եւ հատկապես ընդդիմադիր թեւին:

Նշյալ գլխի 112 հոդվածում ասվում է՝ հերթական նստաշրջանի նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Ասել է, թե վարչապետն իր նախարարներով գալիս է ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխանի, որը ներկայում ըստ ԱԺ կանոնակարգի՝ լինում է յուրաքանչյուր չորեքշաբթի:

Մինչ 2015-ի փոփոխությունները, Սահմանադրության 4-րդ գլխի 80-րդ հոդվածում ասվում էր, որ հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Այստեղ ուշագրավն այն է, որ գործող Սահմանադրության մեջ շեշտված չէ այն հանգամանքը, որ վարչապետը եւս գալիս է խորհրդարան:

«Հայկական ժամանակ»-ի խնդրանքով՝ անկախ սահմանադրագետներից մեկը մեկնաբանելով այս դրույթները նշեց, որ թերությունը եղել է նախկին Սահմանադրության մեջ եւ 2018-ին ընտրված վարչապետը ուզի, թե չուզի պետք է գա եւ պատասխանի պատգամավորների հարցերին:

«Իհարկե, 2018 թվականից հետո վարչապետը չի կարող չգալ Ազգային ժողով: Ձեր նշած հոդվածում չի նշվել վարչապետ բառը, որովհետեւ վարչապետն էլ է կառավարության անդամ: Նախորդում սխալ օրենսդրական տեխնիկա է եղել, որը նորում կրկնելը իմաստ չի ունեցել: ԱԺ կանոնակարգով է նաեւ երեւում, որ վարչապետը եւ կառավարության մյուս անդամները պարտավոր են գալ նիստերին եւ պատասխանել պատգամավորների հարցերին: Այստեղ թերություն չկա, ընդհակառակը՝ կա առավելություն: Նախորդում, որ վարչապետի եւ կառավարության անդամների տարբերակում է եղել, դա է սխալը: Որեւէ երկրի վարչապետ՝ ղեկավար, իրավունք չունի ասելու, որ ես կառավարության անդամ չեմ եւ չեմ գալիս հարցուպատասխանի»,- մեկնաբանեց սահմանադրագետը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ պատասխանելով «ՀԺ»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետն ԱԺ ուղարկի փոխվարչապետներից որեւէ մեկին, պատասխանեց, որ վարչապետը եւս համարվում է կառավարության անդամ, միայն թե նախորդ Սահմանադրությամբ այն հստակորեն չի մատնանշվել:

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից, ովքեր հավաքականորեն կոչվում են կառավարության անդամներ: Սա հստակորեն չէր ուրվագծվում նախորդ Սահմանադրությամբ, մինչդեռ Սահմանադրության փոփոխություններով նշված դրույթները հստակեցվել են: Այսինքն՝ վարչապետը եւս կառավարության անդամ է, հետեւաբար՝ Ազգային ժողովում կառավարության մյուս անդամների հետ պետք է մասնակցի հարցուպատասխանին»,- մեկնաբանեց Արփինե Հովհաննիսյանը:

Հայաստանում համոզմունք կա, որ ապրիլին նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը: Նա 2015 թվականին հաշվի առնելով իր կառավարման վերարտադրության հնարավորությունը գնաց սահմանադրական փոփոխությունների: Այստեղ արդեն հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստ է գալ ու բախվել ընդդիմադիր պատգամավորների խնդրահարույց հարցերին: Սարգսյանը չի փայլում իր ժողովրդավարական եւ բաց գործելաոճով: Նրան այնքան էլ հաճելի չի լինի լսել օրինակ այն հարցը, թե ինչո՞ւ 2014-ին հայտարարեց, որ ցանկություն չունի վարչապետ դառնալ, իսկ հիմա իր ելույթներում չի բացառում այդ հնարավորությունը:

Սերժ Սարգսյանը բոլորովին վերջերս՝ հունվարի 12-ին ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման համար հարկ չհամարեց Բաղրամյան 26-ից անցնել 7 շենք ու գալ Բաղրամյան 19 հասցեում գտնվող խորհրդարան, փոխարենը՝ խորհրդի անդամները գնացին նրա մոտ: Սերժ Սարգսյանի նման քայլը խորհրդարանի ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց որպես անարգանք՝ ԱԺ ղեկավարության նկատմամբ:

Հ.Գ. Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն երկու անգամ իրեն իրավունք է վերապահել խախտել սահմանադրությունը եւ ներկա չգտնվել ԱԺ հարցուպատասխանին՝ 2016 թվականի սեպտեմբերին, երբ երկօրյա այցով գտնվում էր Մոսկվայում եւ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ Երեւանում վարչապետը ԵԱՏՄ նիստին էր մասնակցում:

Տպել
4433 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում