ԵԱՏՄ-ն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն. Էդվարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցությունում կա մեկ լիդեր. ե՛ւ Կարեն Կարապետյանի, ե՛ւ Տարոն Մարգարյանի, ե՛ւ Վիգեն Սարգսյանի համար մեր լիդերը Սերժ Սարգսյանն է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն, ինչո՞ւ է խուսափում: «Գայթակղությունը շատ մեծ է տրվել ձեր սադրանքներին եւ ասել՝ խուսափում է, չի խուսափում, բայց ես կլինեմ շարմազանովական ոճի մեջ»,- ասել է ՀՀԿ փոխխոսնակը, ապա հավելել.

«2018թ.-ը կգա, բարին էլ հետը, կքննարկենք, կասենք. Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում պատասխանել է բոլոր հարցերին: Եկեք չպրիմիտիվացնենք: Ես միայն կասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քաղաքական գործիչներից չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա առավել արդյունավետ իրականացնել անվտանգային եւ արտաքին մարտահրավերների դիմակայումը եւ արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այո, եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ, յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ: ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր, եւ Կարեն Կարապետյանի, ե՛ւ Տարոն Մարգարյանի, ե՛ւ Վիգեն Սարգսյանի համար, եւ ինձ համար, մեր լիդերը Սերժ Սարգսյանն է»,- պատասխանել է Շարմազանովը:

Անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններին Շարմազանովը նշել է, որ այս տարի այդ հարաբերությունները հոբելյանական էին. «Մենք հայ-ռուսական հարաբերությունները որակում ենք, դրանք իրական դաշնակցային հարաբերություններ են, որոնք ունեն մեծ հնարավորություն զարգանալու բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմավարական, հումանիտար, եւ առանց բացառության մենք արդյունավետ համագործակցում ենք մեր ռուս գործընկերների հետ»:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին տվեց զարգանալու հնարավորություն: Ըստ նրա Հայաստանը տարածաշրջանում լավագույն երկիրն է տնտեսական ակտիվության չափանիշներով: «Հայաստանը այս առումով առաջ է, թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, եւ թե՛ ԱՊՀ բոլոր երկրներից»,- նշել է նա:

Տպել
4261 դիտում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)