Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հետ հայերի, քրդերի վրա հարձակվածներն ընդունեցին մեղքը

26/12/2017 schedule13:09

2017-ի մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ թուրք դեսպանի տան առջեւ բողոքի ցույցի դուրս եկած հայերի, հույների, քրդերի վրա Էրդողանի թիկնապահների հետ հարձակված խմբի երկու անդամներն ընդունել են իրենց մեղքը, գրում է Եռագույնը: 

Հարձակումներ եւ խոշտանգումներ կատարած Սինան Նարինը եւ Քյուփ Յըլդըրըմը, որոնք ԱՄՆ-ի Վիրջինա եւ Նյու Ջերսի նահանգների բնակիչներ են, մեղքն ընդունելուց հետո դատապարտվել են 1 տարվա ազատազրկման: Եթե հրաժարվեին իրենց մեղավոր ճանաչել, պատժաչափը կլիներ 15 տարի: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում երկու մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար: 

Ընդհանուր առմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել եւ քննադատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը:

Հայտարարության մեջ նշված է, որ «այդ մեղադրանքն անարդար է եւ կողմնապահ»: Պաշտոնական Անկարան համարել է, որ «մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի  դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, եւ այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»: 

Դատավարության սկզբում ձերբակալվածներն իրենց անմեղ էին հայտարարել:

Միջադեպի հետեւանքով նախագահ Թրամփի ադմինիստրացիան կասեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների համար 1.2 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության զենքի վաճառքի մասին թույլտվությունը: 

 

Տպել
2160 դիտում

Ինչու է սրտի ստենտավորումը Հայաստանում 2 անգամ ավելի թանկ, քան Վրաստանում. պատգամավորի հարցը Թորոսյանին

ԶՈՒ Գլխավոր շտաբում մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվում են իրավաբանների հավաքներ

Թիմը 149 ինքնագոլ է խփել՝ ի նշան բողոքի. պատմության ամենախոշոր հաշվով պարտությունները

Փոխվարչապետը վերահաստատում է՝ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու

Սոցիալական աջակցության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները կվերապատրաստվեն

2020-ի հունվարի մեկից ՀՀ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս ստանալու են 2,5-4 մլրդ հավելյալ աշխատավարձ․ վարչապետ

Ամփոփվել են ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք․ նախարարը՝ Չինաստանից տարածվող վիրուսի մասին

ՄԻՊ-ը վարույթ է սկսել սպանված 16-ամյա աղջկա իրավունքների հարցով

Ինչ անել, երբ տիկնիկը հղի է. Հայաստանում այդպիսի խաղալիքներ են վաճառվում

Սկսվել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 52 պատգամավոր

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախում նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 26-ից

ՀՅԴ 11 անդամների հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել

Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին

Գոյություն ունեն շարժական սպանդանոցներ, որոնց միջոցով հնարավոր է լուծել գյուղացիների խնդիրը. Մնացականյան

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի 2019թ. լավագույն ծանրորդի կոչմանը

ԱՄՆ-ի Սենատը Թրամփի իմփիչմենտի գործը կքննի արագացված ընթացակարգով. ինչ է լինելու հետո