Չի կարելի դալաններում մեզ ասել՝ ձեր կյանքին մեռնենք ու գնալ ՀՀԿ-ին ընտրել. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում պատասխանել է բազմաթիվ օգտատերերի հարցերին՝ նաեւ այս հնարավորության միջոցով ամփոփելու անցնող տարին: Վիրտուալ հարցազրույցը տեւել է շուրջ երկուսուկես ժամ:

Իրեն ուղղված հարցերին Փաշինյանի տված պատասխաններում կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, որ իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու քաղաքացիները՝ ոտնահարված իրավունքներ, աղքատություն, թանկացումներ, հեգնական վերաբերմունք իշխանավորների կողմից եւ այլն, պատահականության բերումով չէ եւ այդ ամենը մեծապես հետեւանք է նույն այդ քաղաքացիների ընտրության: Այսինքն՝ երբ այս կամ այն համապետական ընտրությունների ժամանակ նրանք քվեարկում են Հայաստանի հանրապետական կուսակցության կամ, օրինակ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի օգտին, այդպիսիով նրանց հիմք են տալիս կարծելու, որ քաղաքացիների հետ շատ էլ ճիշտ են վարվում: Քաղաքական գործիչներն ու լիդերներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ունեն առաջնային պատասխանատվություն, բայց յուրաքանչյուրը ունի դերակատարում՝ առկա իրավիճակի ստեղծման հարցում:

Վերոնշյալ թեմայի շուրջ հարցուպատասխանի մի հատված ներկայացնում ենք ստորեւ.

Օգտատեր Քնար Հակոբյան - Պարոն Փաշինյան, երբ են մեր հայրենիքը վեադարձնելու մեզ՝ հայերիս, որը գրավվել է դասալիք ու կաշառակեր ռուսահպատակ թուրքերի կողմից: Քամեցին ժողովրդին, գրպանները դատարկեցին, հիմա էլ՝ թանկացումներ: Բարձրացրեք նաեւ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի ինչպես նաեւ Ալթունյանի հրաժարականի հարցերը, քանզի այդ անձինք հանրային ձեւով հայերի ստորացման գործունեությամբ են զբաղված:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի օգտատեր, դուք որակումներ եք տալիս, բայց Հայաստանի Հանրապետության 770 հազար քաղաքացի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ գնացել եւ քվեարկել է ձեր ասած մարդկանց օգտին: Երբ որ 770 հազար քաղաքացի, թեկուզ ընտրակաշառքով, քվերակում է, ձեր ասած հայրենիքի կառավարումը հանձնում է այդ մարդկանց: Վերջին շրջանում շատ է խոսվում Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի պատգմավորական մանդատները վայր դնելու մասին, Առողջապահության նախարարի մասին են ասում: Կարծում եմ՝ ամեն դեպքը առանձին քննելու խնդիր է, բայց ընդհանուր առմամբ Հակոբ Հակոբյանը ռեյիտինգային ընտակարգով 13 հազար ձայն է ստացել Գեղարքունիքի մարզում: Այսինքն՝ 13 հազար մարդ քվեարկել է նրա օգտին: Տարբեր մարդիկ ասում են ինչու չեք պահանջում նրա հրաժարականը: Իրեն ընտրած 13 հազար քաղաքացիներից 130-ը, որն ընդամենը մեկ տոկոսն է, թող ասի՝ մենք պահանջում ենք մանդատը վայր դնել, այն ժամանակ կլինի մտածելու կոնկրետ իրավիճակ: Խոսրով Հարությունյանն ընտրվել է Հայստանի Հանրապետական կուսակցության համամսանական ցուցակով: ՀՀԿ համամասնական ցուցակին ձայն տված քանի քաղաքացի է այսօր պահանջում որեւէ մեկի հրաժարականը: Երբ նրանց ընտրողների ինչ-որ մի մասը հանդես կգա այդպիսի պահանջով, մենք մենք վերաբերմունքը կարող ենք արտահայտել: Իսկ քանի դեռ դա չկա, մեզ մնում է միայն տարակուսանք հայտնել, որ մարդիկ գնացել են եւ քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին, որը ձեւավորել  խորհդրարանական մեծամասնություն, նաեւ կառավարություն: Ցանկացած իրավիճակում մենք ունենք դերակատարում, բայց ոչ բոլոր իրավիճակում է, որ մեր դերակատարումը պետք է լինի նախաձեռնողական: Եթե ես ասեմ՝ պահանջում եմ Հակոբ Հակոբյանի հրաժարականը, նա կպատասխանի՝ կներես, դո՛ւ ինձ չես ընտրել, եթե ընտրողը պահանջի, դու կարող ես արտահայտվել: Մենք գործում ենք այն մանդատի շրջանուկում, որը դուք մեզ տվել եք եւ հույս ունենք այդ գործունեությունը կլինի առավել արդյունավետ: Բայց մենք չենք կարող խոսել մի բանի մասին, որի մասին խոսելու առաջնային մանդատը մեզ չի պատկանում:

Օգտատեր Անուշ Ռութ – Հարգելի պարոն Փաշինյան, մեր երկրում խորապես արմատացել եւ խտացել են բոլոր այն բացասական երեւույթները, որոնք ժամանակին բնորոշ էին ԱՄՆ-ին, Իտալիային, մի շարք այլ պետություններին: Վերջիններս, իհարկե, այդ խոչընդոտները՝ մրցակցության սահմանափակում, համատարած մարդկանց տարրական իրավունքների ոտնահարում, օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների ամենաթողություն, կոռուպցիա վերից վար եւ այլն, փորձել են հաղթահարել, եւ որոշ երկրներում դա ստացվել է: Ինչ եք կարծում, մեր երկրում ինչպես կարող են հաղթահարվել այս երեւույթները եւ մասնավորապես չե՞ք գտնում, որ լուրջ խնդիրներ ունենք աշխատանքի շուկայում, որոնք թույլ չեն տալիս արժանի, բանիմաց մարդկանց գտնել իրենց տեղը մեր երկրում:

Նիկոլ Փաշինյան - Ձեր թույլտվությամբ ես կրկին անդրադառնամ օլիգարխիկ համակարգին: Շատ է խոսվում օլիգարխներից, նրանց ամենաթողություններից եւ այլն եւ այլն, այդ շեշտադրումները կային նաեւ ձեր հարցում, ինչի հետ ես ընդահնուր առմամբ համաձայն եմ: Բայց ինչպես լուծել այդ խնդիրը: Ես ձեզ էլի բերեմ խորհրդարանական վերջին ընտրությունների օրինակը: Հայաստանի ամենահայտնի օլիգարխներից մեկը՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալքեսանյանը, Երեւանում ստացել է 41 հազար ձայն: Սա շատ մեծ թիվ է, եթե չեմ սխալվում՝ ամենախոշոր արդյունքներից մեկը: Ձեր կարծիքով այդ 41 հազար ձայնը ինչ ազդակ է իրենց համար, իրենց օլիգարխ լինելը, ամենաթողությունը լա՞վ բան է, թե՞ վատ: Իհարկե նրանց համար ազդակ է, որ ինչ որ անում են, ճիշտ են անում, հակառակ դեպքում այդքան ձայն չէին ստանա: Քաղաքական մասը՝ քննադատել, բաձրաձայնել, խոսել, պայքարել, մենք դա արել ենք, անում են եւ կանենք, բայց ինչպիսին է դրան հանրության արձագանքը: ...Իրենք պետք է որեւէ ձեւով անհամաձայնություն արտահայտեն, ոչ թե դալաններում մեզ տեսնելով եւ ականջին ասելով՝ մենք ձեր մեջքին կանգնած ենք: Դուք տեսե՞լ եք, որ Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի կամ քաղաքացիների խումբ օլիգարխի երեսին ասի այն, ինչ-որ դուք գրել եք: Ես գիտեմ, որ կան վտանգներ: Այո, կարող են հետապնդել, ծեծել եւ այլն: Բայց մենք ասում ենք՝ մենք բոլոր այդ մարդկանց կողքին կանգնած ենք, մենք մեր քաղաքական լծակներով եւ ազդեցությամբ պատրաստ ենք այդ մարդկանց պաշտպանել, եթե նրանք դրա կարիքը ունեն: Պատրաստ ենք նրանց կողքին կանգնել, սպանվել: Դրանից ավելին չենք կարող: Մեր քաղաքական կենսագրությամբ դա ցույց ենք տվել: Ես ինքս հարձակման էլ եմ ենթարկվել, բանտում էլ եմ հայտնվել՝ ցույց տալու հմար, որ այդ ամենի միջով պատրաստ եմ անցնել եւ ինչպես տեսնում եք դա մահացու չէ, ես հիմա նստած եմ ԱԺ իմ աշխատասանյակում: Ես ունեցել եմ որոշում, որ այդ ամեն ինչի առաջ չեմ ընկրկնելու, որպեսզի ցույց տամ ՀՀ քաղաքացիներին, որ պետք չէ օլիգարխների առաջ ընկրկել: Փոփոխությունը ես այդպես եմ պատկերացնում, որ պետք է ցույց տալ օրինակ եւ այդ օրիակը պետք է վարակիչ լինի:

Ես ուզում եմ հստակ տարբերակել այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքով չեն քվեակել եւ չեն քվեարկել նեգատիվ երեւույթների օգտին: Կապ չունի՝ ում օգտին են քվեարկել, բայց քվեարկել են քաղաքական, քաղաքացիական գիտակցության հենքի վրա: Ես իրենց համարում եմ համախոհ, պետականության անկյունքար եւ սյուն:

... Ես նկատեցի, որ նաեւ հարցնում են՝ իսկ ինչքանով է ճիշտ, որ մարդկանց քննադատում եք 10 հազար դրամ վերցնելու համար: Ճշտի ու սխալի մեջ չէ հարցը, որովհետեւ եթե մենք այս խոսակցությունը չունենանք, փակուղուց դուրս չենք գա: Մեր ամենակարեւոր խնդիրը մարդկանց փոփոխությունների բանաձեւ առաջարկելն է: Ես կարծում եմ, որ ԵԼՔ դաշինքը Հայաստանում փոփոխությունների թիվ մեկ պատասխանատուն է, եւ մենք չենք պատրաստվում այդ պատասխանատվությունից խուսափել: Այդ փոփոխոթյունների բանաձեւը հետեւյալն է. ՀՀ քաղաքացիները մեզ պետք է լիազորեն իրականացնել փոփոխություններ եւ մենք կիրականացնենք փոփոխություններ: Եթե լիազորեն եւ մենք չիրականացնենք, ես քաղաքականությամբ այլեւս չեմ զբաղվի: Բայց չի կարելի դալաններում մեզ ասել՝ ձեր կյանքին մեռնենք, ու գնալ 41 հազար ձայն տալ Սամվել Ալեքսանյանին: Միայն Սամվել Ալեքսանյանը, ձեր ասած ատելի օլիգարխիայի ներկայացուցիչը, մեր քաղաքական ուժի համարյա կեսի չափ ձայն է ստացել: Ընտրակաշառք են բաժանել, ինչ են արել, էական չէ: Փաստն այն է, որ քվեթաթերթիկը նետելու պահին որեւէ քաղաքացու որեւէ մեկը չի պարտադրել: Գլխին ատրճանակ չեն պահել: Կամ եթե  նույնիսկ պահել են, դա ի՞նչ արդարացում է: Փոփոխությունները սկսում են մեր մտքից: Առիթի դեպքում ցույց տվեք ձեր կամքը եւ դա կդառնա իրականություն:

 

Տպել
7912 դիտում

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան