Հաց բերողի արձանի տեղում շատրվաններ կլինեն. այգին պաստառապատվել է (տեսանյութ)

Երեւան քաղաքի ավագանին պատրաստվում է հավանության արժանացնել «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից քաղաքին բարեկարգ այգի նվիրելու առաջարկին: Ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգում ներառված հարցերից մեկի ուսումնասիրության արդյունքում տեղեկանում ենք, որ դիմելով Երեւանի քաղաքապետարանին՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել Երեւան քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ Երեւան քաղաքին՝ հանրօգուտ նպատակներով, կատարել նվիրաբերություն:

Այն կիրականացվի Երեւան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ. Լուսավորիչի փողոցների սահմաններով պարփակված այգում իրականացվելիք շինարարական եւ բարեկարգման աշխատանքների արդյունքը Երեւան քաղաքին նվիրաբերելու ձեւով:

Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական եւ տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը եւ վերանորոգումը, ինչպես նաեւ կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը: Երեւան համայնքի համաձայնությամբ՝ Այգու ամբողջ տարածքում իրականացնել է շուրջօրյա տեսավերահսկում եւ այլն:

Երեւան համայնքը պարտավորվում է վճարել այգում օգտագործված ոռոգման եւ խմելու՝ ներառյալ շատրվանների ջրի դիմաց վճարները, այգու սպասարկման, լուսավորության համար ծախսված էլ. էներգիայի վճարները, ինչպես նաեւ այգու աղբահանության եւ մաքրության համար անհրաժեշտ վճարներն ամբողջ տարվա ընթացքում, ինչպես նաեւ ապահովել այգում շատրվանների աշխատանքը եւ այլն:

Ավագանին պատրաստվում է վաղվա նիստում հավանություն տալ Երեւան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Երեւան քաղաքի Ա.Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ.Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու բարեկարգման նպատակով իրականացվելիք շինարարական, այդ թվում՝ շատրվանների կառուցման աշխատանքների արդյունքը՝ Երեւան համայնքին նվիրաբերելու առաջարկին:

«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ կկնքվի նվիրաբերության պայմանագիր: Այգին առնվազն 99 տարի պետք է հանդիսանա համայնքի սեփականությունը եւ ծառայի նվիրաբերության պայմանագրով նախատեսված նվիրաբերության նպատակին:

Շինարարական եւ բարեկարգման աշխատանքները «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է իրականացնել մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 25-:

Շինարարական եւ բարեկարգման աշխատանքները, ներառյալ՝ նախագծման աշխատանքները, իրականացվում են «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հաշվին՝ վերջինիս ընտրած կապալառուների միջոցով:

Նշենք, որ այգում մոտ մեկ ամիս առաջ Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարել էին մի խումբ մտավորականներ: Ավելին, հրապարակվել էր նաեւ արձանի էսքիզները եւ արձանի տեղադրման կոնկրետ վայրը: Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ սնունդ էր տարել ոստիկանության ՊՊԾ գունդ, որից հետո կալանավորվեց, ապա հացադուլ հայտարարեց: Շատ չանցած Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց եւ օրեր անց մահացավ:

Ի դեպ, 2018 թվականին լրանում է 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների 10-րդ տարելիցը: Ամեն տարի քաղաքացիները ծաղիկներ էին տեղադրում Մյասնիկյանի արձանի պատվանդանին, սակայն եկող տարի նման հնարավորություն չի լինի: Այգին եւ արձանն այժմ ցանկապատված է եւ պատված «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառներով:

Տպել
5613 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել