Մենք իրավունք ունենք ակնկալել, որ դաշնակիցների համար առաջնահերթ կլինի Ռուսաստանը. Կարասին

Ռուսաստանի դաշնակից երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ինչպես սուվերեն պետություն, իրավունք ունի զարգացնել հարաբերություններ այլ երկրների եւ միությունների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, գրում է КоммерсантЪ-ը: 

Նրա խոսքով, 21-րդ դարում դա բնական է. «Մենք երբեք մեր հարեւաններին եւ դաշնակիցներին ընտրության առաջ չենք դրել: Բայց մենք իրավունք ունենք ակնկալել, որ մեզ հետ հարաբերությունները դաշնակիցների հետ առաջնահերթ կլինեն»,- ասել է Կարասինը` մեկնաբանելով Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած նոր համաձայնագիրը: 

Միաժամանակ ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այլ ձեւաչափերում ստորագրված համաձայնագրերը, ներառյալ ԵՄ Արեւելյան գործընկերությունը, չպետք է խախտեն պետությունների` ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: 

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

Փաստաթուղթը նախաստորագրվել էր այս տարվա մարտի 21-ին:

Տպել
1735 դիտում

16-ամյա Գրետա Ֆանբերգը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում հանդես է եկել խոսքով

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում են՝ ադրբեջանցի դիվերսանտի դին դուրս բերելու համար

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին. վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին

Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է. հոսպիտալի պետի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով՝ մի քանի հանգամանքից ելնելով. խոսնակ

Ապօրինի պահվող հրացանով կաքավներ է որսացել. հանցագործությունը բացահայտվել է

ԼՀԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին. Է. Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին. ուղիղ

Կեցցե՚ս Հակոբ ջան. վարչապետը շնորհավորել է հայ ծանրորդին՝ հաղթանակի կապակցությամբ

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ չհայտարարագրված ոսկի են հայտնաբերել

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

Ճապկուտ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատանին ներկայացել է ու խոստովանել

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները