Խոշոր ավտովթարի գործով ձերբակալվեց BMW-ի 26-ամյա վարորդը՝ Ճըվճվ Արոյի որդին

Լուսանկարը՝ shamshyan.com-ի տեսանյութից

Քիչ առաջ ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի (Արա Վարդանյան)՝ ավտովթարի մասնակից դարձած որդին՝ Սարգիս Վարդանյանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Վարդանյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով:

Այսօր, ժամը 04:00-ի սահմաններում Երեւան քաղաքում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ապա մահացել: «BMW X6»-ի վարորդը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՃըվՃվ Արոյի (Արա Վարդանյան) որդին է՝ Սարգիս Վարդանյանը, դիմել է փախուստի: Մի քանի ժամ անց, սակայն, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին:

Տպել
12922 դիտում

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել