25 օրվա ընթացքում չեն պատասխանում, ինքը նստում՝ լոփո-լոփո խոսում է. Սարուխանյանը ՄԻՊ-ին

11/01/2018 schedule20:29

Այսօր «Սասնա ծռեր» խմբավորման համակիրները և մի շարք քաղաքացիներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով ՄԻՊ-ից բարձրացնել «Սասնա ծռեր»-ի հացադուլ հայտարարած երկու անդամներ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջը և լուծում տալ այդ հարցին:

ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակիցներից մի քանիսին հրավիրեց կլոր սեղանի շուրջ բանակցելու: Բանակցության ամբողջ ընթացքը լարված անցավ, Արման Թաթոյանը անընդհատ շեշտը դնում էր այն հանգամանքի վրա, որ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի առողջության համար շատ  քայլեր է ձեռնարկել, ինչին ի պատասխան հնչեց «դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, այլ ոչ թե առողջապահության նախարար» արտահայտությունը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այս խոսակցության ընթացքում միայն մի բան է հասկանում, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակը ոչ թե օգնելն է, այլ մարդուն առողջ մահվան տանելը, և ինչպես Հաց բերողի դեպքում, այս դեպքում էլ ամեն ինչ դրան է գնում: Արման Թաթոյանը նշեց, որ գրություն է ուղարկել տեղափոխության հարցի համար, ինչին դեռ պատասխան չի ստացել: Այս անգամ էլ ներկաները պատասխանեցին՝ «փաստորեն ձեզ բանի տեղ չեն դնում»: Իսկ ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը ավելացրեց, «Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, պետական աշխատող չեք, անկախ եք, հենց հիմա միացեք մեզ, դուրս գանք պայքարի»: Ցուցարարների պահանջը չբավարարվեց, ինչից հետո նրանք դուրս եկան Մաշտոցի պողոտա բողոքի երթի: Այդ ընթացքում հարցերին պատասխանեց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:

- Պարոն Սարուխանյան, ինչպե՞ս կբնութագրեք ՄԻՊ-ի հետ կլոր սեղանի շուրջ կայացած զրույցը:

- Համենայն դեպս, ես ակնկալում էի հենց սա, ու սա էլ տեսա, որովհետև մեր երկրում չկա իշխանությունների թևերի անջատում, դատական իշխանություն, գործադիր, օրենսդիր: Դրանք նորմալ երկրներում տարանջատված են, իսկ ՄԻՊ-ը առաջին ընդդիմադիրն է, որպեսզի, եթե պետական որևիցե մի ատյանում մարդու իրավունքը խախտվի, առաջինը ինքը պետք է կանգնած լինի կողքին, ու անկախ նրանից՝ քաղաքացին բողոքել է, թե՝ ոչ: Քրեական օրենսգրքով որ նայում ենք, ասում են՝ դե բողոք չկա, գործ չենք հարուցում, իսկ եթե մարդ ես սպանում, անկախ նրանից՝ բողոք կա թե չկա, քրեական գործ հարուցվում է: Այստեղ գնում է մարդասպանության պրոցես, իսկ նա ընկնում է տառերի հետևից՝ ասելով, ես իմը կատարել եմ, գրությունս ուղարկել եմ: ՄԻՊ-ին գրությանը 25 օրվա ընթացքում չեն պատասխանում, ինքը նստում լոփո-լոփո խոսում է, թե այդպիսի ատյան չկա Հայաստանում, որ իմ գրությանը չպատասխանի: Հենա մարդը մեռնումա, 25 օր առաջ գրել ես ու չեն էլ պատասխանել: Այսինքն ես ինչ որ սպասում էի, այն էլ տեսա:

- Այսինքն ակնկալիք չկա՞ր ՄԻՊ-ից, սա զուտ փո՞րձ էր:

- Չէ, ուղղակի մենք անում ենք ամեն ինչ: Դեռ այդքան էլ անհույս չէ: Օրինակ, երեկվա դատավարությանը մի քանի ժամվա ընթացքում փաստաբանները, տղաները կողքից այնքան ասացին դատավորին, որ պատկերացրեք այդ անսասան դատարանը ասաց՝ լավ ես դատաքննության ավարտից հետո  կտամ մի գրություն, որ դատարանը դեմ չէ, որ տեղափոխեն: Մարդկային գործոնը, այնուամենայնիվ, աշխատեց: Ստրկամտությունը այնքան է խորացած մեր երկրում, որ հասարակ բանը ստանալու համար պետք է շատ ջանքեր գործադրել: Միգուցե մի տեղից մի բան ստացվի, մենք չէինք կարող նստել ու սպասել տղաների վախճանին, գոնե նամուսի կոչ պետք է անել, որ մեր գրպանից գումար են ստանում, գոնե ծառայեն իրենց նպատակին:

- Փաստորեն կոնկրետ ՄԻՊ-ը չի՞ ծառայում իր նպատակներին:

- Ոչ, մենք համենայն դեպս, բացի այս բոլոր պրոցեսներից, մենք հրապարակայնորեն ցույց ենք տալիս, որ տղաների զինված ապստամբությունը ինչ-որ տեղ տեղին էր, իրավունք ունեին փաստորեն էլի, հիմա իմ նյարդերը մի քիչ  ուժեղ են, ասում եմ՝ դե լավ, այս մեկն էլ փորձեմ: Մարդ էլ կլինի՝ կասի, ոչ էլ փորձեմ՝ սա է ձևը: Այս բոլոր պրոցեսները ապացույցն են այն բանի, որ երկիրը փտած է, և տղաները ուրիշ ճար չէին տեսնում: Հիմա, տեսեք, այստեղ հավաքված մարդիկ ճար տեսնում էին չէ՞, մտածում էին՝ գնանք ՄԻ գրասենյակ, միգուցե կարողանանք մի բան անել: Էն տղերքն էլ չէին տեսել ճար, գնացել էին միանգամից  ուժի գործադրման, սա է ամբողջ պրոցեսը:

- Հիմա, եթե ՄԻՊ-ը այս հարցը չի լուծում, էլ ումի՞ց եք ինչ ակնկալում:

- Պատկերացրեք սենց իրավիճակ. մարդը 9-րդ հարկի պատուհանից կախվել է, ասում է՝ ինձ գցում եմ, ինքը ծանր հոգեբանական վիճակում է, և ինչ պահանջ դնում է, ասում են՝ հա կատարում ենք: Նույն վիճակն է, մարդն ասում է՝ ես գնում եմ մեռնելու, կատարիր, հոգեբանական այնպիսի մի դրսևորման մեջ է, որ գնում է դրան, նրանք պարտավոր են ուղղակի թեկուզ օրենք խախտելով՝ տեղափոխել մարդուն: Սա դիտավորյալ են անում, որպեսզի նշեն այսօրվա գործող հանցավոր ռեժիմի  անսասանությունը, որ իրենց դեմ խաղ չկա, սա միայն այդ դրսևորումն է, ուրիշ ոչինչ: Եվ բնավ իրենց չի հետաքրքում՝ դրա դիմաց մարդիկ կմահանա՞ն, թե՞ ոչ: Երկրի կեսը փախել, գնացել է, կեսն էլ տեղում կմեռնի, իրենց հետաքրքիր չի:

- Ուզում եք ասել, ՄԻՊ-ը ենթակա՞ է իշխանությանը:

- Միանշանակ, ոնց կարող է ՄԻՊ-ը ենթակա չլինել, եթե ԱԺ մեծամասնությունը իշխող կուսակցության ձայներով է անցնում, այսինքն իրենք նշանակում են իրենց համար պաշտոնյա, ու ասում են՝ տղա ջան, ռոճիկդ կստանաս, կգնաս երկրները կտեսնես, կզարգանաս, վաղը մյուս օրն էլ տեսնենք, կարող է ավելի բարձր պաշտոնի տանենք, բայց հետևիր, որ նորմալ լինի:

- Այսինքն այս ամբողջ խոսակցությունը, ինչ որ ներսում եղավ, ուղղակի խոսակցությո՞ւն էր, և գործնական առումով ոչինչ չէ՞ր ներկայացնում իրենից:

- Դուք տեսաք, յուրաքանչյուր հարցադրմանը ինքը կոկիկ պատասխանում էր, ես այսինչ թվականին գրությունը գրել եմ, ինձնից կախված ամեն ինչ արել եմ: Դու նրա համար ես, որ անես անհնարինը, այսինքն՝ մարդու կյանք փրկես:

 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3321 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին