Գյումրիում երեկ տեղի ունեցած դանակահարության գործով ձերբակալված անձ կա. ՇՄ դատախազ

Դեկտեմբերի 25-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: 21.30-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոնի ընդունարան են դիմել դանակահարված Գայանե Ծառուկյանն ու Հռիփսիմե Ղազարյանը: «Նրանք կենտրոն են հասել իրենց ոտքով, արնաշաղախ եւ պատառոտված հագուստներով»,- մեր զրույցում պատմեց ընդունարանի աշխատակիցն, ով ընդունման պահին իրականացրել է տուժածների գրանցումը:

«Ինչ-որ մեքենայով են տեղ հասել, հաստատ շտապօգնության չէր, երեւի իրենց ծանոթինն է, ավել բան չգիտեմ, կոնկրետ հասցեն չգիտեմ, բայց ոնց որ թե Կինո Հայաստանը որ կա, հենց դրա մոտի շենքերից, Գալայի կողքի շենքի տարածքից են բերվել, հիվանդանոց մենակ են մտել, հետները մարդ չկար» ,-ասաց նա:

«Երկուսն էլ ծանր վիրավորումներ ունեին, Գայանե Ծառուկյանը ստացել է ձախ կրծքագեղձի էպիգաստրալ շրջանի ծակած-կտրած վերքեր, աջ դաստակի երրորդ մատի վնասում, կտրած վերք, եւ ձախ սրունքի ստորին կոտրվածքներ, կատարվել է վերքի վիրաբուժական մշակում, որովայնահատում, որի ընթացքում պարզվել է, որ առկա է որովայնի խոռոչում կուտակված արյուն, ներքին օրգանների  վնասում չի հայտնաբերվել: Արյունը հեռացվել է որովայնից, կատարվել է որովայնի խոռոչի մաքրում, դրենավորում»,- տեղեկացրեց Գյումրի ԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանը:

Երկրորդ տուժածը՝ Հռիփսիմե Ղազարյանը, նույնպես ունեցել է որովայնի ձախ էպիգաստրալ շրջանի ծակած-կտրած վերք, կատարվել է որովայնահատում: Վիրահատության ճանապարհով վերականգնվել է նաեւ վնասված աղիների ֆունկցիան:  

Տուժածների վիճակը ներկա պահին համարվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նույն հասցեից հիվանդանոց տեղափոխված դանակահարված կանայք բնակության տարբեր հասցեներ ունեն: 1980 թվականին ծնված  Գայանե Ծառուկյան Կոշտոյան փողոց 231/583 տնակի, իսկ 1971 թվականին ծնված Հռիփսիմե Ղազարյանը՝ Սունդուկյան  փողոցի 291 տնակի բնակիչներ են:  Թե ինչպես են հայտնվել նույն վայրում եւ ինչ պատճառով են դանակահարվել, այս պահին հստակ չէ: Խոսակցություններից դատելով, տուժել են կոշկակարի գործողություններից: Հանգամանքները դեռ պարզ չեն, քանի որ տուժածները վերակենդանացման բաժանմունքում են:

Միջանցքում սպասող կանայք դանակահարված կանանցից մեկի հարազատներն էին, ովքեր դեպքի մասին խոսել չցանկացան: Նրանց թույլ չտվեցին մոտենալ վերակենդանացման բաժանմունքից այդ պահին դուրս բերվող տուժածին, ով կանանցից մեկին մայրիկով դիմեց:

«Մամ ջան, մի լա, լավ կեղնի, ես լավ եմ»,- կիսափակ աչքերով մի կերպ խոսեց տուժածը:

Դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ըստ ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի, կա կասկածյալ, ով արդեն ձերբակալված է: «Նրա անձի եւ դեպքի մասին այլ տեղեկություն քրեական գործի շահերից ելնելով հրապարակել չեմ կարող»,- նշեց դատախազը:

Տպել
3227 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է