Անձնական հիգիենայից մինչև վերարտադրողական առողջություն. հարցեր բժիշկներին

28/12/2017 schedule12:55

Գյուղական համայնքներում բժիշկների հետ հանդիպումների ու խորհրդատվությունների հասանելիության խնդիրը հաճախ ամենատարրական գիտելիքի պակասի հետեւանքով հանգեցնում է լուրջ հիվանդությունների։ Այս բացը լրացնելու համար «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ֊ն գինեկոլոգի եւ հոգեբանի հետ հանդիպումների շարք էր նախաձեռնել, որի ընթացքում բժիշկները սպառիչ պատասխաններով ու խորհուրդներով, ուսուցողական մանրամասն պարզաբանումներով խոսեցին հիգիենայի, վերարտադրողական առողջության, հակաբեղմնավորիչների հակացուցումների, սեռավարակների եւ տարբեր հիվանդությունների կանխարգելման մասին։

Առաջին հանդիպումը Տավուշի մարզի Բերդ քաղաքում էր՝ սահմանամերձ տարբեր գյուղերից ներկա կանանց հետ։

Հանդիպման բանախոսներից Երեւանի պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության եւ թերապեւտիկ կոսմետոլոգիայի ամբիոնի կլինիկական բազա հանդիսացող «Հելիոս» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանը նախ խոսեց կանանց անձնական հիգիենայի մասին, որը շատ կարեւոր է եւ սխալի դեպքում տարբեր հիվանդությունների հիմք կարող է դառնալ։

Մանրամասն ներկայացվեց  կանանց առողջությանը սպառնացող հիմնական հիվանդությունները, կրծքագեղձի քաղցկեղի, արգանդի պարանոցի կանխարգելման հնարավորությունները։

«Արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է վաղ ախտորոշել եւ վաղ կանխարգելել՝ պապ թեստերի միջոցով։ Պարզվել է, որ նախքան քաղցկեղի առաջացումը՝ փոխվում են բջիջերը, ուստի քսուկ վերցնելիս հնարավոր է տեսնել այդ փոփոխությունները»,֊ ասում է բժիշկը՝ հավելելով, որ Հայաստանում պոլիկլինիկաներում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ անվճար իրականացվում է այդ ստուգումը։

Հովհաննիսյանը նշում է, որ քաղցկեղածին վիրուսներից է նաեւ պապիլոմա վիրուսը, որի պատվաստումը Հայաստանում մեկնարկեց այս տարվա դեկտեմբերից՝ բազմաթիվ քննարկումների, քննադատությունների ֆոնին։ Ըստ բժշկի՝ պատվաստանյութի միջոցով օրգանիզմ է մտնում վիրուսի որոշակի մաս, որը քաղցկեղածին չէ, օրգանիզմը դրանց նկատմամբ որոշակի նյութեր է առաջացնում, որոնց մի մասը պահվում է օրգանիզմում ու արդեն սեռական հարաբերություններից հետո՝ վիրուսի այդ տեսակին հանդիպելու դեպքում, օրգանիզմում եղած նյութերը մեծանում են եւ վիրուսին արագորեն հեռացնում են օրգանիզմից։

«Այդ վիրուսով վարակվելու հավանականությունը շատ մեծ է, սակայն այն հնարավոր է ինքնաբերաբար էլ դուրս գա օրգանիզմից, հակառակ դեպքում՝ այն կվերածվի քաղցկեղի։ Շատերին թվում է, թե պատվաստվելով ամեն բան ավարտված է, սակայն պարբերական հետեւողականություն է հարկավոր»,֊ ասում է Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, ապա այն կարող է առաջանալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տրավմաների հետեւանքով։

«Եթե ազգում տատիկը, մայրը, մորաքույրը ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ, հավանականությունը մեծ է, որ ժառանգաբար կփոխանցվի։ Ուստի, կանանց խորհուրդ է տրվում յուրաքանչյուր ամիս շոշափել կրծքագեղձը, իհարկե, ցանկալի է առաջին անգամն անի բժիշկը, հասկանալու համար ճիշտ ձեւը։ Նորմայից դուրս որեւէ բան շոշափելիս հարկավոր է դիմել բժշկի»,֊ ասում է Հովհաննիսյանը՝ նշելով, որ հաճախակի աբորտները, սեռական կյանքով չապրելը, կրծքով կարճատեւ կերակրումը, այսինքն՝ բոլոր այն պարագաները, երբ օրգանիզմն իր ֆունկցիան կիսատ է կատարում, կարող են հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի։

Սահմանամերձ գոտիներում կանանց առօրեական խնդիրներին ավելանում է նաեւ արդեն երրորդ տասնամյակը հետապնդող պատերազմի ստվերը։ Հակառակորդի մշտական թիրախում գտնվող այս գյուղերում վառոդի հոտը միշտ թարմ է մնում՝ մշտական լարվածության մեջ պահելով այստեղ բնակվողներին։

Հոգեբան Սիրանուշ Դավթյանն ասում է, որ յուրաքանչյուր մարդ էլ ենթարկվում է սթրեսի, իսկ սահմանամերձ հատվածում ապրող մարդիկ՝ հատկապես։

Առավելապես հենց այդպիսի խնդիրներ էին բարձրացնում սահմանամերձ համայնքների կանայք, որոնց համար վախի մթնոլորտում ապրելը թվում է սովորական է դարձել, սակայն այն կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։

«Սթրեսն արտահայտվում է հուզականությամբ՝ անդադար լացելու ցանկությունը, ծիծաղելը, ոչինչ չզգալը, սիրելի գործով զբաղվելիս հաճույք չստանալը, շատ հաճախ երեւույթների նկատմամբ անտարբերություն դրսեւորելը։ Շատ կարեւոր է այդ հույզերն արտահայտելը։ Մյուս ցուցիչը ֆիզիկական է՝ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, գլխացավեր, որոնք փորձում ենք բուժել, սակայն դրանք կապված են հոգեկան աշխարհի հետ», ֊ասում է Դավթյանը՝ հավելելով, որ երբ սթրեսային վիճակը շարունակվում է նույն ցուցիչներով կրկնվել մոտ մեկ ամիս, նշանակում է հարկավոր է դիմել հոգեբանի։

Արդեն Երեւանում երիտասարդների հետ անցկացված քննարկման ժամանակ մանկաբարձ֊գինեկոլոգ Պավել Սոցկինն անդրադարձավ երիտասարդներին հուզող հարցերին՝ նշելով, որ երիտասարդներն այսօր բավական հետաքրքրված են իրենց առողջությամբ եւ դիմելիությունն ավելի բարձր է, քան տարեցների պարագայում։ Բժիշկը սա պայմանավորում է կրթվածության, իրազեկվածության հետ։

Երիտասարդներին հետաքրքրող թեմաներից էր կուսաթաղանթի հարցը։ Գաղտնիք չէ, որ պատրիարխալ հասարակության հետեւանքներից մեկն այն է, որ կանայք շատ հաճախ ստիպված են մի քանի անգամ կարել իրենց կուսաթաղանթը։ Բժիշկը նշեց, որ կապ չունի, թե կինը քանի անգամ է ապրել սեռական կյանքով, կուսաթաղանթը հնարավոր է վերականգնել բազմաթիվ անգամներ։

«Լինում են դեպքեր, երբ աղջիկը կույս է լինում, սակայն առաջին հարաբերությունից հետո արյուն չի լինում եւ հարցեր են առաջանում տղամարդու մոտ։ Կուսաթաղանթն ունի անցք, դրանով է դաշտանային արյունը դուրս գալիս, այն կարող է լայնանալ, կուսաթաղանթը տարբեր է բոլորի մոտ, արյան բացակայությունը պայմանավորված է դրա բարակությամբ, առաձգականությամբ»,֊պարզաբանում է բժիշկը։

Հարցերի մեկ այլ խումբը վերաբերում էր կանանց վերարտադրողականությանը։ Ըստ Սոցկու՝ վերարտադրողական տարիքը համարվում է 17-44 տարեկանը, որն էլ բաժանվում է բարձր վերարտադրողականության՝17-35 եւ ցածր՝ 35-44: Ըստ բժշկի՝ որքան երիտասարդ է կինը, այնքան հեշտությամբ է անցնում ինչպես հղիությունը, այնպես էլ՝ ծննդաբերությունը։

«Կինն ի ծնե ունենում է մոտ հինգ հարյուր հազար ձվաբջիջ, որոնք ամեն դաշտանի հետ սպառվում են, հետեւաբար սա է պատճառը որ մեծ տարիքում հղիանալը փոքր ինչ բարդ է։ Տարիքի հետ կապված բարդություններից խուսափելու համար 35-ից բարձր կանանց խորհուրդ է տրվում ծննդաբերությունն իրականացնել կեսարյան հատման օգնություն»,֊ նշեց բժիշկը։

Սոցկին երիտասարդներին հիշեցրեց, որ սերմի որակի վրա ազդեցություն են ունենում ծխախոտը, ալկոհոլը, թմրանյութերը, ֆիզիկական եւ մտավոր ծանրաբեռնվածությունը եւ այլն։

Բժիշկն անդրադարձավ սեռավարակների խնդիրներին, երիտասարդներին հորդորելով  հարաբերությւոնների ժամանակ պարտադիր պաշտպանվել, հատկապես եթե շատ են զուգընկերները, ապա մեծ է սեռավարակով վարակվելու ռիսկը։

Տպել
3866 դիտում

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան