Խոզանոց են այդ հացադուլի սենյակները. «Սասնա ծռերը» բոյկոտեցին նիստը եւ լքեցին դահլիճը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ այս մասով անցնում է 11 մեղադրյալ, մասնավորապես՝ քննվում են Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի մասով գործերը:

Նիստը մի քանի անգամ հետաձգվեց, պատճառներից մեկն էլ Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի դատական նիստերի դահլիճ չներկայացվելն էր: Դատավոր Օհանյանը պաշտպան Մուշեղ Շուշանյանին թույլատրեց տեսակցել իր պաշտպանյալին եւ հասկանալ, թե ի՞նչ պատճառաբանությամբ Դեդը չի ցանկանում մասնակցել նիստին: Ընդմիջումից հետո Դեդին տեսակցած Մուշեղ Շուշանյանը դատարանին հայտնեց, որ Մարտիրոս Հակոբյանն ասում է, որ ինքը ապստամբել է հանցագործների դեմ, հիմա այս դատական նիստերի ընթացքում, մեղադրողների կողմից փորձ է արվում իրեն ներկայացնել հանցագործի կերպարով: Բացի այդ, նա դժգոհություններ ունի, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին բժշկական օգնություն չեն ցուցաբերում: Ինչպես նաեւ Դեդը հայտարարել էր, որ մի քանի անգամ դատարանին տեղեկացրել է, որ իրեն դատարան են տեղափոխում անմարդկային պայմաններ ունեցող խցում՝ ձեռնաշղթաներով, ինչի կարիքը չկա, որովհետեւ նրանց շատ ոստիկաններ են ուղեկցում, այդ թվում՝ ինքնաձիգերով զինված ոստիկաններ: Առանց Դեդի նիստը շարունակելու դեմ առարկեցին մեղադրող դատախազները՝ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը, նշելով, որ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է: Դատավոր Արթուր Օհանյանն էլ ասաց, թե իր համար Մարտիրոս Հակոբյանի պատճառաբանությունները պարզ չեն, ուստի նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ 4 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացում:

Այնուհետեւ նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը: «Մենք չենք հանդուրժելու, որ մեր ընկերներն այդ պայմաններում են: Պահման պահմանները բարելավելը բարդ խնդիր չի, առավել եւս, որ մի քանիսի խնդրանքը բավարարվել է, եւ նրանց տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ: Ես՝ ինքս, տեսել եմ, խոզանոց են այդ հացադուլի սենյակները՝ փնթի, բորբոսնած սենյակներ են»,- հայտարարեց Վարդան Գերավետյանը: Նա նշեց, որ իրենք հրաժարվում են իրենց փաստաբաններից եւ դուրս գալիս նիստերի դահլիճից: Դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ նման բան չի թույլատրել, եւ իրենց պատճառաբանությունները հիմնավոր չեն: Վարդան Գերավետյանը նույնպես դժգոհեց նաեւ այն փաստից, որ իրենց ՔԿՀ-ից դատարան են տեղափոխում անմարդկային պայմաններում. «Տորք-անգեղին են տանո՞ւմ, վախենում են, որ մեքենան շուռ կգա՞: Տեսե՞լ եք այդ փոքր խցերը, որոնցում ուսերս անգամ չեն տեղավորվում: Ի՞նչ իմաստ ունի ձեռնաշղթան, նվաստացնելո՞ւ»: Ապա Գերավետյանը կրկին հայտարարեց, որ լքում են նիստերի դահլիճը, ինչը, սակայն դատավորը չթույլատրեց, նրանց փորձեցինք կանգնեցնել ուղեկցող ոստիկանները, լարված իրավիճակ ստեղծվեց:

Տեսնելով, որ այնուամենայնիվ, «Սասնա ծռերը» վճռական են տրամադրված, դատավորը նրանց բոլորի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ 5 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Ամբաստանյալներից հետո դահլիճը լքեցին նաեւ փաստաբանները՝ Հայարփի Սարգսյանը, Մուշեղ Շուշանյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Դավիթ Գյուրջյանը եւ Հարություն Բաղդասարյանը, քանի որ ըստ նրանց, իրենց պաշտպանյալները հրաժարվել են իրենց ծառայություններից: Նրանց նկատմամբ դատարանը նույնպես սանկցիա կիրառեց:

Տպել
2324 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության