Գյումրիում մառախուղ է, կենտրոնական փողոցները սառցակալած են. (տեսանյութ, լուսանկարներ)

12/01/2018 schedule17:22

Անցած գիշեր տեղացած առատ ձյունը Գյումրիում երթեւեկության հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացրել:  

«Հենց ձյունը եկել է, մենք աշխատել ենք, աղ ու ավազով փողոցներն ենք մշակել, մայթերն էլ մաքրել ենք տրակտորներով: Գիշերը՝ ժամը 10-ից, սկսել ենք, առավոտ էլ շարունակել ենք գործը: Բանվորական ուժ էլ ենք օգտագործել, որտեղ տեխնիկայով հնարավոր չի եղել, ձեռքով են ձյունը մաքրել»,- armtimes.com- ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Նշենք, որ Գյումրիում ձնամաքրման աշխատանքներ իրականացվում են միայն կենտրոնական, հատկապես ասֆալտապատ փողոցներում: Այսօր 10 միավոր տեխնիկա է դուրս բերվել փողոց: Բեռնատարների թափքերում կանգնած բանվորները բահերով աղի ու պեմզայի խառնուրդ են շաղ տվել:

Թե որքանով է այս ավանդական մեթոդն արդյունավետ եւ արդյո՞ք հնարավոր է անվտանգություն ապահովել փողոցներում, պաշտոնյան հստակ չձեւակերպեց:

«Եթե փողոցում նայեք, կտեսնեք, որ օգտակար է, անիվների հետ այդ շաղ տրված խառնուրդը խառնվում է, ձյունը հալվում է»,- բացատրեց Կնյազ Մանասյանը:

Այդ օգտակար խառնուրդը, սակայն բոլոր փողոցների սառցե շերտերը հալեցնել դեռ չի կարողացել: Կենտրոնական հատվածներում մերկասառույցով պատված փողոցներ կան:

Հիմա աշխատանքները դադարեցված են, անհրաժեշտության դեպքում, ըստ պատասխանատուի, կվերսկսվի: Նշենք, որ Գյումրիում այս պահին խիտ մառախուղ է:

Տպել
1228 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ