Անընդունելի ենք համարում չփաստարկված հայտարարությունների հնչեցումը. ՔԿ պարզաբանումը

ՀՀ քննչական կոմիտեն այսօր պարզաբանել է, թե ինչու է որոշվել հունվարի 8-ին հետախուզում հայտարարել Ճըվճվ Արոյի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ:

ՔԿ-ի այսօր տարածած պարզաբանումը ստորեւ.

«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձեւավորելով թյուր կարծիք, թե, իբր, որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։

Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը եւ ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերով քննիչների ձեռնարկած քայլերը։

ՀՀ քննչական կոմիտեն ձեւավորվել եւ որպես ինքնուրույն, անկախ քննչական մարմին սկսել է գործել  2014 թվականի հոկտեմբերից եւ իր վարույթում քննվող քրեական գործերով հետամուտ է եղել եւ լինում իր լիազորությունների շրջանակներում ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության իրականացումը։

Ի պատասխան բազմաթիվ լրագրողների կողմից ստացված հարցումների եւ կարեւորելով քաղաքացիների՝ ստուգված եւ ճիշտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ կից ներկայացնում ենք որոշ փաստական տվյալներ՝ 2017 թվականի սեպտեմբերին եւ նոյեմբերին գրանցված միջադեպերի առթիվ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերի քննության ընթացքի մասին։

Այսպես՝ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործը։ Քննիչն անմիջապես քրեական գործն ընդունել է վարույթ եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հր.Քոչար փողոցի կամրջի հարեւանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա՝ նրա հետ միասին գնացել գրավատուն: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի՝ դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։ Երիտասարդը ճանաչվել է տուժող, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաապրանքագիտական, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, դեպքին ականատես հնարավոր վկաներին հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ։

2017 թվականի դեկտեմբերին ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում 2017 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Ըստ քրեական գործի տվյալների՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչեւ ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ երիտասարդներ Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ միջանցքում բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։  

Արաբկիրի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Վարդանյանը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Սերժ Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել՝ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, սակայն վերջինս չի ներկայացել, չեն կատարվել նաեւ նրան բերման ենթարկելու մասին որոշումները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ խուլիգանության դրվագով Ս.Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել դեկտեմբերի 21-ին՝ որպես կասկածյալ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, ապա 2 անգամ՝ դեկտեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 27-ին, որոշումներ են կայացվել՝ նրան բերման ենթարկելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն նա վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2017 թվականի  դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել ՝ կողոպուտի եւ խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, եւ 2017 թվականի դեկտեմբերի 27-ից քրեական գործով նախաքննությունը շարունակվել է Երեւանի քննչական վարչության վարույթում։

Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու մասին որոշումներին ի պատասխան՝ երկու դեպքում էլ նախաքննական մարմինը ոստիկանության ստորաբաժանումներից գրավոր պատասխան է ստացել առ այն, որ Սերժ Վարդանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի բերման ենթարկելու որոշման պատասխանը Երեւան քաղաքի քննչական վարչությունն ստացել է 2018 թվականի հունվարի 8-ին, որով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետը հայտնել է, որ Ս.Վարդանյանին բերման ենթարկելու նպատակով այցելություններ են կատարվել նրա բնակության եւ հաշվառման հասցեները, սակայն նա բացակայել է եւ որ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Ոստիկանության պատասխանն ստանալուց հետո նույն օրը՝ 2018 թվականի հունվարի 8-ին, քննիչը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես  խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար: Դատարանը հունվարի 9-ին միջնորդությունը բավարարել է, հետախուզվողը հայտնաբերվել եւ կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է, եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը եւ  չփաստարկված հայտարարությունների հնչեցումը։ Յուրաքանչյուր հետաքննական եւ նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին, եւ պարտավոր է գործել դրանց շրջանակներում»։

Տպել
2503 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները