Ովքեր կասկածում են իմ տղամարդկային հատկությունների մեջ, թող ուսումնասիրեն ինձ. Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլից առաջ նա խոստացել էր հեռանալ, եթե ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ձախողվի։ Հիմա, սակայն չի պատրաստվում նման բան անել։ Այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց հայկական ֆուտբոլին վերաբերող այդ եւ մի շարք այլ հարցերի մասին:

- 2015 թ. նոյեմբերին «Red Eagles» ֆան ակումբի հետ հանդիպման ժամանակ Դուք նման հայտարարություն արեցիք, որ եթե ՀՀ հավաքականը չընդգրկվի աշխարհի 2018 թ. եզրափակիչ փուլի մասնակիցների թվում, հրաժարական եք տալու: 2018-ում ենք, եւ հավաքականը չի ընդգրկվել մրցաշարում: Պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:

- Միանգամից հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր սպասում են իմ հրաժարականին: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Երբ, որ այդքան ներկայացնում եք «Red Eagles»-ի հետ հանդիպման ժամանակ, նաեւ պետք է ներկայացնել՝ ինչ պայմաններում է եղել, ինչ խոսակցություն է եղել: Ուղղակի այսպես... ընկերական զրույցների ժամանակ է եղել: Ուզում եմ բոլորիդ ասել՝ ես ունեմ ծրագրեր, իմ ծրագրերը պատրաստվում եմ կատարել եւ կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է այս պահին իմ ստեղծածի վրա ինչ-որ մի բան ավելացնել կամ գոնե չքանդել: Երբ, որ տեսնեմ նման մարդ.... միգուցե ընտրությունների ժամանակ կլինի, 1 տարի է մնացել, թող գան իրենց թեկնածությունն առաջադրեն, ընտրվեն: Առայժմ ես ունեմ հստակ ներկայացված ծրագիր եւ այդ ծրագրով շարունակում եմ աշխատել: Եթե կան այդպիսի մարդիկ, որոնք ուզում են դառնալ ֆեդերացիայի նախագահ, թող գան, ծրագրերը ներկայացնեն ու կատարեն:

- Փաստորեն, այդ հանդիպումը եղել է ընկերակա՞ն, եւ Դուք պարզապես ասել եք առանց հետագայում Ձեր խոսքի տերը լինելո՞ւ:

- Ովքեր կասկածում եմ իմ խոսքի տերը լինելու մեջ կամ տղամարդկային հատկությունների մեջ, կխնդրեի՝ նրանք շատ խորը ուսումնասիրեին ինձ եւ հասկանային առհասարակ՝ իմ խոսքի տեր մարդ եմ, թե տղամարդկային ինչ հատկություններ ունեմ, բայց տղամարդկային ասում եմ, ուրիշ բաներ, խնդրում եմ, հանկարծ չվերագրեք: Տղամարդ, որն իր խոսքը պահում է: Ես երբեւիցե իմ խոսքը չեմ դրժել, իմ խոսքի տերն եմ եղել: Եվ նորից եմ կրկնում, որ փողոցային կամ ընկերական խոսակցությունները չպետք է դարձնել մատի փաթաթան: Մնացել է 1 տարի ընտրությանը: Թող գան: Դուք որեւէ մեկին տեսնո՞ւմ եք, որ կարող է գալ իմ փոխարեն:

- Դուք տեսնո՞ւմ եք:

- Այո՛, ինձ:  

- Պարոն Հայրապետյան, արդյո՞ք շփվել եք Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունեցել նրա ու «Մանչեստեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջեւ: Կա՞ հավանականություն, որ նա տեղափոխվի այլ ակումբ:

- Ես Հենրիխ Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել եմ ազգային հավաքականի վերջին ընկերական խաղի ժամանակ: Այն ժամանակ դեռ այդպիսի լարվածություն չկար: Այնքան, որքան դուք գիտեք, գրեթե այդքան էլ ես գիտեմ, բնականաբար մի քիչ ավելի շատ ես գիտեմ: Հեռախոսով խոսել եմ Մխիթարյանի հետ: Առայժմ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, որովհետեւ ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները միշտ էլ կարող են լավանալ կամ վատանալ: Պետք չէ ագրեսիվ, ակտիվ, մտնել նրանց աշխատանքային պրոցեսի մեջ եւ խանգարել: Կարծում եմ՝ պետք է համբերել: Ուզում եմ բոլորիդ հավատացնել, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը, Աստված չանի, եթե «Մանչեստեր Յունայթեդում» չստացվի խաղը, ցանկացած եվրոպական ակումբում կարող է խաղալ, եւ Հենրիխ Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանի, որովհետեւ այն պրոֆեսիոնալն ու աշխատասեր ֆուտբոլիստն է, որը միշտ իր տեղը կունենա հիմնական կազմում: Ես էլ լսել եմ նրա տեղափոխության մասին քննարկումները, բայց առայժմ ոչ մի ինֆորմացիա չկա:

Տպել
3132 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը