«Անցուդարձ» հաղորդաշարում առանձնացվում են նպատակահարմար գրառումները. Իվետա Տոնոյան

Երեկ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության Անցուդարձ հաղորդաշարով անդրադառնալով ԵԼՔ դաշինքի հունվարի 19-ին կայանալիք թանկացումների դեմ բողոքի երթին, առանձնացրել էին սոցցանցերից մի քանի մեկնաբանություններ, որտեղ հիմնականում խոսվում էր, որ փողոցային պայքարն անարդյունավետ է, եւ իրական պայքարն աշնանը ԱԺ-ում փորձել է անել Ծառուկյան դաշինքը՝ օրենսդրական փոփոխություններով: Ուսումնասիրելով այն մարդկանց էջերը, որոնց գրառումները առանձնացրել էին, պարզեցինք, որ Ծառուկյան դաշինքի կողմնակիցներից են: Արդյո՞ք սա իր մեջ մեսիջ է պարունակում: Մեր հարցերին պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր, Կենտրոն հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը:

- Տիկին Տոնոյան, «Անցուդարձ» հաղորդաշարի ԵԼՔ դաշինքի հունվարի 19 թանկացումների դեմ բողոքի երթի մասին հաղորդման ժամանակ հիմնականում խոսվում էր անարդյունավետ փողոցային պայքարի մասին, եւ որ Ծառուկյան դաշինքը ժամանակին օրենսդրորեն էր նույն բանը անում: Ի՞նչ մեսիջ էր սա պարունակում, արդյո՞ք սա նշանակում է, որ Ծառուկյան դաշինքը մտադրություն չունի միանալու երթին:

- Ծառուկյան դաշինքի մի խումբ ներկայացուցիչներ արդեն իսկ այդ հարցին անդրադարձել են, իսկ ինչ վերաբերվում է «Անցուդարձ» հաղորդաշարին ես էլ եմ եթերով դա տեսել, այդտեղ սոցիալական ցանցերում տեղ գտած օգտատերերի գրառումներն են ներկայացվում, եւ բնականաբար առանձնացվում են այն գրառումները, որոնք որ իրենք նպատակահարմար են գտնում այդ ժամանակահատվածում:

- Այդ օգտատերերի էջերը ուսումնասիրելով տեսանք, որ նրանց մեջ Ծառուկյան դաշինքի կողմնակիցներից կան:

- Անկեղծ ասած, ես առիթ չեմ ունեցել այդ էջերը ուսումնասիրելու, որովհետեւ զբաղվածությունս թույլ չի տալիս, որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում տարբեր ժամանակահատվածներում տարբեր գրառումներ են առանձնացվում եւ ներկայացվում:

- Փաստորեն, սա զուտ մարդկանց կարծիքն է, եւ ձեր կարծիքի հետ կապ չունի՞, այդպես է ստացվում:

- Ես արդեն ասացի, որ երթին մասնակցել չմասնակցելու վերաբերյալ մեր դիրքորոշումները խմբակցության եւ քարտուղարը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտնել են:

Հիշեցնենք, որ Միքայել Մելքումյանը մեր լրագրողներից մեկի հետ զրույցում այն հարցին թե կմիանան արդյո՞ք ԵԼՔ-ի հունվարի 19-ի երթին ասել էր:

«Մենք այդ հարցը չենք քննարկել: Մենք չենք նայում, թե մյուս քաղաքական ուժերն ինչ են անում, որ, ըստ այդմ, շարժվենք: Մենք ունենք մեր ուրույն ծրագիրը, դեռ չենք քննարկել: Գնաճի լուրջ քննարկումներ եղել են՝ տնտեսական բովանդակությամբ: Մեր ղեկավարից բացի, մեզ մոտ ոչ մեկ միանձնյա ոչ մի որոշում չի կայացնում, իրավասու չի, որ ասի՝ կմիանանք կամ չենք միանա: Բայց, որ ժողովրդի վիճակը պետք է լավացնենք, դա ակնհայտ է»:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3911 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան