Սերժ Սարգսյանը վախենում է զանգվածային ցույցերից. խմբագրական

Սերժ Սարգսյանը երեկ  խորհրդակցություն անցկացրեց` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությունը խիստ ներկայացուցչական է եղել:

Ներկա էին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրանց բոլորին Սարգսյանը հանձնարարականներ տվեց՝ ուսումնասիրել գնաճի պատճառները, հետեւանքները մեղմելու տարբերակներ գտնել եւ հանրությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրել պատճառների մասին: Նա նույնիսկ հանձնարարեց ընթացքում կանխատեսումներ անել տարբեր ապրանքատեսակների գների բարձրացման կամ իջեցման մասին եւ իրենց կանխատեսումները նույնպես ներկայացնել հանրությանը:

Այս խորհրդակցությունը տարօրինակ է, որովհետեւ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի կարծիքով երկրում գնաճը մտահոգիչ չափերի չէր եւ եղածն էլ փոխհատուցվում էր այլ ապրանքատեսակների մասով ավելի էժան գներով: Թանկացումների մասին նա խոսեց տարեվերջին Արտակ Ալեքսանյանին տված հարցազրույցում, որտեղ ասաց.

«Մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին (ԵԱՏՄ-ին-խմբ.), մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը: Եվ ի՞նչ, մեր երկրում եղավ թռիչքաձեւ գնա՞ճ, իհարկե չեղավ։ Ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ, եւ այդ ազդեցությունը փոխհատուցվում է նաեւ այլ ապրանքատեսակների մասով ավելի էժան գներով: Կարծում եմ՝ այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք, եւ այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ՝ 2016 թվականին մեր երկրում գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, սա էլ հո չե՞ն կարող ժխտել: Եվ այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք. այո, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ: Բայց ընդհանուր գնաճը կառավարելի է, եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեեւ բոլորն ասում են, որ աշխատավարձերը չեն բարձրանում եւ այլն, աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարեւոր հանգամանք է, նույնը 2016 թվականին էր»:

Այս հարցազրույցից հետո իսկապես թռիչքաձեւ գնաճ չի եղել, ոչ մի լուրջ փոփոխություն: Այդ դեպքում ինչու  Սարգսյանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ փոխվեց: Պատասխանը մեկն է: Երկու օր առաջ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ է անցկացնելու: Սա ոչ թե երթ է, այլ մի ամբողջ քաղաքական գործընթացի մեկնարկ: Ըստ որում կանխատեսել հնարավոր չէ, թե ուր կտանի այդ գործընթացը եւ ինչով կավարտվի:

Ի վերջո, առջեւում Սերժ Սարգսյանի նախագահության ավարտն է, նոր վարչապետի ընտրության հարցը եւ այս քաղաքական կարեւոր իրադարձությունների նախաշեմին խորհրդարանական ընդդիմության՝ փողոց դուրս գալու քայլը ակնհայտ հեռահար նպատակներ ունի: Իսկ հարեւան Իրանում վերջին օրերի լայնամասշտաբ հակակառավարական ցույցերն ընդդեմ թանկացումների, Հայաստանի բազմաթիվ քաղաքագետների գնահատմամբ կարող են լուրջ նախադեպ դառնալ Հայաստանի համար: Այսինքն թե ներքին, եւ թե արտաքին բոլոր ազդակները կան, որ «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը ձնագնդի էֆեկտ ստանա եւ մոբիլիզացնի այս ընթացքում Հայաստանի իշխանություններից դժգոհ քաղաքացիներին: Իսկ նրանց թիվը, մեղմ ասած, մեծ է:

Սա է պատճառը, որ որոշ ապրանքատեսակների գնային տատանումների հանդեպ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը կտրուկ փոփոխության ենթարկվեց: Սարգսյանը չի էլ թաքցնում, որ մտահոգություններ ունի այս առումով: «Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն եւ հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել»,-երեկվա խոհրդակցության ժամանակ ասել է նա: Այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակ լարելու մեջ մեղադրանքը, բնականաբար, ուղղված է «Ելք» դաշինքին:

Տպել
5885 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան