Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցված Սուրբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողությունը, ավելի ճիշտ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` խաչքավոր լինելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում: Բավական շատ է խոսվում բանակը կրոնի հետ չկապելու մասին: Ու քանի որ հայ հանրությունը խիստ տարակուսած է, թե ինչու հատկապես Վիգեն Սարգսյանը, ներկայացնում ենք մինչ Վիգեն Սարգսյանը խաչքավոր լինելու պատվին արժանացած անձանց ցանկը (հասանելի է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում), սկսած՝ 2004 թվականից.

2004 թ.- ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2005 թ. - Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյան

2006 թ. - Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար Գառնիկ Հովսեփյան

2007 թ. - կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան

2008 թ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Հրաչ Թուֆայան

2009 թ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյան

2010 թ. – ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

2011թ. - Հայաստանի շինարարների միության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօրեն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Գագիկ Գալստյան

2012թ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջի

2013թ. - ակադեմիկոս Սեն Արեւշատյան

2014թ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Հայկ Մաղաքելյան

2015թ.- ազգային բարերար Սամվել Կարապետյան

2016թ. ԼՂՀ ՊԲ գնդապետ – Ջալալ Հարությունյան

2017թ. ՀՀ ՊՆ նախկին նախարար – Սեյրան Օհանյան

Ավանդույթ է, որ Ջրօրհնեքի ժամանակ եկեղեցիները խաչքավոր են ունենում, որը սովորաբար լինում է ազդեցիկ եւ հարգված մարդ, ով հնում ամբողջ տարին իր վրա էր վերցնում տվյալ եկեղեցու մեկ տարվա ողջ ծախսը: Թե որքանով է այդ ավանդույթը պահվում Մայր Աթոռում ծախսերը հոգալու մասով, դժվար է ասել, քանի որ, որպես կանոն, մանրամասն ֆինանսական հաշվետվություն Մայր Աթոռն արդեն քսան տարի է չի հրապարակում, չնայած ըստ խաչքավորների ցուցակի, դժվար է նաեւ ենթադրելը, թե ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվում, կոմպոզիտորից մինչեւ բարերար, ակադեմիկոսից մինչեւ գնդապետ, նախարար:

2015թ.-ին մեծ արձագանք էր բարձրացրել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի խաչքավորությունը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

ՀՀ տարբեր եկեղեցիներում վերջին տարիներին խաչի քավորներ են եղել նաեւ ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Ռոբերտ Սարգսյանը։ 2015թ.-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում խաչքավորը Գագիկ Ծառուկյանի թոռն էր` Ծառուկյանի դստեր եւ Կարապետ Գուլոյանի որդին: Եվ այս դեպքերում էլ քննադատությունների պակաս չկար: Այս տարի այդ շարքը լրացրեց նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Ախթալայի եկեղեցում: 

 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3510 դիտում

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Ավելի լավ է այդ հարցն ուղղեք Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» շենքն ընդլայնում են

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել