ԵԼՔ-ից առաջարկ ստանանք՝ կորոշենք. Ժառանգությունն այս շաբաթ վարչության նիստ է գումարելու

Ժառանգություն կուսակցությունն այս շաբաթ վարչության նիստ է գումարելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին պատասխանելով՝ ասաց կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը: Նրա փոխանցմամբ՝ նիստի օրակարգն ու օրը հստակեցված չեն, սակայն այս շաբաթ պարտադիր նիստ են գումարելու:

«Տեղում կձեւավորենք օրակարգ եւ, բնականաբար, ներքաղաքական հարցեր են լինելու»,- ասաց Սուսաննա Մուրադյանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե՝ այս պահին հայաստանյան քաղաքական օրակարգում վարչապետի, նախագահի թեկնածուների առաջադրումն ու ընտրություններն են, հնարավո՞ր է, որ Ժառանգությունը ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գա, Սուսաննա Մուրադյանն ասաց.

«Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ ենք Սերժ Սարգսյանի վերարտադրվելուն: Որեւէ բան չի բացառվում, ընդդիմադիր քաղաքական ուժ ենք եւ անհրաժեշտ է, որ մենք նախաձեռնությամբ հանդես գանք՝ ներքաղաքական իրավիճակների, ինչպես նաեւ ապրիլյան սպասվելիք իրադարձությունների, գնաճի, ներքաղաքական ճգնաժամի, քաղբանտարկյալների, նրանց վերաբերվող դատերի վերաբերյալ: Երկրում բազմաթիվ խնդիրներ կան»,- ասաց նա:

Հարցին, թե գնաճի դեմ պայքարի առումով հնարավո՞ր է, որ Ժառանգությունը միանա ԵԼՔ դաշինքի երթին, Սուսաննա Մուրադյանը նշեց, որ իրենք դաշինքից առաջարկ չեն ստացել, եթե ստանան՝ կքննարկեն:

«Ոչինչ չի բացառվում, բայց գուցե ԵԼՔ-ը կարծում է, որ իր նախաձեռնությունն է եւ միայնակ պետք է անցկացնի: Այս ընթացքում ԵԼՔ-ից որեւէ առաջարկ չենք ստացել, եթե լինի, կորոշենք՝ միանալ, թե իրենց բարին մաղթել այդ գործում»,- եզրափակեց Սուսաննա Մուրադյանը:

Տպել
2277 դիտում

Ունենալով բավական փորձառություն, քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ է փախել. ՔԿԾ-ն փնտրում է

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 18.7 հա տարածք