Թանկացումների մասին բարձրաձայնելու կարիքը չկա. Կարեն Ավագյան (տեսանյութ)

Գնաճով մտահոգված՝ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության, հունվարի 19-ին տեղի ունեցող ԵԼՔ դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ երթի թեմաների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:

- Պարոն Ավագյան, երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ եւ կոչ արել՝ մեղմել գնաճի հետեւանքները: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ:

- Նա ասել էր, եթե օբյեկտիվ պայմաններ կան, գտնենք ձեւեր մեղմելու սոցիալական խնդիրները: Ինձ թվում է, այս մասն էր ամենակարեւորը, իսկ մյուս մասով մեր հակամրցակցային կառույցները պետք է հասկանան, թե ինչքանով են թանկացումները ոչ օբյեկտիվ: Պետք է հասկանալ, թե ինչքանով են թանկացումները կապված արտաքին շուկայի հետ:

- Նախագահականում երեկ տեղի ունեցած հանդիպմանը նախորդել էր ԵԼՔ դաշինքի այն հայտարարությունը, որ պետք է ընդդեմ թանկացումների՝ հունվարի 19-ին երթ անցկացնել: Ինչ-որ կապ տեսնու՞մ եք:

- Թանկացումները բոլորին են վերաբերվում եւ ԵԼՔ դաշինքի գործողությունները ես չէ, որ պետք է մեկնաբանեմ: Յուրաքանչյուրին էլ մտահոգում է թանկացումները եւ ամեն մեկը դրա դեմ պայքարի իր ձեւն է գտնում:

- Ես հարցնում եմ՝ կապ տեսնու՞մ եք Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության եւ ԵԼՔ-ի նախապես արված հայտարարության մեջ:

- Ես պատասխանեցի, որ բոլորին է անհանգստացնում թանկացումները:

- Իսկ ինչո՞ւ հանդիպումը տեղի չունեցավ ավելի շուտ եւ տեղի ունեցավ ԵԼՔ-ի հայտարարությունից երկու օր անց, քանի որ հունվարի 1-ից էլ վառելանյութի թանկացումներ եղան:

- Դուք եք ուզում կապ գտնել, իսկ ես ասում եմ, որ կապը հետեւյալն է՝ գնաճը ցանկացած մարդու մտահոգում է, ովքեր ղեկավարներն են համապատասխան գերատեսչությունների: Եվ դրա համար՝ ով, երբ կարձագանքի, դա կոնկրետ կազմակերպության եւ մարդկանց խնդիրն է:

- Ինչ-որ արդյունքի կհասնի՞ ԵԼՔ դաշինքն այս երթով:

- Չեմ կարծում, որ ինչ-որ ցույցերով, երթերով թանկացումների դեմ կարելի է պայքարել, որովհետեւ, եթե օբյեկտիվ պայմաններ կան համաշխարհային շուկայում՝ կապված թանկացումների հետ, ապա ես չեմ կարծում, որ ակցիաներով կարող են խնդիր լուծել: ԵԼՔ դաշինքի նախաձեռնությունը գնաճի մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելու խնդիր է լուծելու՝ ոչ ավելին: Այն դեպքում, երբ դրա կարիքը չկա, որովհետեւ բոլորը գիտեն, որ թանկացել է:

- Պարոն Ավագյան, իսկ իշխանությունները մտավախություն չունեն, որ ԵԼՔ-ի երթն այնքան կհասունանա, որ կառաջանա իշխանափոխության պահանջ եւ տեղի կունենան այն դեպքերը, ինչը մի քանի օր առաջ տեղի էր ունենում Իրանում:

- Դուք հիմա գերագնահատում եք ամեն ինչ: Նման ակցիաները, ըստ իս, քաղաքականության վրա ազդեցություն չեն ունենալու:

Տպել
6065 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)