Կարապետյանների մեծ ընտանիքում ամենաուրախ եւ լի Նոր տարին էր. «ՀԺ»-ի տեսանյութի հետքերով

Այս տարի Կարապետյանների բազմանդամ ընտանիքում ամենաուրախ եւ լի Նոր տարին էր: Նախքան Նոր տարին՝ 2017 թվականի դեկտեմբերին, «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր Կարապետյանների ութ հոգանոց ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Քրիստինեն, ասել էր, որ Ամանորին չեն պատրաստվում, քանի որ սոցիալական վիճակը թույլ չի տալիս, որ հազիվ են ապրում, օրվա հացն են առնում, որպեսզի երեխաները սոված չմնան: Նրանք ունեն վեց անչափահաս երեխա, որոնցից ամենափոքրը 1,5 տարեկան է, իսկ մեծը՝ 11: Նյութը հրապարակելու օրվանից մինչ դեկտեմբերի 30-ը բազմաթիվ արձագանքներ են եղել, քաղաքացիներն իրենց օգնությունն են առաջարկել այս ընտանիքին:

Քրիստինեն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ երազում են հեռուստացույց ունենալ: Այսօր նրանք հեռուստացույց ունեն, որի համար անչափ ուրախ են անչափահաս երեխաները: Նրանք նախատոնական այլ նվերներ էլ են ստացել, տոնածառ, խաղալիքներ:

Կարապետյանները կարողացել են ուրախ Նոր տարի նշել, հարեւաններին եւ հարազատներին հյուրընկալել: Սա այն եզակի տարին էր, երբ իրենք չեն մտածել սննդի մասին, ավելին՝ կարողացել են որոշ «ճոխություններ» թույլ տալ իրենց, օրինակ, ամանորյա սեղանին ունենալ «գարոխով սալաթ», «զեյթուն», «չարազեղեն»:

Բազմազավակ ընտանիքի մայրն այսօր «Հայկական ժամանակ»-ին շնորհակալությունն հայտնեց, ասելով, որ անհատ մարդկանց աջակցության շնորհիվ իրենք այս պահին գրեթե ոչնչի կարիք չունեն. «Մի ամսից ավելի դեռ կապրենք նրանց բերած ուտելիքներով»,- ասում էր նա: Սննդի պակաս այս պահին չունեն, քանի որ օգնություն տարած  ուտելիքներից դեռ ամեն ինչ կա՝ յուղ, կարտոֆիլ, միս եւ այլ անհրաժեշտ բաներ:

Երեխաները տարբեր հագուստներ եւ խաղալիքներ են ստացել: Կարապետյանները, բացի սննդից, հագուստից եւ առաջին անհրաժեշտ պարագաներից որոշակի օգնություն են ստացել նաեւ գումարի տեսքով, որով կարողացել են խանութի պարտքը թեթեւացնել: Քրիստինեն ասաց, որ քիչ առաջ իրենց տուն է գնացել ինչ-որ եկեղեցական եւ հիսուն հազար դրամ տվել:

Միայն շատ կուզենար, որ լվացքի մեքենա նվիրեին: «Լվացքս ձեռով եմ անում, թեկուզ օգտագործած լվացքի մեքենա լինի, յոլա կգնամ»,- ասում է Քրիստինեն:

  Աղունիկ Հովհաննիսյան 

Տպել
1958 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի