ԵՄ հետ սկանդալների տարափից հետո նոր էջի հույսով Փարիզ ժամանած Էրդողանը տապալվեց

Պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած Թուրքիայի նախագահը, ինչպես և սպասվում էր, ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիությանն անդամակցելու հարցը, սակայն Էրդողանի նախափարիզյան անկնկալիքները չեն արդարացել: Այցին ընդառաջ եվրոպական մամուլը գրում էր, որ Էրդողանը Էլիսեյան պալատ է ժամանում Մակրոնի հետ բանակցությունների՝ նպատակ ունենալով 2017-ի ճգնաժամից հետո նոր տարին սկսել Եվրամիության հետ հարաբերությունները ջերմացնելով:

Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներկա իրավիճակում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում, գրում է DW-ն: 

«Թուրքիայում վերջին իրադարձությունները և իշխանությունների կայացրած որոշումներն անհնար են դարձնում եվրոպական ընտանիքին Անկարայի անդամակցության շուրջ բանակցություններում առաջընթացը: Կեղծ կլիներ ենթադրել, որ անդամակցության վերաբերյալ բանակցություններում հնարավոր է նոր գլուխ բացել», - հայտարարել է Մակրոնը Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: 

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների մամուլի ասուլիսը 

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Էրդողնաի հետ զրույցի ժամանակ քննարկել է այդ հարցը և չի բացառել Անկարայի հետ համագործակցության և գործընկերության ձևաչափով աշխատանքը: 

Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ պաշտոնական Անկարան հոգնել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ սկսված գործընթացից և չի կարող ընդունել, որ իր բոլոր ջանքերն արգելափակում են: 

«Թուրքիան ԵՄ դռների առջև սպասել է 54 տարի, թուրք ժողովուրդը շատ է հոգնել այս բանակցություններից: Հնարավոր է, մեզ որոշակի քայլ պարտադրեն, որովհետև Անկարան չի պատրաստվում միշտ խնդրել, որ իրեն ԵՄ կազմ ընդունեն», - ասել է Էրդողանը: 

Նրա հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսին Մակրոնը մանրամասնել է Թուրքիայում ձերբակալությունների ալիքի թեման՝ հայտարարելով, որ նույնիսկ ահաբեկչության դեմ պայքարում ժողովրդավար երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը: Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձերբակալված հարյուրավոր ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ, գրում է Ռոյթերսը: 

Թուրքիայի նախագահի հայտարարություններից թուրքական և միջազգային մամուլի գլխագրերում է հայտնվել սիրիական անդրադարձը: Էրդողանը պնդել է, որ Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում առանց նախագահ Բաշար Ասադի մասնակցության ընտրությունների անցկացման օգտին։ 

«Մեր խնդիրն Ասադի հետ սիրիական ճգնաժամի լուծումը չէ։ Մեր խնդիրն առանց Ասադի և սիրիացի ժողովրդի ժողովրդավարական կամքի համաձայն ընտրությունների անցկացումն է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր եռյակը՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայի բանակցությունների արդյունքով պայմանավորվել են Սոչիում 2018-ի հունվարի 29-30-ն անցկացնել սիրիական ազգային երկխոսության կոնգրես:  

Ֆրանսիայի նախագահի կինը՝ Ելիսեյան պալատում Թուրքիայի առաջին տիկնոջն ընդունելիս

Տպել
2255 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան