Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը դեպքի օրը խոշտանգվել է, ատամները հանվել են. աֆե՞կտ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, մեղսունակ է ճանաչվել: Գործով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ըստ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում եւ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ: Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ռուզաննա Մկրտչյանին տեղափոխել էին հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել էր 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված եւ կապկպված:

Սոնա Տռուզյանից նաեւ տեղեկացանք, որ փորձագետները Մանուկ Սիմոնյանի դիակի վրա հայտնաբերել են 17 վնասվածք, որից 15-ը՝ գլխի շրջանում:

Նշենք, որ տուժողի գլխին հարվածները հասցվել են կացինով:

Դեպքի օրը, ինչպես այսօր մեր զրույցում պնդեց նաեւ մեղադրյալի պաշտպան Նարինե Պետրոսյանը, Ռուզաննա Մկրտչյանը դաժան ծեծի է ենթարկվել: Մասնավորապես, մեր զրույցում Պետրոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը դեպքի պահին աֆեկտի ազդեցության տակ է եղել: «Տարիներ շարունակ պաշտպանյալս խոշտանգվել է, ծեծվել, գործում բազմաթիվ ապացույցներ կան: Դեպքի օրն էլ շատ դաժան ծեծի է ենթարկվել»,- ասաց պաշտպանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, քանի որ ըստ նրա՝ փորձագետն անպատասխան է թողել այն հարցը, թե դեպքի պահին իր պաշտպանյալը աֆեկտի տա՞կ է եղել, թե՞ ոչ: Մեր հարցին՝ արձանագրվե՞լ է, թե Ռուզանա Մկրտչյանն ի՞նչ վնասվածքներ է ստացել դեպքի օրը, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Նա խոշտանգտվել է, այդ օրն անգամ ատամներ է հանվել, չէր կարող աֆեկտ չլինել»,- ասաց Նաիրա Պետրոսյանը:

Մեր հարցին ի պատասխան պաշտպանը նշեց, որ Ռուզաննա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի ՀՀ ՔՕ 105 հոդվածով՝ (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը), որը պայմանավորված է եղել տուժող Մանուկ Սիմոնյանի կողմից գործադրված բռնությամբ: Նշենք, որ այժմ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար (ՀՀ ՔՕ 104):

Ռուզաննա Մկրտչյանը մի քանի ամիս է՝ կալանքի տակ է գտնվում: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Տպել
7486 դիտում

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր