Սերժ Սարգսյանի մտավախությունը գնալով խորանում է. մինչ ԵԼՔ-ի երթը 2-րդ ահազանգն է տալիս

Այսօր՝ հունվարի 12-ին, Սերժ Սարգսյանն ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ գնաճին եւ առաջարկել՝ այս թեմայով եւս խորհրդարանական լսումներ հրավիրել: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի հետ վարչության տարածած հաղորդագրությունից:

«Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, օրեր առաջ ԱԺ ԵԼՔ դաշինքը հայտարարել է, որ հունվարի 19-ին նախատեսում է ընդդեմ թանկացումների երթ անցկացնել: ԵԼՔ-ի հայտարարությունից հետո, սա թանկացումներով հրապարակավ մտահոգվելու Սերժ Սարգսյանի 2-րդ քայլն է: Մինչ այս Սարգսյանը հանդիպել էր տնտեսական բլոկի գերատեսչության ղեկավարների հետ:

Տպել
3769 դիտում

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում