«Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա մեզ մոտ միակն է». Լիլիթ Ավագյանի հոդվածը

13/01/2018 schedule16:10

Աժ «Ելք» դաշինքը հունվարի 19-ին երթ է նախաձեռնել՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման եւ թանկացումների: Հարկային քաղաքականությունն  ավելի շուտ օրինականացված ռեկետ է հիշեցնում, իսկ  համապետական յուրաքանչյուր ընտրությանը հաջորդող թանկացումները ծանր բեռ են ՀՀ քաղաքացիների համար: Սակայն որքանո՞վ կարող է «Ելք»-ի այս նախաձեռնությունը էժանացման  կամ էլ Հարկային նոր, արդեն գործող, օրենսգրքի փոփոխության հիմք դառնալ:

Նախորդ տարիների պերմանենտ թանկացումներին  մեր համերաշխ  լռությունը ստիպում են այս հարցում լավատես չլինել:

Դեռեւս 2013թ. հուլիսին  էլեկտրաէներգիան թանկացավ 26,7 տոկոսով, գազը՝ 18,2:

Ի՞նչ պատահեց թանկացումից հետո: Ոչի՛նչ: Դժգոհ էինք, բայց, միեւնույն է, թող որ դժկամությամբ, սակայն պարտաճանաչ վճարում էինք այնքան, որքան մեզ ասում էին: 2014 թ. էլեկտրաէներգիան դարձյալ թանկացավ 10 տոկոսով՝ 1 կվտ-ի համար սկսեցինք վճարել 46,2 դրամ՝ ցերեկային, 36,2 դրամ՝ գիշերային սպառման համար:

Այն ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից  լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունե՞ն, որ սոցիալական բունտ կլինի: Հրաշալի պատասխան հնչեց.  թանկացումը գուցե թե քաղաքական ուժերը շահարկեն, բայց «ո՛չ ժողովուրդը. մեր ժողովուրդն իսկապե՛ս շատ իմաստուն է»:

«Իմաստուն» ժողովուրդն արդարացրեց Ռոբերտ Նազարյանի սպասելիքները. բողոքի ոչ մի ալիք: Եթե 2013-ին  մոտ 27 տոկոս թանկացումը  լուռ ընդունեց, լրացուցիչ  ինչ-որ 10 տոկոսի համար փողոց դուրս չեկավ; 

2017-ի փետրվարի 1-ից իշխանությունները՝ «ընդառաջ գնալով ժողովրդական հոծ զանգվածների պահանջին»՝ նախընտրական ժեստ արեցին՝ էժանացնելով էլեկտրաէներգիայի գինը՝ մի ամբողջ 1.22 դրամով:

Սակայն 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ Ամանորից առաջ՝ հատկապես, նոր գնաճ սկսվեց՝ կարագ, ձու, միս, կաթնամթերք, վառելիք…

Իրականում՝ անվերջ թանկացումներին մեր դիմադրությունը շատ թույլ է, այնքան թույլ, որ գրեթե չկա: Բոլորս գիտակցում ենք՝ ինչ-որ բան այնպես չէ, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, սակայն չունենք այդ փոփոխությունները կազմակերպելու քաղաքական մեխանիզմ:

Բողոքի երթի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «ՀԺ»-ի լրագրողին ասել է. «Ճիշտ է, որ մեր ժողովրդի սոցիալական վիճակն ավելի բարվոք չէ, քան ուրիշ երկրներում, բայց ամեն դեպքում, ժողովուրդը շատ լավ ընկալում է այդ վիճակը եւ շատ լավ հասկանում է, որ սոցիալական վիճակի բարելավման համար ոչ թե երթերով, միտինգներով, ցույցերով են գնում, այլ՝ աշխատանքով»:

Լոկալ, փոքրիկ խմբերով պայքարն իրեն գուցե արդարացնում է՝ փոքրիկ խնդիրներ լուծելու առումով (Մաշտոցի պուրակն, օրինակ), իսկ սոցիալական հնչեղություն ունեցող խնդիրները ենթադրում են մեծ, շատ մեծ թվով մարդկանց ներգրավվածություն՝ տարածված պայքարով: Ինչպես եղավ, օրինակ, «Վճարում ենք 100 դրամ» շարժման ժամանակ:

Հայաստանում համընդհանուր գնաճի պայմաններում էժանացած  «ապրանքներ» էլ կան՝ վստահությունը, հավատը…

Դուրս կգա՞ն մարդիկ փողոց՝ բողոքելու գնաճի դեմ: Գուցե դուրս գան, գուցե՝ ոչ. երկու դեպքում էլ արդյունքը նույնն է. ԱԺ-ն՝ իր հանրապետական մեծամասնությամբ, 2017-ի ապրիլի 2-ին եւս ցույց տվեց, որ ընտրողների հետ խնդիր չունի: Դա ընդունեց նաեւ «Ելք»-ը. ընտրությունների   արդյունքներն, ամեն դեպքում, չբողոքարկվեցին. ամեն ինչ արդար էր՝ մարդիկ վերցրել էին 10 000 դրամն ու քվեարկել:

Ո՞րն է սոցիալական բողոքը շարժման վերածելու ճանապարհը: Ե՞րթը: Բայց Հարկային օրենսգիրքն արդեն ընդունվել է, գներն էլ (ազատ տնտեսական հարաբերություններ են) որոշում է շուկան:

Ու՞մ դեմ է «Ելք»-ի բողոքը: Ինչու՞ է անցկացվում հիմա, ոչ ավելի վաղ: Չափազանց կարեւոր է, որ երթի մասնակիցներն իմանան այս հարցի պատասխանը:  Գուցե հարկային օրենսդրության ընդունման ժամանա՞կ առավել նպատակահարմար կլիներ խորհրդարանի ամբիոնն օգտագործել եւ ամեն գնով փորձել տապալել գնաճի պատճառ դարձած, 150 000 դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների հարկային պարտավորություններն ավելացրած (33 տոկոս. 28 տոկոս ՝ գումարած 5 տոկոս՝ պարտադիր կուտակային հիմնադրամին) օրենսգրքի ընդունումը: Այդ ժամանակ պայքարն ավելի նպատակային, թիրախային կլիներ:

Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցության է հրավիրել եւ պատկան գերատեսչությունների ղեկավարներին հորդորել մեղմել գնաճը: Այսինքն՝ ինչպես Թուրքմենստանում, Հայաստանում եւս ամեն ինչի պատասխանատուն մեկ մարդ է: Այս դեպքում՝ Սերժ Սարգսյանը:

Նրա հրաժարականը պահանջելը, հասկանալի է, արդեն լուրջ չէ. ապրիլին անցնում ենք կառավարման խորհրդարանական համակարգին: Իսկ այսպես, երբ չկա կոնկրետ հասցեատեր, երթը, ենթադրում եմ, այնքան էլ արդյունավետ չի լինի: Իշխանական համակարգն այսօր, առավել քան երբեք, անկանխատեսելի ու անհասկանալի է. թվում է՝ կա, իրականում չկա:  Վարչապետը կա, բայց չգիտենք՝ ապրիլին կլինի՞ պաշտոնում, թե՞ ոչ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարները եւս աշխատելու են մինչեւ ապրիլ, իսկ հետո՝ ո՞վ կմնա իր պաշտոնին, հայտնի չէ: Միակ մարդը, որը եղել է, կա ու կլինի, Սերժ Սարգսյանն է:

Գնաճի, հարկային բեռի ավելացման հիմնական մեղավորը նա է: Սակայն երթի «ճանապարհային քարտեզում» Բաղրամյան 26  հասցեն չկա՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոց պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա:

Սերժ Սարգսյանին չընտրելով որպես թանկացումների թիրախ, ստացվում է ՝ ինչպես Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի»  մոլորակներից մեկում. «Հը՜մ... հը՜մ... Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ մի տեղ պառավ առնետ է ապրում: Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում: … Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ»:

Տպել
11399 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում