Ղեկավարի տեղակալի օգնական լինելու համար՝ տիրապետել ԵԱՏՄ, ԵՄ ինտեգրացիոն քաղաքականությանը

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնում առկա է ղեկավարի տեղակալի օգնականի թափուր աշխատատեղ: Այս մասին հայտարարությունը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքէջում: Բայց թե այդ պաշտոնին հավակնողներն ինչ ժամկետում կարող են դիմում ներկայացնել, ում եւ որտեղ, մնում է անհայտ: Հայտարարության մեջ այդ մասին որեւէ տեղեկատվություն գոյություն չունի:  

Նշված են, սակայն, տվյալ աշխատատեղը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքներն ու հմտությունները: Եվ ուշագրավ է, որ թափուր պաշտոնի հավակնորդներին ներկայացվող պահանջները համալրվում են ԵԱՏՄ, ԵՄ ինտեգրմանն առնչվող հարցերով: Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունից, առնվազն երկու տարվա ստաժից, ոլորտին վերաբերող օրենսդրությունից, համակարգչի եւ լեզուների իմացությունից զատ պաշտոնի հավակնորդներին ներկայացվում է նաեւ այսպիսի պահանջ. «ԵԱՏՄ եւ ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը եւ գործընթացներին, ԵԱՏՄ եւ ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին եւ աշխատակարգերին վերաբերող եւ այլ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում»:

ՀՀ առողջապահական տեսչական մարմինը ձեւավորման փուլում է:

Տպել
2018 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին