Այն, ինչի համար ԿԳԲ-ն մեզ նկատողություն էր անում, Ուկրաինայում բանտարկում էին. այլախոհներ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան նախաձեռնությամբ օրեր առաջ հանդիպում էր կազմակերպվել ԽՍՀՄ տարիներին հայ հայտնի դիսիդենտների հետ, որոնք իրենց հուշերով կիսվեցին ուկրաինացի այլախոհների մասին: Նրանք պատմեցին մանրամասներ եւ խոսեցին հայաստանյան ու ուկրաինական այլախոհության շարժման առանձնահատկություններից, նմանություններից ու տարբերություններից:

ԽՍՀՄ-ում 1960-ականներին այլախոհության (դիսիդենտականության) սաղմնավորման ու ծագման կենտրոններից մեկն Ուկրաինան էր: Կոմունիստական գաղափարախոսությունից ու միակուսակցական դիկտատուրայից «շեղված» 60-ականների ուկրաինական սերնդի գաղափարները տարածվել են խորհրադային այլ հանրապետություններում: Դրանց ազդեցությունը, հատկապես, զգալի է եղել Խորհրդային Հայաստանում այլախոհության շարժման տարածման ու հզորացման գործում:

Սկսեցին տալ «ո՞վ ենք մենք» հարցը

ԽՍՀՄ-ում Լեոնիդ Բրեժնեւի կառավարման տարիներին՝ ավելի կոնկրետ 1960 թթ. վերջին, երբ տոտալիտարիզմի կապանքները փոքր-ինչ թուլացան, սառը եւ գորշ համակարգում սկսեցին «ջերմացման» միտումներ նկատվել, կայսրության տարբեր հատվածներում կարծես նախապես գրված սցենարով նույն ժամանակաշրջանում ի հայտ եկան այլախոհության ներկայացուցիչներ՝ հիմք դնելով դիսիդենտական շարժմանը: Ուկրաինայում այդ սերնդի հայտնի դեմքերն էին Վասիլիի Ստուսը, Յուրի Շուխեւիչը, Իվան Ձյուբան, Վյաչիսլավ Չերնովոլը, իսկ ՀՀ-ում գրեթե նույն ժամանակաշրջանում համակարգի դեմ դուրս եկան Ռաֆայել Իշխանյանը, Պարույր Հայրիկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը եւ այլոք:

Նրանց միավորում էր մի քանի հիմնական հանգամանք: Այս սերնդի ներկայացուցիչները դժգոհ էին համակարգից, քննադատում էին այն, խոսում արգելված թեմաներից ու պահանջում քաղաքական ազատություններ: Նրանք հաճախ հնչեցնում էին «ո՞վ ենք մենք» հարցը ու փորձում պատասխան գտնել՝ այսպիսով՝ ձեւավորելով ազգային պետության ստեղծման գաղափարական սաղմերը: Նրանց միավորում էր եւս մեկ կարեւոր գործոն՝ բռնաճնշումները, ավելի կոնկրետ՝ բանտը: Հայ եւ ուկրաինացի դիսիդենտներից շատերը միմյանց ճանաչել են հենց բանտում կամ աքսորում, երբ տարբեր հոդվածներով ու «կարած» գործերով հայտնվել ճաղերի հետեւում, երբեմն անգամ նույն բանտախցում:

Ազատ Արշակյանը, որ դեռևս 15-16 տարեկանից համակրել ու համագործակցել է Հայաստանում ընդհատակյա գործող այլախոհների հետ, նշում է, որ շատերն, այդ թվում՝ ուկրաինացի դիսիդենտները դուրս եկան համակարգի դեմ հենց նույն համակարգի բռնաճնշումների պատճառով:

«Նրանք հասկանում էին, որ կան խնդիրներ, բայց դրա մասին չէին կարող խոսել ավելի վաղ, քանի որ մի կողմից համակարգն ավելի կոշտ էր ու կարող էր ուղղակի գնդակահարել, իսկ մյուս կողմից, նրանք փորձում էին այդ խնդիրները լուծել հենց կոմունիստական, սոցիալիստական գաղափարա-քաղաքական համակարգի շրջանակներում: Ուրիշ համակարգ չկար էլ, որ ի սկզբանե այլ կերպ փորձեին: Տեւական ժամանակ փորձերից հետո, հասկացան, որ անհնար է, ու բրեժնեւյան քաղաքական ջերմացման շրջանում սկսեցին բաց խոսել խնդիրների մասին»,- պատմում է Արշակյանը, որ անձամբ ճանաչում է ուկրաինացի դիսիդենտներից շատերին, այդ թվում՝ Ստուսին ու Չերնովոլին:

«Այլախոհությունը տարածվեց հենց բրեժնեւյան ժամանակաշրջանում, քանի որ հնարավոր դարձավ ինքնության մասին հարց տալ՝ «ո՞վ ենք մենք»: Մինչ այդ նման հարցի համար ուղղակի կարող էին գնդակահարել: Հենց դրա համար այս մարդկանց անվանում են 1960-ականների սերունդ, քանի որ այդ ժամանակ սկսեցին քիչ թե շատ խոսել պրոբլեմների մասին», - շարունակում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով 1970 թթ-ի վերջին է ներգրավվել կոմունիստական ամբողջատիրության դեմ ուղղված այլախոհների պայքարի մեջ՝ դպրոցն ավարտելուց գրեթե անմիջապես հետո մասնակցելով այդ տարիներին Հայաստանում գոյություն ունեցող ընդհատակյա կազմակերպությունների աշխատանքներին:

Մինչեւ 1960-ականները այդ մարդիկ, պատկերավոր ձեւակերպում է Ազատ Արշակյանը, մտել էին ինքնության պաշտպանության զրահաբաճկոնի մեջ ու սպասում էին: «Երբ եկավ ժամանակ, դուրս եկան այնտեղի ու սկսեցին խոսել, գործել», - նշում է նա:

Ինչպե՞ս դարձան դիսիդենտ

Երբ բարձրաձայնվում էր՝ «ո՞վ ենք մենք» հարցը ու թեկուզ նույն կոմունիզմի շրջանակներում, շարունակում է միտքն Ազատ Արշակյանը, համակարգը գործի էր դնում բռնաճնշման թափանիվը ու «քեզ դարձնում հակա, այլախոհ կամ ազգայնական»: «Նման բռնաճնշումներից հետո մարդն ինքն էր ապրիորի սկսում ատել այդ համակարգն ու դեմ դուրս գալ դրան»,- բացատրում է այլախոհության ձեւավորման դրդապատճառներն Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ հենց այդ ճանապարհով է դիսիդենտ դարձել նույն Վասիլիի Ստուսը: «Նա պոետ էր, բանաստեղծ, որի գործերը ԽՍՀՄ-ում գնահատել էին, որպես հակա: Ինչին ի պատասխան, նա անգամ մեղանչել էր, ասելով, որ ինքը պոետ է եւ ոչ մի կերպ չի կարող լինել իր ազգին հակա»,- պատմում է նա:

Նման մոտեցման պատճառով այդ մարդկանց հանդեպ միանգամից ձեւավորվում էր երկակի վերաբերմունք: Համակարգի ու դրան հարող մարդկանց համար նրանք դառնում էին ազգայնական, իսկ իրենց գաղափարակիցների համար՝ այլախոհ հայրենասերներ: «Բացի այդ, համակարգին պետք էին նաեւ թշնամիներ, վախի մթնոլորտ, որից սնվում էր այն: Ազգայնականների պիտակ ստացած այլախոհների ձերբակալություններն այդ խնդիրն էր լուծում նաեւ»,- նշում է Արշակյանը:

Ստուսի հետ բանտային կայքի հուշերով կիսվեց նաեւ Պարույր Հայրիկյանը՝ նշելով որ սկզբից ոչ միանշանակ վերաբերմունք է ունեցել նրա նկատմամբ: «Երբ ծանոթացան նրա գործի այն մասին, որտեղ Ստուսը մեղանչել է համակարգի դեմ, ես նրան բանտախցում վատ ընդունեցի, վերապահումով էի վերաբերվում: Սակայն երբ երկրորդ անգամ ինձ բանտարկեցին ու էլի նույն բանտախցում էի Ստուսի հետ, նրան սկսեցի լավ ճանաչել, հասկանալ այդ մարդու՝ որպես գրողի ու հանրային գործչի խորությունը: Հիշում եմ, որ այդ ժամանակ անգամ մտքում կրկնում էին՝ փառք քեզ տեր Աստված, որ կրկին բանտարկվեցի ու կարողացա ճանաչել այս մարդուն»,- պատմում է Պարույր Հայրիկյանը:

Բանախոսներ հիշեցին նաեւ Ստուսի հանրահայտ արտահայտություններից մեկը. «Мир держится на негласном договоре порядочных людей»: Թարգմանաբար այն մոտավորապես հնչում է այսպես. «Աշխարհը պահվում է ազնիվ մարդկանց ծպտյալ համաձայնության շնորհիվ»:

Ուկրաինացի այլախոհները տարբերվում էին բոլորից

Բանախոսները նաեւ պատմեցին ուկրաինական այլախոհության շարժման տարբերությունների ու առանձնահատկությունների մասին:

«Գիտեք, ուկրաինացի այլախոհներին առանձնացնում էին բոլորից, իրենք էլի էին առանձնանում: Շատերը նշում էին, որ շատ դժվար է նրանց հետ լեզու գտնել, կոմպրոմիսի գալ: Ինչո՞ւ, որովհետեւ այլախոհությունը նրանց մոտ շատ ուժեղ էր արտահայտված ու բռնաճնշումներն էլ անհամեմատ դաժան էին այնտեղ»,- պատմում է Վարդան Հարությունյան, որի միտքն իր հիշողություններից պատառիկներ վեր հանելով շարունակում է Պարույր Հայրիկյանը. «Այն ինչի համար ինձ դատապարտել էին 5 տարի ազատազրկման, ուկրաինացի շատ այլախոների դատապարտում էին 7 տարի ազատազրկման, գումարած 5 տարի էլ աքսոր»:

Ավելին, իր ընդհատված խոսքը շարունակում է Վարդան Հարությունյանը. «Այն ինչի համար մեզ կանչում էին ԿԳԲ ու նկատողություն տալիս, որից հետո մենք վերադառնում ու շարունակում էինք նույն բանն անել, Ուկրաինայում դատապարտում էին հինգ տարի ազատազրկման»:

Այս տրամաբանությանը հետեւելով, կարելի է ենթադրել, որ եթե Երեւանում 1965 թ-ի Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված ցույցին (որի ժամանակ իրենց առաջին «մկրտությունը» ստացան շատ հայ այլախոհներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ազատ Արշակյանը եւ այլոք), նույն ժամանակաշրջանում համարժեք միջոցառում կազմակերպվեր Կիեւում, ապա այն կարող էր ավարտվել ուժայինների հետ կոշտ բախումներով, մասսայական ձերբակալություններով, եթե ոչ սպանություններով: Իսկ Երեւանում ցույցը կայանալուց հետո միայն տեղի ունեցան այն էլ ոչ մասշտաբային բախումներ ուժայինների հետ ու ցուցարարներից մարդիկ ձերբակալվեցին:

Օրինակ՝ կոմունիստական Չինաստանում 1989 թ-ին ամեն ինչ ավարտվեց Տյանանմեն հրապարակի կոտորածով, երբ ի աջակցություն ժողովրդավարության անցկացված ցույցը ցրելու ժամանակ տանկերի տակ բազմաթիվ ցուցարարներ զոհվեցին:

Վարդան Հարությունյանը փորձում է բացատրել է, թե ինչու էր ԽՍՀՄ կենտրոնի վերաբերմունքն ուկրաինացի դիսիդենտների նկատմամբ այդքան խիստ՝ զուգահեռներ տանելով նաեւ այժմյան աշխարհաքաղաքական իրողությունների հետ: «Հենց երկրի կարեւորությամբ էր պայմանավորված: Ուկրաինան ինքը ԽՍՀՄ-ն էր, այն Ռուսաստանի կայսերական ինքնության կարեւոր բաղկացուցիչն է: Հենց դրա համար էլ, երբ անկախության ձգտումներ են ցուցաբերում հայերը Մոսկվայից հնչում են հիմնականում քննադատություններ, երբեմն անգամ սպառնալիքներ: Նույն Վրաստանի հետ 2008 թ-ին պատերազմը տեւեց հինգ օր, իսկ տեսեք թե ինչ է կատարվում այժմ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ: Ղրիմի հիմնախնդիր, իսկ պատերազմը շարունակվում է արդեն չորս տարի»,- ասաց նա:

Հարությունյանը հավելեց, որ անգամ ռուսաստանցի այլախոհները, իրավապաշտպանները, շատ չնչին բացառությամբ, կարող են անողոքաբար քննադատել իրենց իշխանությանը, սակայն երբ բախվում են Ուկրաինայի խնդրին, միանգամից դառնում են «վելիկոդերժավնիկներ»:

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար եւ միջոցառման նախաձեռնող Դենիս Ավտոնոմովը շարունակեց Վարդան Հարությունյանի միտքը՝ վերհիշելով ոչ վաղ անցյալը: «Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց անկախության մասին հայտարարեցին նույն Մերձբալթյան երկրները, Հայաստանը, Վրաստանը, Մոսկվայի արձագանքը չափավոր էր, սակայն երբ նման քայլ կատարեց Ուկրաինան, այն ընդունվեց սվիններով»,- հիշեց նա:

Այլ առանձնահատկություններ

Բանախոսները նաեւ հույս հայտնեցին, որ ապագայում գուցե անաչառ վերլուծության շնորհիվ փորձ կարվի հասկանալ ուկրաինական ու հայկական այլախոհության շարժումների փոխազդեցությունների մասշտաբայնությունը: Հատուկ ընդգծեց կինոռեժիսոր, նկարիչ ու սցենարիստ Սերգեյ Փարաջանովի դերը: Ուկրաինայում գործունեության տարիներին նրա աշխատանքները եղել են այդ երկրում այլախոհության գաղափարախոսությունը սնուցող հիմնական «երակներից» մեկը: Ինչպես Փարաջանովն է ասում իր մասին. «Ես Թբիլսիում ծնված հայ եմ, որը բանտարկվել է ուկրաինական ազգայնականության մեջ մեղադրանքով»:   

Ուկրաինական դիսիդենտականության առանձնահատկությունը նաեւ այն էր, որ այն ձեւավորվել էր հենց կուսակցական, կոմունիստական նոմենկլատուրայում: Ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայում այլախոհության շարժման վառ ներկայացուցիչները հենց կոմունիստներ էին: Ինչո՞ւ: «Ուրիշները չկային»,- փորձեց սկզբից կարճ բացատրել Դենիս Ավտոնոմովը՝ այնուհետեւ հավելելով, որ դրանք ակտիվ հանրային, քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ էին: «Նրանք հասկանում էին խնդիրները, փորձում էին սկզբից լուծել այն առկա համակարգի շրջանակներում, իսկ երբ զգացին, որ բախվում են պատին, ու գործն առաջ չի գնում, խնդիրը համակարգային է, սկսեցին մտածել համակարգից դուրս գալու կամ այն փոխելու անհրաժեշտության մասին»,- ասաց նա:

Հայաստանում իրավիճակը ճիշտ հակառակն էր: Այլախոհության շարժման ներկայացուցիչները հիմնականում համակարգից դուրս մարդիկ էին, որոնք ստեղծել էին ընդհատակում գործող կազմակերպությունների ցանց, որոնցից էին Հայ ազգային միություն (ՀԱՄ) գաղտնի կազմակերպությունը, ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ) ու դրա երիտասարդական կառույց հանդիսացող Հայ Երիտասարդների միությունը (ՀԵՄ)։ Ընդհատակում գործող անձիք սկզբնական շրջանում անում էին մի քանի բան: Խոսում արգելված թեմաներից, լսում Ազատություն ռադիոկայանի խլացուցիչների ազդեցության տակ շատ վատ որակի եթերը, այցելում հայկական պատմամշակութային վայրեր ու կարդում արգելված, այդ թվում՝ ազգային գրականություն ու երգում ազգային երգեր:  

ՀՀ-ում Կարեն Դեմիրչյանը կամ Գագիկ Հարությունյանը չդարձան այլախոհության գաղափարակիրները, նրանք մինչեւ վերջ հավատարիմ էին գործող համակարգին: Ավելին, երբ նրանց առջեւ բարձրացնում էին ազգային խնդիրներ, հնչող պատասխանները ոչ հուսադրող էին: Շատերն են հիշում խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանի «Ղարաբաղը գրպանումս չէ, որ հանեմ ու տամ» արտահայտությունը, երբ նրան 1980-ականների վերջում դիմում էին Ղարաբաղի անկախության խնդրով:

Միեւնույն ժամանակ, ի տարբերություն ԽՍՀՄ այլ պետությունների՝ Հայաստանում քաղաքական, հեղափոխական անցումը տեղի ունեցավ առավել փափուկ: Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, Ադրբեջանում կլանային՝ պատերազմ, իսկ Ռուսաստանում զոհերով զուգակցվող կոշտ քաղաքական հակամարտություն, որը 1993 թ-ին հանգեցրեց կառավարության շենքի վրա տանկային հարձակման:

Հայաստանում Կոմկուսի վառ ներկայացուցիչների մի մասն անցավ պատմության գիրկը, իսկ մյուսները մերվեցին նոր իրողությունների հետ, փոխեցին քաղաքական «ֆրանշիզան» ու դարձյալ նոր համակարգի մաս:

Միայն երկու օրինակ՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը ԽՍՀՄ փլուզումից հետո մինչեւ 1999 թվականը գլխավորեց երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ Նա 1998 թվականին հիմնադրեց է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), իսկ 1999 թվականի մայիսին ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ։ Իսկ ՀԿԿ սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը մինչեւ 1996 թ-ը Հայաստանի փոխնախագահն էր, իսկ 1996 թ-ից մինչեւ օրս Սահմանադրական դատարանի նախագահը:

Տպել
7396 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին