Չգիտեմ դեղերի փող տամ, Նոր տարին դիմավորեմ, թե պարտքեր վճարեմ. կալանք է դրվել թոշակիս վրա

Այսօր առավոտյան Նոր-Նորքի բնակիչ Սուրեն Եղիազարյանը «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանն ահազանգեց իր անելանելի վիճակի մասին: 88-ամյա քաղաքացին նշեց, որ երկրորդ կարգի հաշմանդամ է, և Ամանորը դիմավորելու համար միջոցներ չունի, քանի որ թոշակի վրա կալանք է դրված: Քաղաքացին ասաց, որ Յուքոմ ընկերության հետ մի քանի տարի առաջ 2 տարով ինտերնետ կապի պայմանագիր է կնքել, բայց մեկ տարի անց հայտնել է, որ ի վիճակի չէ վճարել, քանի որ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել եւ դեղերի անհրաժեշտություն: Ընկերությունը քաղաքացու ինտերնետն անջատել է: Այդ մեկ տարվա ընթացքում ամսավճարները վճարած է եղել, և պարտք ու պահանջ չի ունեցել, բայց պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար գոյացել է 72 հազար դրամ տուգանք, որը նա չի կարողացել վճարել: Արդյունքում Յուքոմի միջնորդությամբ ԴԱՀԿ-ի կողմից նրա թոշակի վրա կալանք է դրվել: «Ամանոր է մոտենում, ես էլ չգիտեմ դեղերի փող տամ, Նոր տարին դիմավորեմ, թե պարտքերս վճարեմ, քանի որ կալանք է դրվել թոշակիս վրա»:

Յուքոմ ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ նման խնդիրը չեն կարող քննարկել երրորդ կողմի հետ, և եթե բաժանորդը նման խնդիր ունի, կարող է Յուքոմի ցանկացած գրասենյակում հայտ ներկայացնել, և հարցը կվերանայվի: Մեր այն հարցին թե արդյո՞ք մինչև Ամանոր հնարավոր է թոշակառուին օգնել, պատասխանեցին, որ ամեն դեպքում ուշ ենք դիմել և իրենք մեղավոր չեն:

Սուրեն Եղիազարյանը նշեց, որ ի վիճակի չէ տնից դուրս գալու, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի: Արդյունքում ստացվում է, որ քաղաքացին Յուքոմի գրասենյակ չի կարող մոտենալ, իսկ Յուքոմը միայն այդ առաջարկն է անում, և քաղաքացին Ամանորը և դեռ հայտնի էլ չէ, թե ինչքան ժամանակ պետք է դիմավորի առանց ապրուստի միջոցի:

Հիշեցնենք, որ Յուքոմ ընկերությունը վերջերս մեկ ընտանիքի, որը բնակարանի խնդիր ուներ, Ամանորին ընդառաջ ապահովեց բնակարանով, ինչը մեծապես գովազդվեց բոլոր հնարավոր եղանակներով:

 Նիկոլայ Ավետիսյան

Տպել
4764 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել