Երազանքս շամպայնով խմեցի, թուղթը մնած կոկորդումս. ամանորյա անկեղծ պատմություններ

«Երազանքը թղթին գրել, այրել ու շամպայնով խմել», «Ամանորն  Հայաստանում ստամոքսի տոն անվանել», «ժամը 12-ի հետ խաղողի 12 հատիկ ուտել», «բացահայտել, որ Ձմեռ պապի չէ, այլ ձմեռ պապա է», «Ամանորին ոչինչ չառնել՝ մտքերը ժողովել», «դիմացինի մասին նախատոնական անկեղծ մտքեր» ասել: Ահա թե ինչպես են պատրաստվում տոնել Հայաստանում Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը մեծերն ու փոքրերը, ուսանողներն ու դպրոցականները, տատիկներն ու պապիկները: Նրանցից ոմանք «Հայկական ժամանակ»-ի հետ անկեղծացան:

Ուսանողուհիներ Անին եւ Արեւիկը դեկտեմբերի 31-ին են տոնածառ զարդարում, եւ ինչպես իրենք են ասում ինչքան գեշ խաղալիքներ ունեն տոնածառի հետեւից են կախում: «Ասում են, որ Նոր տարուն կոտրված ամեն ինչ դեն են գցում, կոտրված խաղալիքներ չեն  պահում, բայց թե մենք չեն գցում, կախում ենք հետեւը»,- ասում են աղջիկները:

Տիգրանի համար Նոր տարվա խորհուրդն ընտանիքով, ընկերներով հավաքվելու տոն է, համեղ ուտելու եւ բարեկամների տուն գնալու առիթ:

Տիկին Հասմիկի համար նոր տարին կորած բարեկամներին նորից վերագտնելու տոն է, առիթ՝ ընտանիքներով հավաքվելու:

11-րդ դասարանցի Արփին կիսվեց ամանորյա հրաշքներն իրականացնելու իր գաղտնիքներով. «Երազանքդ գրում ես թղթի վրա, վառում, գցում շամպայնի մեջ ու խմում, մի տարի արել եմ, բայց թուղթը մնացել է կոկորդումս»,- պատմեց նա: Եւս մեկ հնարքի է տիրապետում Արփին. «Երբ 12-ը խփում է, պետք է երազանք պահել եւ 12 հատիկ խաղող ուտել, կամ 12 կում գինի խմել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ չորրորդ դասարանում պատահաբար բացահայտել է, որ «ձմեռ պապիկ չէ, ձմեռ պապա է»:

Փոքրիկ Միլենան  8 տարեկան է, եւ կուզեր, որ եւ՛ Ձմեռ պապիկ լիներ եւ Ձմեռ տատիկ. «Ես իմ մամայի, պապայի հետ տոնածառն եմ զարդարում, ես գիտեմ գաղտնիքը, բայց հլը, որ հավատում եմ հրաշքների»,- ասում է փոքրիկը:  Նա «Յութուբ»-ով նայում եւ սովորում է, թե ինչպես անձեռոցիկ ձեւավորել, ինչպես ամանորյա սեղանը ճիշտ սպասքադրել: Ձմեռ պապիկին չի հավատում, մայրիկին է ասում այն, ինչ է ուզում է, որ իր համար գնեն:  

Ռադիոֆիզիկայի ուսանողուհի Անին ասաց, որ չի ընդունում մեր հայկական ճոխ սեղանները, ու նախապատրաստությունները, նախընտրում է եվրոպական երկրներում նշվող նորտարիները: Նախընտրում է շամպայն, խմորեղեն վերցնել, ընկերների հետ ուրախ քայլել. «Հայաստանումն նոր տարին կարելի է անվանել ստամոքսի տոն, քանի որ այստեղ ընդունված է ուտել, խմել, թողնել, գնալ»,- ասում է նա:

«Նոր տարին պայծառ տոն է, ես, օրինակ Նոր տարուն բոլորին անկեղծ ասում եմ ինչ եմ մտածում իրենց մասին, ընկերուհուս ասել եմ, որ ինքը  գեր է»,- անկեղծանում է ուսանողուհին:

Տիկին Վարդուհին կոնֆետներն ու չարազեղենն արդեն գնել է, միրգը մի փոքր ավելի ուշ է գնելու, եւ բողոքում է, որ շատ մեծ թանկացումներ են: «Սեղանը որոշում է, թե ինչ սոցիալական վիճակի է մարդը, բայց դա իմ համար դեր չի խաղում»,- ասում է նա: Գտնում է, որ յուրաքանչյուրն  իր հնարավորությունների չափով պետք է սեղան գցի, եւ  ավելի լավ է ուրախանալ, ոչ թե ցուցադրական սեղաններ պատրաստել:

«Տոնական տրամադրությունն իմ մոտ առաջանում է, երբ որ ես տուն եմ գնում, իսկ իմ տունը Ջավախքի հեռավոր Կարծախ  գյուղում է»,- ասում է Հերմինեն: «Հայրենի գյուղ գնալուց հետո նոր զգում եմ Նոր տարվա շունչը, էստեղ հիմա շուրջս եմ նայում անձրեւ է,  ի՞նչ Նոր տարի, ի՞նչ հրաշք: Ամեն տարի ոնց որ պայմանավորված՝ 31-ի գիշերը  ձյուն է գալիս, հեքիաթը, էդ հրաշքի սպասումները կրկնապատկվում են»,- ասում է նա: 

Մուկուչ պապիկի խոսքերով, փող պիտի ունենաս, որ Նոր տարի նշես, ուրախանաս: «Թոռնիկներիս համար ընդամենը սովորական պապիկ եմ, Ձմեռ պապիկ չեմ»,- ասում է նա:  Շատ բան է ուզում, բայց հնարավորություն չունի, Ամանորին բոլորը հարազատներով իրար տուն են գնում, երկու խոսք խոսում ջահելանում:

«Երբ անձրեւը գալիս է, ուզես, թե չուզես թրջվում ես, հիմա եթե բոլորը տոնում են մենք էլ աշխատում ենք ինչ-որ  չափով մասնակից լինել եւ նշել»,- ասում է տղամարդը, ով չցանկացավ ներկայանալ, նա միակ մարդն էր, ով  Ձմեռ պապիկին կաղանդ պապի ասաց: Ըստ նրա, Նոր տարին խորհրդի տոն է, ուտելու հետ կապ չունի: «Ոչինչ չենք առել, մտքերն ենք ժողովում: Ազգովի դեռ էնքա՞ն «ծակ տեղեր» ունենք»,- ասում է նա: 

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
9497 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան