3,4 մլն հեռախոսի պարտք կուտակած Նաղդալյանին «վտարեցին» ԵԽԽՎ-ի պատվիրակությունից. որոշում

Այս պահին Հայաստանի խորհրդարանում ընթանում է ԱԺ խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» նախագիծ: Այս նախագծի համաձայն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակույթունում Հերմինե Նաղդալյանին փոխարինելու է Կարինե Աճեմյանը:

ԱԺ կայքում տեղադրված որոշման նախագծում ասվում է՝

 «Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

  1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման.

1) 1-ին հավելվածում` «Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ)» բառերը փոխարինել «Կարինե Աճեմյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ)» բառերով:

 2) 11-րդ հավելվածում` «Կարինե Աճեմյան ( ՀՀԿ խմբ .)» բառերը փոխարինել «Շուշան Սարդարյան (ՀՀԿ խմբ.)» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից»:

Սա նշանակում է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին փոխարինելու է Կարինե Աճեմյանը, իսկ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Կարինե Աճեմյանին փոխարինելու է Շուշան Սարդարյանը: 

Քիչ առաջ Նաղդալյանը Verelq.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իրեն  ԵԽԽՎ-ի պատվիրակությունից հանելու հանգամանքը եւ ասել.

«Նոր խորհրդարանի ձեւավորման ժամանակ որոշում կայացվեց, որ ես ղեկավարելու եմ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը, բայց մեր ղեկավարության պայմանավորվածությամբ եւ խնդրանքով ես մեկ նստաշրջան զուգահեռաբար աշխատեցի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Դա պայմանավորված էր նրանով, որ պատվիրակության կազմում փոփոխություններ կային, նաեւ նոր մարդիկ, իսկ երկարատեւ, մեծ փորձառություն ունեցող մարդկանց կարիքը կար եւ որոշում կայացվեց, որ մեկ նստաշրջան ես կշարունակեմ իմ աշխատանքը զուգահեռաբար եւ՛ ԵԽԽՎ, եւ՛ ԵԱՀԿ պատվիրակության կազմերում, մինչ հունվարին կձեւավորվի նոր պատվիրակությունը»,- պարզաբանեց Հերմինե Նաղդալյանը:

Վերջին շրջանում Նաղդալյանը հայտնվել էր սկանդալների կենտրոնում: Նրա ծառայողական հեռախոսը 3,4 մլն դրամի պարտք էր կուտակել:

Տպել
5097 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ