Քիչ հետո կառավարության դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա.կառավարության որոշումը չի գոհացնում

Կառավարության դիմաց քիչ հետո բողոքի ակցիա տեղի կունենա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներից Արա Մելիքյանն ասաց, որ ինչպես հայտարարվել է հունվարի 8-ի ակցիայի ժամանակ, այսօր՝ ժամը 14:00-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան տեղի է ունենալու:

Նշենք, որ այս ակցիան չի համակարգում «Աջ ղեկ» նախաձեռնությունը, սակայն նախաձեռնության անդամները կմիանան բողոքող քաղաքացիներին, որոնք պայքարում են Հայաստանում աջ ղեկային համակարգով մեքենաների ներմուծման, շահագործման եւ հաշվառման արգելքի դեմ:

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատրյանն էլ մեր զրույցում ասաց, որ նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա չի նախաձեռնել: «Աջ ղեկ նախաձեռնությունը դեռ ակցիա անելու մտադրություն չունի, մենք հայտարարել ենք, որ չենք անելու, բայց եթե ներմուծողները որոշեն անել, մենք ֆիզիկապես կմիանանք սատարելու։ Այս պահին կարծում եմ, իմ՝ վարչապետին ուղղված բաց նամակով կեզրափակենք»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Վերջինս այսօր ծավալուն բաց նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին, մանրամասն նկարագրելով աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումն արգելող որոշման վերաբերյալ իրենց ձեռնարկած քայլերի մասին: «Հունվարի 8-ին կառավարության առաջ մեր կազմակերպած ակցիայի ժամանակ եւ՛ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության ներկայցուցչի, եւ՛ կառավարության ներկայացուցչի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, մեզ ժամանակ տրվեց մինչեւ հունվարի 12-ը մշակել եւ ներկայացնել առաջարկությունների եւ հիմնավորումների փաթեթ, ըստ որի՝ կլինեն նաեւ բանակցություններ, սակայն չսպասելով այդ օրվան, ինչպես նաեւ Ձեր արձակուրդից վերադառնալուն գողտուկ-գողտուկ, չարաշահելով իրենց զբաղեցրած պաշտոնական դիրքը կառավարության նիստում հրապարակելով սուտ եւ կեղծ տվյալներ, վարկաբեկելով եւ՛ կառավարության, եւ անձամբ Ձեր եւ ամբողջ մեր ժողովրդի պատիվը, այն անցկացրին։

Լինելով ՀՀ քաղաքացի, որը չի ուզում արտագաղթի եւ ուզում է մնալ ու իր դերն ունենալ այս երկրի ծաղկման գործում, խնդրում եւ պահանջում եմ վերոնշյալ խնդրին ծանոթանալ եւ ձեռնարկել միջոցներ այն կազմակերպողներին պատժելու եւ արդարությունն ու պատիվը վերականգնելու համար»,- բաց նամակում գրել է Արթուր Խաչատրյանը:

Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած որոշման նախագիծը, որի համաձայն՝ ապրիլի 1-ից հետո արգելվեց աջ ղեկ մեքենաների հաշվառումն ու շահագործումը: Նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ մինչեւ ապրիլի 1-ը ներմուծած մեքենաների սեփականատերերը հետագայում էլ կկարողանան ե՛ւ շահագործել դրանք, ե՛ւ վերահաշվառել: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հանձնարարականով առաջիկայում ԱԺ կներկայացվի աջ ղեկային համակարգով մեքենաների ներմուծումն արգելող օրենքի նախագիծը:

Տպել
2969 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան