Մինչեւ ապրիլի 1-ը ներկրված աջ ղեկ մեքենաները հետագայում խնդիր չեն ունենա. նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ մինչեւ 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաներն ապրիլի 1-ից հետո էլ կշահագործվեն, իսկ սեփականատերերը կկարողանան դրանք վաճառել երբ ցանկանան: Այս մասին Վահան Մարտիրոսյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով կառավարության այսօրվա որոշմանը, որի համաձայն՝ ապրիլի 1-ից արգելվեց աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը:

Վահան Մարտիրոսյանը պարզաբանեց կառավարության որոշումը, որի համաձայն՝ արգելվում է հաշվառումն ու շահագործումը, իսկ ներմուծման համար Մաքսային օրենսգրքի համաձայն հանձնարարական եղավ Վաչե Գաբրիելյանի կողմից, որպեսզի կազմվի օրենքի նախագիծ, որպեսզի արգելվի նաեւ ներմուծումը:

«Մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարող են հաշվառվել: Հաշվառելը նշանակում է, որ կարող են վաճառել, որովհետեւ եթե վաճառեք, չհաշվառեք, չեք կարող շահագործել: Դրա համար արգելված է շահագործումն ու հաշվառումը: Կներկայացվի օրենսդրական փաթեթ, որպեսզի արգելվի նաեւ ներմուծումը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Հարցին՝ եթե քաղաքացին ցանկանա ապրիլի 2-ին վաճառել իր աջ ղեկային համակարգ ունեցող մեքենան, կկարողանա՞, նախարարը հստակ պատասխանեց. «Եթե այսօր դուք ունեք մեքենա, եթե մինչեւ ապրիլի 1-ը ներկրել եք եւ գրանցել եք, հաշվառել եք այդ մեքենան, դուք կարող եք մինչեւ այդ մեքենայի սպառվելը եւ վաճառել եւ սպառել, ցանկացած գործողություն անել այդ մեքենաների հետ: Այսօրվա գտնվող մեքենաները, որոնք որ կան Հայաստանում ոչ մի սահմանափակման տակ չեն ընկնում»:

Նախարարի խոսքով, մինչեւ ապրիլի 1-ը ներկրված մեքենաներն անխոչընդոտ կհաշվառվեն եւ կշահագործվեն: «Ես բազմից հայտարարել եմ, որ այսօր նման մեքենա ունեցողներից ոչ մեկը չի տուժելու: Նորից եմ հայտարարում, այսօր շահագործվող մեքենաները ոչ մի սահմանափակման տակ չեն ընկնելու»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Տպել
2595 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը