Հայտնի է Հայաստանի ոստիկանության ծառայողների եւ ավտոմեքենաների թիվը. ԻՔՄ

09/01/2018 schedule16:59

Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը փորձում է գաղտնի պահել երկրում ոստիկանների եւ ոստիկանության մեքենաների թվի մասին տեղեկությունները: Թեեւ ոստիկանության տարբեր պաշտոնյաներ հրապարակում են թվեր, որոնց հետ պարզ թվաբանական գործողություններ իրականացնելիս կարելի է ստանալ ոստիկանության եւ ոստիկանության զորքերի ընդհանուր թիվը: Նույն կերպ, բաց աղբյուրներից շատ հեշտ է պարզել ոստիկանության ավտոմեքենաների քանակը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված ՀՀ ոստիկանության եւ ոստիկանության զորքերի անձնակազմի, ինչպես նաեւ ավտոմեքենաների թվի հետ:

Անձնակազմ

Ոստիկանության ծառայողների թիվը հաշվարկելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ոստիկանության պետին հարցում է հղել՝ խնդրելով հայտնել ծառայողների միջին աշխատավարձը: Համաձայն ՀՀ ԿԱ Ոստիկանության Ֆինանսաբյուջետային վարչության պետից ստացված թիվ 13/2206 գրության, 2016 թվականին ոստիկանության եւ ոստիկանության զորքերի ամսական միջին չհարկված («կեղտոտ») աշխատավարձը կազմում է 228.600 ՀՀ դրամ: Իսկ համաձայն թիվ 13/3807 գրության՝ բացի այդ ծառայողները տարեկան ստանում են միջինում 223.500 դրամ պարգեւատրում: Այլ կերպ ասած, մեկ ոստիկանը տարեկան ստանում է մոտ 3 մլն դրամ չհարկված (կեղտոտ) եկամուտ:

Նույն 2016 թվականին ՀՀ ԿԱ Ոստիկանության պետական բյուջեից «աշխատողների աշխատավարձ եւ պարգեւատրումներ» տողով ծախսվել է մոտ 30,9 միլիարդ ՀՀ դրամ: Այդ գումարից 10.6 միլիոն դրամը վճարվել է որպես հավելավճար քաղաքացիական հատուկ ծառայող հանդիսացող մոտ 1.100 ոստիկանի: Բաժանելով աշխատավարձային ֆոնդը ոստիկանի տարեկան միջին չհարկված աշխատավարձի ու պարգեւատրման վրա՝ կստանանք ոստիկանության ու ոստիկանության զորքերի ծառայողների ընդհանուր թիվը՝ մոտ 10.400 ծառայող:

Հավելենք, որ ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամից եւս աշխատավարձեր վճարվել են: Այդպես, պահպանության անվտանգության գծով իրականացվող ծառայությունների համար ծառայողներին (հիմնականում՝ ՊՊԳՎ) աշխատավարձի տեսքով վճարել է 6,3 միլիարդ դրամ, ճանապարհային ոստիկանության՝ 1,9 միլիարդ, անձնագրային՝ 270 միլիոն: Այդ գումարով աշխատավարձ են ստանում մոտ 3100 ոստիկանության աշխատակից, որոնց մոտ 2.300-ը պահնորդական գործունեությամբ են զբաղված (ոստիկանության պահնորդական ծառայություններից օգտվում են բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ՝ բանկեր, խանութներ եւ այլն): Արդ, այդ շուրջ 3100 աշխատակցի (կամ դրանց մեծ մասին) դժվար է դասական իմաստով ոստիկանության ծառայող որակել (սա գնահատման հարց է):

Այս թիվը փոքր-ինչ տարբերվում է անցյալ տարի Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ Հայաստանում մեկ ոստիկանին բաժին ընկնող բյուջետային հատկացումների չափի մասին հայտարարությունից: Գեներալ-մայոր Եղիազարյանը հայտարարել էր, որ 2015 թվականին մեկ ոստիկանին բաժին ընկնող բյուջետային հատկացումը 4,1 միլիոն դրամ է: 2015 թվականին Ոստիկանության ընդհանուր բյուջեն մոտ 36,3 միլիարդ դրամ էր: Ըստ այդմ, ստացվում է, որ այն ժամանակ Հայաստանում կար 8.900 ոստիկան:

Կարելի է արձանագրել, որ Հայաստանում ոստիկանության ծառայողների թիվը տատանվում է մոտ 8.900-ից 10.400-ի միջակայքում: Ընդ որում, այդ ծառայողներից մոտ 1100-ը քաղաքացիական հատուկ ծառայողներ են: Եվ եւս մոտ 3.100 աշխատակից ոստիկանությունը ունի արտաբյուջետային միջոցների հաշվին:

Ավտոմեքենաները

Ոստիկանության ավտոպարկը հաշվարկելու համար ուսումնասիրվել է այդ կառույցի գնած ԱՊՊԱ պայմանագրերի քանակը, քանի որ գործող օրենսդրությամբ միմիայն եզակի տեսակների տրանսպորտային միջոցներ են, որ կարող են ապահովագրված չլինել:

Իսկ բոլոր գնումները (այդ թվում՝ ԱՊՊԱ պայմանագրերի), համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ պետք է լինեն բաց եւ թափանցիկ։ Այս սկզբունքով ոստիկանության հաշվեկշռին գտնվող մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերը, որտեղ նշված են, մեքենաների քանակը, ԱՊՊԱ-ի տեսակը, հրապարակված է պետական գնումների armeps.am կայքում:

Այսպես, նախորդ 12 ամիսների ընթացքում ոստիկանությունը կնքել է 1118 ԱՊՊԱ եւ 41 «կասկո» պայմանագիր։ Դրանցից 13-ը եղել է մոտոցիկլետի ԱՊՊԱ։ Կնքված ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 46 միլիոն դրամ։

Ավելին, հարկ ենք համարում հավելել, որ միմիայն 2017 թվականին Ոստիկանությունը գնել է 126 միավոր տրանսպորտային միջոց։ Դրանցից 12-ը մոտոցիկլետներ, 38 ամենագնաց, 4 միկրոավտոբուս եւ 72 թեթեւ մարդատար ավտոմեքենա։ 2017 թվականի ընթացքում գնված մեքենաների գումարային արժեքը կազմել է մոտ 660 միլիոն դրամ եւ դրանց զգալի մասը ճապոնական «Toyota» մակնիշի Թուրքիայում արտադրված մեքենաներ են:

Եվս մեկ անգամ նշենք, որ ավտոմեքենաների մասին տվյալները 2017 թվականի են, իսկ անձնակազմի տվյալները՝ 2016: Բոլոր տեղեկությունները հավաքագրված են բացառապես բաց (ոչ գաղտնի) աղբյուրներից:

Տպել
2675 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս