14:45- ԱԺ խորհրդի անդամները նախագահականից դուրս գալով՝ արագ հեռացան:

14:20- Քիչ առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:

13:25- Քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի խորհրդի անդամների հանդիպումը: Նախագահական նստավայրից դուրս եկան ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Խոսրով Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Հակոբյանը: «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից  հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են քննարկել Սերժ Սարգսյանի հետ: Արմեն Ռուստամյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցման հետ կապված հարցեր եւ հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել. «Նոր անցումային շրջանն էինք քննարկում՝ դեպի խորհրդարանական համակարգ։ Գնահատականներ, անելիքներ եւ տեսակետների փոխանակում կատարվեց»:

Նույն պատասխանը տվեց նաեւ Միքայել Մելքումյանը նշելով, որ այս պահին շտապում է այլ հանդիպման: «ՀԺ»-ի թղթակիցը Արմեն Ռուստամյանից նաեւ հետաքրքրվեց, թե նախագահականում ինչպես որակվեց ԵԼՔ-ի բացակությունը եւ ինչ կարծիք ունի այն մասին, որ ԵԼՔ-ը առաջարկում էր այս հանդիպմանը չգալ: Հարցը ՀՅԴ խմբակցության ղեկավարի կողմից անպատասխան մնաց: Ավելի ուշ նախագահական նստավայրը լքեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ պատգամավոր Հրայր Թովմասյանը: Աշոտյանը «ՀԺ»-ի հարցին, թե ինչ է քննարկվել, նշեց, որ նախագահի մամուլի ծառայությունը համապատասխան մամուլի հաղորդագրություն կթողարկի: Հրայր Թովմասյանն ասաց, որ «շատ հետաքրքիր բաներ են քննարկվել», բայց հրաժարվեց մանրամասներ ներկայացնել:

12:19- Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։ Հանդիպման նպատակը պաշտոնապես հայտնի չէ, բայց հավանական է, որ Սերժ Սարգսյանն ԱԺ խորհրդի անդամներին իր մոտ է կանչում, որպեսզի քննարկեն կառավարման խորհրդարանական համակարգի անցումը: Փետրվարից Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը նախագահական նստավայրից փոխանցում է, որ այս պահին արդեն նախագահական նստավայր են ժամանել հանդիպման մասնակիցների մեծ մասը:

Լուսանկարում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական մեքենան

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրավոր հունվարի 9-ին դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին՝ կոչ անելով չմասնակցել Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը: Փաշինյանի գրության մեջ ասված էր.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ.

ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։

Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։

Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով։

Կանխավ շնորհակալություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար»:

Տպել
5322 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է